Երևան
12 °C
«Իմ քայլը» խմբակցության 53 պատգամավորների անունից շրջանառության մեջ է դրվել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, որով ՀՀ իշխանությունները մտադիր են լուծել Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամը:
Նախագծով, որ չի բացառվում Ազգային ժողովում քննարկման առարկա դառնա առաջիկա երկուշաբթի օրը հրավիրվող արտահերթ նիստում, առաջարկվում է փոփոխություններ կատարել 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով ընդունված 213-րդ հոդվածում, որով կարգավորվում է Սահմանադրական դատարանի անդամների (դատավորների) եւ նախագահի պաշտոնավարումը:
Նախագծի հեղինակներն առաջարկում են, մասնավորապես, պաշտոնանկ անել մինչեւ Սահմանադրությանը 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված այն դատավորներին, որոնց պաշտոնավարման 12 տարին լրացել է։ Ինչպես հայտնի է՝ գործող Սահմանադրությամբ ամրագրված է՝ ՍԴ 7 դատավորները պաշտոնավարում են 12 տարի, նախագահն ու փոխնախագահը՝ 6: Գործող Սահմանադրության հեղինակները, որոնցից մեկն էլ ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանն է, Սահմանադրության անցումային դրույթներով այս ամենը վերապահել են միայն 2018-ի ապրիլի 9-ից հետո ընտրված դատավորներին: Նրանք են Վահե Գրիգորյանը եւ Արման Դիլանյանը, իսկ մինչ այդ նշանակված ՍԴ անդամները պաշտոնավարելու են մինչ թոշակի անցնելը:
Ստորեւ՝ Սահմանադրության մեջ առաջարկվող փոփոխությունները.
Հոդված 1. 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով 213-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների (դատավորների) եւ նախագահի պաշտոնավարումը
Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված եւ Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տեւողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, եւ պաշտոնավարումը դադարում է:
2. Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամը, ում պաշտոնավարումը չի դադարում սույն հոդվածի 1-ին մասի ուժով, շարունակում է պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր մինչեւ այդ պաշտոնում նրա պաշտոնավարման 12 տարին լրանալը` հաշվի առնելով նաեւ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը՝ որպես Սահմանադրական դատարանի անդամ պաշտոնավարած ժամկետը:
3. Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը: Սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած` Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղերի համար առաջադրումները կատարվում են թափուր տեղն առաջանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
4. Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, որն իրականացվում է Սահմանադրական դատարանի դատավորների՝ սույն հոդվածի 1-ին մասի հիմքով առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո:
Հոդված 2. Սույն Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախագծի հիմնավորումը՝ այստեղ:
Շրջանառության մեջ դրված տարբերակի իրագործման պարագայում, ինչպես ավելի վաղ գրել ենք, Սահմանադրական դատարանից կհեռանան ՍԴ 3 անդամներ՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը եւ Հրանտ Նազարյանը, իսկ ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել՝ որպես ՍԴ անդամ:
Սա պարզ է դառնում նրանց կենսագրությունները ուսումնասիրելիս: Հիշեցնենք, որ Նազարյանը ՍԴ անդամ է 1996 թվականից (24 տարի), Թոխյանը՝ 1997 թվականից (23 տարի): Գյուլումյանը ՍԴ անդամ է դարձել երկու անգամ. Առաջին անգամ՝ 1996 թվականից, երկրորդ անգամ 2014-ից: Ու թեեւ երկրորդ պաշտոնավարումից հետո դեռ 6 տարի է անցել, սակայն ըստ ԱԺ-ում շրջանառության մեջ դրված նախագծի՝ հաշվարկվում է ոչ թե վերջին նշանակման ժամկետը, այլ պաշտոնավարման ընդհանուր տեւողությունը:
Ինչ վերաբերում է ՍԴ մյուս անդամներին, ապա իրավիճակը այսպիսին է. Աշոտ Խաչատրյան (նշանակվել է 2010-ին եւ դեռ 2 տարի ունի), Արեւիկ Պետրոսյան (նույնպես 2010-ին է նշանակվել եւ 2 տարի ունի պաշտոնավարելու), Հրայր Թովմասյան (պաշտոնավարում է 2018-ից), Արայիկ Թունյան (նշանակվել է 2014-ին եւ դեռ 6 տարի ունի պաշտոնավարելու): Շարունակելու են պաշտոնավարել նաեւ Արման Դիլանյանը (պաշտոնավարում է 2018 թ. սեպտեմբերի 13-ից) եւ Վահե Գրիգորյանը (2019 թ. հունիսի 18-ից):
Իսկ թե ինչպես է համալրվելու ՍԴ կազմը՝ նախատեսված է Ազգային ժողովի կանոնակարգով եւ Սահմանադրական դատարանի մասին օրենքով: Տվյալ դեպքում այն մարմինները, որոնք որ առաջադրում են դատավորներ, այն է՝ կառավարություն, Դատավորների ընդհանուր ժողով եւ ՀՀ նախագահ, թափուր տեղերի համար իրենց թեկնածուներին կառաջադրեն, եւ մեկ ամսվա ընթացքում խորհրդարանը նոր դատավորներ կընտրի:
Այս պահին դատավորի թեկնածու առաջադրելու հերթը կառավարությանն է: Ստացվում է այսպես. քանի որ առաջին հերթում կառավարությունն է, առաջինին կառաջադրի կառավարությունը, երկրորդին, ՀՀ նախագահը, երրորդին՝ Դատավորների ընդհանուր ժողովը, եւ այսպես շարունակ:
ՍԴ կազմի ամբողջացումից հետո դատավորներից մեկը 6 տարի ժամկետով կընտրվի դատարանի նախագահ:
Թե ինչու է վերեւում նկարագրվածը անհրաժեշտ եւ թե ինչու էր դա ճգնաժամի պատճառ հանդիսացել՝ նկարագրվում է նախագծի հիմնավորումներում.
«Սահամանադրության 213-րդ հոդվածի ուժով, մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված սահմանադրական դատարանի նախագահը եւ անդամները շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Արդյունքում, Սահմանադրությամբ նախատեսված սահմանադրական դատարանի կազմավորման Սամանադրական դատարանի նախագահի ընտրության մոդելը դեռեւս լիարժեքորեն կյանքի չի կոչվել, ինչը նաեւ հանգեցրել է Սահմանադրական դատարանի ներսում եւ դրա շուրջ առկա ճգնաժամի…Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամի առաջնային խնդիրը նախկինում նշանակված անդամների եւ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխով ընտրվող դատավորների կարգավիճակների ակնհայտ բովանդակային տարբերությունն է, որի մասին իրավական հանրությունում քննարկումները գնալով ավելի են թեժանում: Մինչ նորընտիր դատավորները պաշտոնավարոմ են 12 տարով, 1995 թվականի Սահմանադրությամբ նշանակավածները պաշտոնավարելու են մինչեւ 70 տարեկանը լրանալը, իսկ 2005 թվականի Սահամանդրութամբ նշանակվածները՝ մինչեւ 65 տարեկանը լրանալը»,- ընդգծում են նախագծի հեղինակները:
Նրանցից պատգամավոր Արփի Դավոյանը երեկ մեր զրույցում պարզաբանեց, թե ինչու որոշվեց այս կերպ լուծել խնդիրը.
«Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամ է ստեղծվել, ինչը չի կարող հավերժ տեւել: Հանրաքվեի միջոցով այս հարցի լուծումը իդեալական կլիներ եւ մենք հենց այդպես էլ որոշել էինք անել: Բայց քանի որ առաջիկա մեկ տարում մենք ռեալ չենք համարում հանրաքվեի անցկացման հնարավորությունը, որովհետեւ կորոնավիրուսի համավարակի հետ կապված մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, ուստի այդ պայմաններում նման անպատասխանատու քայլի իշխանությունը չի կարող գնալ: Այս իրավիճակում խնդրի լուծման ամենակարճ ճանապարհը Ազգային ժողովով այդ հարցը լուծելն է»,- ասաց Դավոյանը:
Ինչպես հայտնի է՝ Սահմանադրական դատարանում առկա վերը նշված խնդիրների կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարությունը դիմել էր Վենետիկի հանձնաժողովին՝ հայցելով խորհրդատվական կարծիք:
Վենետիկի հանձնաժողովի լիագումար հեռավար նիստը մեկնարկել է եւ սպասվում է, որ առաջիկա մի քանի օրերին կհրապարակվի ՀՀ սահմանադրական դատարանի ճգնաժամի մասին ՀՀ արդարադատության նախարարության առաջադրած հարցերի վերաբերյալ հանձնաժողովի կարծիքը:
Իսկ մինչ այդ նախագծի հեղինակները հիմք են ընդունել սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ դեռեւս հանձնաժողովի առաջին կարծիքը, որում նշվել էր, որ Սահմանադրության 166-րդ հոդվածը, որը սահմանում է Սահամանադրական դատարանի դատավորների համար պաշտոնավարման 12-ամյա ժամկետ եւ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում վերընտրման հնարավորության բացակայություն, համապատասխանում է եվրոպական փորձին: Հանձնաժողովը շեշտել էր նաեւ, որ Սահամանդրական դատարանի նախագահի ընտրության նոր մոդելը Սահմանադրական դատարանի անկախության լավ երաշխիք է հանդիսանում:
Հիշեցնենք նաեւ, որ սա ՍԴ ճգնաժամի լուծման 3-րդ փորձն է եւ երկրորդ նախագիծը Ազգային ժողովում: Դեռ տարեսկզբին Իմ քայլը Սահմանադրության 213-րդ հոդվածը փոխելու, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ անդամների լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծ էր բերել ԱԺ, սակայն «Իմ քայլը» տապալեց իր իսկ նախագծի քվեարկությունը, որպեսզի հետագայում Սահմանադրության փոփոխության վերաբերյալ հանրաքվե անցկացվի: Ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն էլ, ինչպես հայտնի է, քարոզարշավի փուլում կասեցվեց կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT