Երևան
12 °C
Բարձրագույն դատական խորհրդում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ներկայացրեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը:
Ալեքսանդր Ազարյանը, հիշեցնենք, այն դատավորն է, որը քննել է «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի հարցը. վերջինս մեղադրվում է Մարտի 1-ի գործով կազմակերպված խմբի կողմից տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու մեջ: Մեղադրանքի առաջադրումից հետո՝ 2019 թվականի դեկտեմբերին, Արմեն Թավադյանը կալանավորվել էր, ինչի դեմ հետագայում պաշտպանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել, որը քննելով՝ Ազարյանը Թավադյանին ազատ արձակելու որոշում էր կայացրել: Հետագայում, սակայն, պարզ էր դարձել, որ այդ բողոքի քննության ժամանակ նա որոշակի արտահայտություններ է արել Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հասցեին, որոնք, Արդարադատության նախարարության գնահատմամբ, անհարգալից են եղել:
Նախարար Ռուստամ Բադասյանը ընթերցեց դատական նիստերի ձայնագրման արձանագրությունը, ըստ որի՝ խորհրդակցական սենյակից վերադառնալով եւ ՀՔԾ քննիչի կողմից դատավորին ներկայացրած ինքնաբացարկի մերժման որոշման հիմքերին անդրադառնալով՝ դատավոր Ազարյանը բառացիորեն ասել է հետեւյալը. « ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելուց հետո իմ եւ ՀՔԾ պետի հեռակա հակամարտության մասին, ինչպես պարոն Մուշեղյանն արտահայտվեց, ասեմ. այն հանգամանքը, որ այդ հակամարտությունից հետո որքան որոշումներ եմ կայացրել, կայացրել եմ ի վնաս ՀՔԾ-ի, այսինքն՝ նրանց դիրքորոշմանը հակառակ, ես ինչու եմ այս թվերը հիշում, որովհետեւ վերջերս նման ինքնաբացարկի միջնորդություն դարձյալ ներկայացվեց, ես պարզապես թվերը հանեցի, այդ ժամանակ քննիչը մատնանշեց թվով 6 որոշում, որոնցով ես հակառակ կարծիքի եմ եղել ՀՔԾ-ին, իմ աշխատակազմի միջոցով եւս 2 միջնորդություն հայտնաբերեցի այդ ժամանակահատվածի վերաբերյալ, այսինքն՝ ՀՔԾ դիրքորոշմանը հակառակ 8 որոշում եմ կայացրել, ես այդ ժամանակ էլ եմ ասել, որ բոլոր որոշումները Վճռաբեկ դատարանի կողմից թողնվել են անփոփոխ, օրինական ուժի մեջ են մտել, եւ իմ խորին համոզմամբ՝ այդ հանգամանքը ոչ թե իմ սուբյեկտիվ վերաբերմունքով է պայմանավորված, այլ հենց կոնկրետ ՀՔԾ վատ աշխատանքի արդյունք է, ես այդ նիստի ժամանակ էլ ասացի, որ հույս ունեմ, որ քննիչը չի իջնի ՀՔԾ պետի մակարդակին եւ վիճարկի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի օրինականությունը, ուժի մեջ է մտել, նորից եմ կրկնում, օրենքը բոլորի համար է, այդ թվում՝ նրանց եւ նրանց ղեկավարների»,- ընթերցեց նախարարը:
Հաջորդ դատական նիստի ձայնային արձանագրության համաձայն՝ դատախազն անդրադարձել է դատավորի այս հայտարարություններին եւ ասել. «Ես գտնում եմ, որ Դուք, խորհրդակցական սենյակից վերադառնալով, պատճառաբանումներ եք տվել որոշման մերժման կապակցությամբ, սակայն դրանց մի մասը ես չկարողացա գտնել ինձ տրամադրված որոշման մեջ, որպես պատճառաբանություն՝ Դուք նշում եք, որ Հրաչ Մուշեղյանը չէր իջնելու ՀՔԾ պետի մակարդակին»:
Դատավորն ու դատախազը այդ պահին քննարկել են՝ արդյո՞ք ասվել է՝ «հույս ունեմ» թե՞ «ունեի», ինչից հետո դատավորն ասել է. «Վազելով գնամ, փոխեմ որոշումը, էդ բառերն էլ գրեմ»:
Նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ դատավոր Ազարյանի հնչեցրած խոսքերը վիրավորական են ՀՔԾ-ի եւ տվյալ քննչական ծառայության վերադասի նկատմամբ, իսկ հարցուպատասխանի ժամանակ նրա ցուցաբերած վարքագիծը անկողմնակալ դիտորդի մոտ կարող է առաջացնել դատարանի կողմնակալության մասին ողջամիտ կասկածներ. «Եթե ի սկզբանե նշվում է, որ ՀՔԾ-ն վատ է աշխատում կամ ՀՔԾ պետի գիտելիքները թերի են կամ քննիչը չի իջնի նրա մակարդակին, սա միանշանակ վկայում է դատավորի վարքագծի կանոնների խախտումների մասին»,- ասաց Բադասյանը՝ մանրամասնելով, որ խոսքը թե ներպետական օրենսդրության, թե միջազգային իրավական դիրքորոշումների մասին է:
«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանվում է, որ ի պաշտոնե գործը քննելիս դատավորը պարտավոր է լինել անաչառ և զերծ մնալ իր խոսքով կամ վարքագծով կողմնակալություն կամ խտրականություն դրսևորելուց կամ ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ նման տպավորություն ստեղծելուց: Նույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ դատավորը պարտավոր է նաեւ հարգալից և բարեկիրթ վերաբերմունք ցուցաբերել դատավարության մասնակիցների, դատավորների, դատարանի աշխատակազմի և բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ շփվում է ի պաշտոնե: Ռուստամ Բադասյանը շեշտեց, որ իրենց գնահատմամբ՝ խախտվել են վարքագծի հենց այս երկու կանոնները:
Անդրադառնալով միջազգային կարգավորումներին՝ Արդարադատության նախարարը հիշատակեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին Եվրոպայի դատավորների՝ 2015 թվականին ներկայացված կարծիքը, որով սահմանվում է, որ իշխանության թեւերից մեկի կողմից մյուս թեւի հասցեին կարծիքը կամ քննադատությունը պետք է իրականացվի փոխադարձ հարգանքի մթնոլորտում, ինչը դատական իշխանության նկատմամբ կիրառելի է այնքանով, որքանով կիրառելի է օրենսդիր եւ գործադիր իշխանության նկատմամբ. «Եվ շատ ավելի կարեւոր է, որ դատական իշխանությունը լրացուցիչ զգուշավորություն ցուցաբերի, որովհետեւ դատավորները հաճախ պետք է որոշեն՝ արդյո՞ք գործադիր կամ օրենսդիր մարմինը գործել է իրավունքին համապատասխան թե ոչ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ բառերի նման պատերազմը թույլ չի տա դատական իշխանությանը դատական քննությունը կատարել այնպես, որ այն լինի անաչառ եւ ընկալվի անաչառ, ինչն իր հերթին կվնասի ժողովրդավարությանը, դատական իշխանության նկատմամբ վստահության անկմանը:
Նախարարի ելույթի ավարտից հետո դատավոր Ալեքսանդր Ազարյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը մի քանի հարց հղեց նրան, ապա առանձին ելույթի համար ժամանակ խնդրեց: Ընդմիջումից հետո, սակայն, պարզ դարձավ, որ ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանը մոր վատառողջ լինելու պատճառով ստիպված է եղել շտապ հեռանալ, ինչով պայմանավորված էլ դատավոր Ազարյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը միջնորդեց նիստը հետաձգել. «Պարոն Չիչոյանը պրոֆեսիոնալ դատավոր է, եւ մենք գտնում ենք, որ նրա ներկայությունը այս գործով խիստ պարտադիր է»,- ասաց նա: Միջնորդությունը բավարարվեց, եւ հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 25-ին:
Լրագրողների հետ զրույցում դատավոր Ալեքսանդր Ազարյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը կարգապահական վարույթը անհիմն որակեց՝ նշելով, որ կոնկրետ գործով կայացված դատական ակտի հետեւանքով նա իշխանությունների կողմից հայտնվել է հալածանքների ներքո: Ինքը՝ Ազարյանը, նշեց, որ իրականացնում է արդարադատություն՝ անկախ նրանից, թե դա ում դուրը կգա, ում դուրը չի գա. «Պետք է հասնել այն մակարդակին, որ առաջին հերթին իշխանությունները, երկրորդ հերթին հանրությունը հասկանան, որ դա է դեմոկրատիայի սկզբունքներից մեկը»,- ասաց դատավորը:
Հարցին՝ ինքը անձնապես խնդիր ունի՞ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ, Ազարյանն պատասխանեց. «Ես չունեմ, չունեի, այս պահի դրությամբ էլ ոնց որ թե չունեմ, խնդիրներ ստեղծում եմ այն անձի նկատմամբ, ով ինձ ձեռնոց է նետում եւ ինձ է խնդիր առաջացնում»։ Ճշտող հարցին՝ ովքե՞ր են նրանք, դատավորն ասաց, որ այս պահին այդ հարցին չի կարող պատասխանել: Լրագրողներից մեկի հարցին, թե կոնկրետ ինչ է նկատի ունեցել ՀՔԾ պետի վերաբերյալ նման արտահայտություններ անելիս, Ազարյանը չպատասխանեց՝ ասելով, որ այդ մասին կխոսի ԲԴԽ նիստի ժամանակ: Մյուս հարցին՝ իսկ եթե նման հայտարարություն աներ այլ դատավոր, ինքը չէր կասկածի՞ նրա անկողմնակալությանը եւ անաչառությանը, Ազարյանը պատասխանեց. «Ես սկզբում հարց կբարձրացնեի՝ ինքը դրա համար հիմքեր, առիթներ ունեցել է թե՝ ոչ»: Ազարյանը նշեց, որ անձամբ ինքը նման առիթներ ունեցել է, սակայն չմանրամասնեց, թե որոնք են դրանք:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ ինքը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում եղել է նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ՝ Ալեքսանդր Ազարյանն ասաց, որ եթե դա իրեն կաշկանդեր, ինքը ի սկզբանե ինքնաբացարկ կհայտներ. «Իմիջիայլոց, դատական նիստի սկսվելուց անմիջապես հետո ես դատավարության կողմերին ներկայացրել եմ, որ եղել եմ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ, դատավոր եմ նշանակվել պարոն Քոչարանի հրամանագրով, եւ հարց եմ բարձրացրել՝ արդյո՞ք դա կողմերի մոտ կասկած է հարուցում իմ կանխակալության վերաբերյալ, նույն քննիչները, դատախազները ինքնաբացարկ չեն հայտնել»։ Ըստ Ազարյանի՝ միանշանակ է, որ ՀՔԾ քննիչները չեն ցանկանում, որ ինքը քննի նրանց միջնորդությունները: Խոսելով այն մասին, թե ինչու է Արմեն Թավադյանի գործով բողոքի քննությունը շարունակել դատախազի եւ քննիչի բացակայության պայմաններում՝ Ազարյանը պարզաբանեց. «Դատական նիստը դատախազների ներկայությամբ շարունակվել է, այո, սակայն այլ հարց է՝ այդ շարունակությունը խոչընդոտել, ոտնահարե՞լ է դատախազության իրավուքները, որովհետեւ երբ շարունակվել է, ես պաշտպանական կողմին թույլատրել եմ ընթերցել միայն վերաքննիչ բողոքը, իսկ երբ հետո պաշտպաններն ասացին, որ վերաքննիչ բողոքին ավելացնելու բան ունեն, ես ընդհատեցի եւ ասացի, որ դա կանեն այն ժամանակ, երբ մեղադրող կողմը ներկա կլինի»։ Դատավոր Ազարյանը նշեց, որ ԲԴԽ-ից միայն օբյեկտիվություն է ակնկալում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT