Երևան
12 °C
Խորհրդարանն այսօր ավարտեց յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի աշխատանքները։
Նիստի վերջում պատգամավորները քվեարկեցին նախօրեին եւ այսօր քննարկված օրենքի նածագծերը։
Մասնավորապես՝ պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին «Տեսալսողական մեդիայի մասին» եւ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը 98 կողմ ձայնով։ Այս նախագծով պատգամավորների նպատակն է եղել ապահովել յուրաքանչյուրի իրավունքը` ստանալու հավաստի տեղեկատվություն, երաշխավորել խմբագրական անկախության եւ կարծիքի արտահայտման ազատության իրավունքը, ապահովել հանրային տեսալսողական մեդիածառայությունների գործունեության նկատմամբ կառավարումն ապահովող եւ հսկողություն իրականացնող մարմնի անկախությունը, Կարգավորող մարմնի անկախությունը եւ ապահովել, օժանդակել եւ զարգացնել տեսալսողական հաղորդումների բազմազանությունը: Այս նախագծին բոլոր ներկա պատգամավորները կողմ են քվեարկել։
Պատգամավորները ընդունեցին նաեւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ։ «Լուսավոր Հայաստան» խմաբկցության պատգամավորները դեմ քվեարկեցին օրենքի նախագծին, որի արդյունքում ստացվեց 83 կողմ, 16 դեմ ձայն։ Այս օրենքով առաջարկվում է, որ թոշակառուներն իրենց ամսական կենսաթոշակներրը ստանան անկանխիկ եղանակով՝ բացառությամբ մի քանի սահմանած դեպքերի։ Մասնավորապես՝ եթե կենսաթոշակառուն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է կամ լրացել է նրա 75 տարին:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները դեմ արտահայտվեցին օրինագծին՝ մատնանշելով, որ այն բազմաթիվ անհարմարություններ է պատճառելու։ Մասնավորապես՝ նրանք առաջ քաշեցին գյուղական փոքրիկ համայնքների օրինակներ, որտեղ չկա տրանսպորտ, բանկոմատ, ուստի եւ դժվար է հասնել մոտակա համայնք, որտեղ առկա է բանկոմատ։
Նախագծի զեկուցողները պարզաբանեցին, որ օրենքով նախատեսված է 1000-ից պակաս բնակչություն ունեցող բնակավայրերում օրենքը կիրառել 2024 թվականից, ուստի մինչ այդ նման խնդիրները կարգավորված կլինեն։ Նրանք նաեւ հավելեցին, որ սույն օրենքն առհասարակ հետաձգվում է 6 ամսով, ինչի արդյունքում կշտկվեն մի քանի տեխնիկական հարցեր։
Պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին նաեւ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Սա, այսպես ասած, կարմիր գծերի մասին օրենքի նախագիծն է։ Այն ընդունվեց 96 կողմ, 2 դեմ եւ 1 ձեռնպահ ձայներով։ Ըստ այս օրենքի նախագծի՝ առաջարկվում է Երեւանի 12 վարչական շրջաններից կարմիիր գծեր թողնել միայն երկուսում՝ Կենտրոնում եւ Արաբկիրում։ Նախատեսվում է նաեւ տուգանքների մասին ծանուցումներն ուղարկել բացառապես 15 րոպե տեւողությամբ տեսանյութի առկայության դեպքում։ Սակագներն, առայժմ չեն փոփոխվել, սակայն, ըստ օրենքի նախագծի, այդ լիազորությունները տրված են ավագանուն, եւ այն կարող է դրանք փոփոխելու մասին որոշում կայացնել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան
ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել
Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել
Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան
Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին
Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը
Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
Ավետիք Չալաբյանը կալանավորվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT