Երևան
12 °C
Վերաքննիչ քրեական դատարանում Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր ծավալուն առարկություն ներկայացրին մեղադրող եւ տուժող կողմերի ելույթների դեմ:
Նշենք, որ վերջիններս, չհամաձայնելով Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ չարձակելու որոշման դեմ պաշտպանների բողոքին, հայտարարել էին, որ Քոչարյանի կողմից գործի քննությանը խոչընդոտելու ռիսկը չի նվազել, հիշատակել էին նաեւ դատարան ուղարկված այն գործը, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանի մտերիմը կազմակերպված խումբ է ստեղծել՝ քննությանը խոչընդոտելու նպատակով: Խոսքը «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի մասին է. նա մեղադրվում է Մարտի 1-ի գործով տուժողին սուտ ցուցմունք տալու համար կաշառելու մեջ: Դատախազը նշել էր, որ քրեական գործով կան տվյալներ, որոնք վկայում են այդ գործընթացներին Քոչարյանի ընտանիքի անդամների մասնակցության մասին:
Առարկության ներկայացման ընթացքում Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը, որը նաեւ Արմեն Թավադյանի պաշտպանն է, անդրադարձավ դատախազի այդ հայտարարությանը՝ ասելով, որ գործի քննության նախնական փուլում վարույթն իրականացնող մարմինը նման վարկած քննարկել է, սակայն դա հետագայում հերքվել է նաեւ օպերատիվ տվյալների միջոցով. «ԱԱԾ-ն հայտնել է, որ կազմակերպված խմբի անդամների, այդ թվում՝ Սեդրակ Քոչարյանի, Վիկտոր Սողոմանյանի եւ այլ անձանց կողմից խմբում ներգրավված լինելու վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել»,- ասաց Հովհաննես Խուդոյանը՝ համապատասխան փաստաթուղթ ներկայացնելով դատարանին. «Բացի այդ, ենթադրում եմ՝ դատախազությանը պետք է քաջ հայտնի լիներ, որ նույն գործի շրջանակում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ալեքսանդ Ազարյանի նախագահությամբ, կայացրել է դատական ակտ, որով բացառել է կազմակերպված խմբի կողմից հանցանքի կատարման հիմնավոր կասկածի առկայությունը եւ նշել, որ որեւէ ապացույց չի ներկայացվել դրա վերաբերյալ, այդ ակտը բողոքարկվել է Վճռաբեկ դատարան, որը այն վարույթ չի ընդունել, եւ դա այն պայմաններում, երբ գործի նախաքննությունը ավարտված է եղել»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ այդ պարագայում ընտանիքի անդամների հնարավոր մասնակցությանը հղում կատարելը ընդհանրապես ընդունելի չէ:
Առարկության ժամանակ մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը երեկ անդրադարձել էր նաեւ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1476 որոշմանը՝ պնդելով, որ ՍԴ-ն եւս արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ հատուկ ընթացակարգի բացակայության պայմաններում դատարանները գործառութային անձեռնմխելիության հարցը պետք է քննարկեն քրեադատավարական սովորական ընթացակարգերի պայմաններում. «Գործառութային անձեռնմխելիության հարցի գնահատմանը դատարանը գնահատական արդեն իսկ տվել է եւ տվել է նաեւ ոչ Դանիբեկյանի նախագահությամբ, այլ այն փուլում, երբ մինչդատական վարույթում է նման որոշում կայացրել, եւ Դանիբեկյանը սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելիս եւս պետք է այդ հարցին գնահատական տա»,- ասել էր դատախազը: Անդրադառնալով նրա այս հայտարարությանը՝ պաշտպաններից Արամ Վարդեւանյանն ասաց, որ չի ցանկանում հերթական անգամ մեկնաբանել ՍԴ-ի որոշումը, սակայն մի հռետորական հարց հնչեցրեց. «Դատավոր Աննա Դանիբեկյանը գտել է, որ ինքը չգիտի՝ պարոն Քոչարյանը գործառութային անձեռնմխելիությա՞ն թե՞ դրա բացակայության ռեժիմում է. եթե դատարանը չգիտի՝ արդյոք գործառութային անձեռնմխելիությունը կիրառելի է, թե ոչ, դա ո՞նց չի ազդում կալանավորման հարցի վրա»,- ասաց Վարդեւանյանը:
Պաշտպաններից Հայկ Ալումյանն էլ դարձյալ շեշտեց, որ տուժող կողմի ներկայացուցիչի ելույթը դուրս էր բուն հարցի քննարկման շրջանակից եւ առավելապես ուղղված էր հանրությանը, ոչ թե դատարանին: Ալումյանը հիշեցրեց, որ երբ Վերաքննիչ դատարանը, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, նրան նորից կալանավորելու որոշում էր կայացրել, Քոչարյանը չսպասեց, որ իր հետեւից գան, այլ ինքնակամ գնաց «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ. «Դատարանը որոշում էր կայացրել, եւ անկախ նրանից՝ ինքը համաձայն էր այդ որոշմանը թե, ոչ, չսպասեց, որ իր հետեւից գան, ինքը գնաց, ներկայացավ ՔԿՀ, դեռ մի քանի ժամ էլ այնտեղ սպասեց՝ մինչ համապատասխան փաստաթղթերը հասցնեին ՔԿՀ, որովհետեւ մինչ դա նրան իրավունք չունեին ընդունել. այ սա է պարոն Քոչարյանի վերաբերմունքը դատարանների նկատմամբ»,- ասաց Ալումյանը՝ հավելելով. «Հեղափոխությունից հետո անցել է արդեն 2 տարի, այսինքն՝ պարոն Քոչարյանի պաշտոնավարման 1/5-ը, եւ ես շատ ուրախ կլինեի, որ այդ չափով այս իշխանությունը դատարանների մասին մտածած լիներ»: Արձագանքելով պաշտպանին՝ նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյանն ասաց, որ իրենց՝ դատավորների աշխատավարձն այս ընթացքում բարձրացել է: Ալումյանը նախ շնորհավորեց, հետո ասաց, որ այն ժամանակ էլ է բարձրացվել եւ նշեց, որ ինքն առավելապես շենքերի ավելացման մասին էր խոսում:
Բողոքի քննությունն այս պահին շարունակվում է. մեկը մյուսին արձագանքելով՝ պարբերաբար ելույթ են ունենում թե՛ մեղադրող, թե՛ տուժող, թե՛ պաշտպանական կողմերը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT