«Քոչարյանի բրենդի մասին պատկերացում կազմելու համար ՀՀ-ի՝ մեծ լուսաբանում ստացած իրադարձությունները բավարար են». Եգորյան

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, շարունակվում է Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը, որին Քոչարյանն այսօր չի մասնակցում:

Հիշեցնենք՝ սա այս բողոքի քննության արդեն երրորդ նիստն է: Երեկվա նիստի ընթացքում կողմերը ներկայացրին իրենց դիրքորոշումները, ելույթ ունեցավ նաեւ Քոչարյանը: Դատավորի հարցերին ի պատասխան՝ նա ասաց, որ ինքը երբեք պատասխանատվությունից չի խուսափել, դա բրենդ է, որ ձեւավորվել է իր կենսագրության, իր անվան շուրջ:

Այսօրվա նիստին պաշտպանների բողոքի դեմ առարկեց տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը: Վերջինս, անդրադառնալով Քոչարյանի ելույթին, ասաց, որ նրա նշած այդ բրենդը որեւէ կերպ չի կարող տալ հնարավորություն՝ գնահատելու, թե որքանով է նա պատրաստ կամ որքանով կպահպանի այն վարքագիծը, որը չպահպանելու ռիսկով էլ այսօր կիրառված է կալանավորում: Եգորյանը նշեց, որ այդ բրենդի մասին պատկերացում կազմելու համար համացանցային որոնումները կամ հայաստանյան՝ բավական մեծ լուսաբանում ստացած իրադարձությունները բավարար են, եւ թվարկեց դրանցից մի քանիսը.

«Առաջին գործարքը, որը Սահմանադրությանը հակասող էր, բայց Ռոբերտ Քոչարյանը ստորագրեց, «Արմենթել»-ի գործարքն էր, որի արդյունքում ՍԴ-ն ճանաչեց օրենքի հակասության փաստը, եւ անհասկանալի ճանապարհով կորավ 77 միլիոն դոլար գումար, այն ժամանակվա քաղաքական գործիչների կողմից պատասխանատվություն դրվեց, այդ թվում նաեւ՝ Ռոբերտ Քոչարյանի վրա, հարուցվեց քրեական գործ, բայց գլխավոր դատախազությունը անկարող գտնվեց այդ գործը քննելու, եւ հարցը փակվեց: Դա 1998 թվականն էր»:

Երկրորդ իրադարձությունը, որ հիշատակեց Տիգրան Եգորյանը, Հյուսիսային պողոտայի ունեզրկման պրոցեսն էր. «Կրկին գործադիր իշխանության համառ ջանքերի շնորհիվ նույնիսկ ՍԴ-ի իրավական դիրքորոշման առկայության պայմաններում շարունակվեց այդ ունեզրկումը, եւ այսօր միայն՝ սկսած անցյալ տարվանից, ունենում ենք վճիռներ, որոնք վկայում են այն մասին, որ գործադիր իշխանության ջանքերով, որի գլուխը Քոչարյանն էր, հարյուրավոր մարդիկ ունեզրկվել են, եւ այդ գործընթացն իրականացվել է հիմնարար իրավունքների խախտմամբ»:

Խոսելով երրորդ իրադարձության՝ 2003-2004 թվականների մասին, Եգորյանն ասաց, որ կրկին գործադիր իշխանության ջանքերով Ազգային ժողովը տվեց պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն, եւ այդտեղ կարեւոր էր Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը:

Պաշտպան Հայկ Ալումյանը առարկեց դատարանի գործողությունների դեմ՝ ասելով, որ այն, ինչ պատմում է տուժողի ներկայացուցիչը, որեւէ կապ չունի քննարկվող հարցի հետ. «Սա պարոն Քոչարյանի գործունեության ռելիզը չէ, եթե Դուք թույլ էիք տալու, մեզ ասեիք՝ մենք էլ դրանից սկսեինք, իսկ եթե ռելիզը չէ, ապա մենք առարկում ենք, որ Դուք թույլ տաք դա անել մյուս կողմին»,- ասաց նա:

Դատավոր Արսեն Նիկողոսյանը պարզաբանեց, որ դատարանին անհրաժեշտ չէ ամբողջ գործունեության ռելիզը, եւ այդ մասով պաշտպանի առարկությունը ընդունելի է, բայց դատարանին անհրաժեշտ է իմանալ անձի վարքագիծը՝ իր կողմից հնարավոր ոչ իրավաչափ արարք կատարելու հանգամանքը գնահատելու համար: Նիկողոսյանը խնդրեց տուժող կողմին զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք կբերեն թվացյալ անհավասար դրության:

Հայկ Ալումյանը եւս մեկ առարկություն ներկայացրեց, այս անգամ էլ նրա դեմ, որ դատարանը թույլ է տալիս հղում անել այնպիսի տվյալների վրա, որոնք գործում չկան. «Օրինակ՝ երբ պարոն Եգորյանն ասում է՝ ՍԴ որոշում, դա իրավական է, բայց երբ հետո ասում է «Արմենթել»-ի, մենաշնորհ... Այդպիսի փաստաթուղթ գործում չունենք, չենք հետազոտել, եւ վերացական բնույթի դատողությունների շուրջ ծավալվելը դատարանը չպիտի թույլ տա»:

Նախագահող դատավորը դարձյալ պարզաբանեց, որ ինքը չի ցանկանում պարբերաբար ընդհատել կողմերին եւ դատական նիստը դարձնել անվերջանալի, իսկ եթե կլինեն հայտարարություններ, որոնք ինքը չի կարողանա ստուգել առկա նյութերով, դրանց չի էլ վերաբերվի հավուր պատշաճի:

Այսպիսով՝ դատարանը վերադարձավ բուն հարցի քննությանը: Տիգրան Եգորյանը հիշատակեց նաեւ 2003-04 թվականների վստահության հանրաքվեն, որ պայմանավորված էր Ռոբերտ Քոչարյանի նախագահական ընտրությունների ելքով, եւ այդ հարցը եւս, ըստ նրա, պատշաճ քննարկման առարկա չի դարձվել գործադիր իշխանության մասին: Մյուս իրադարձությունների, այդ թվում՝ 2008 թվականի մարտիմեկյան դեպքերին Եգորյանն անհատապես չանդրադարձավ՝ ասելով, որ հատկապես վերջինը քննվում է հենց այս գործի շրջանակում:

Շարունակելով իր ելույթը՝ տուժողի ներկայացուցիչը նշեց, որ դատարանի հարցերին պաշտպանական կողմից չեն տրվել ուղիղ պատասխաններ. «Հնչեց հարց առ այն, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանը իր վարքագիծը կարող է կարգավորել՝ հաշվի առնելով երաշխավորների դիրքորոշումը, սա կարեւոր հարց է, որին ուղիղ պատասխան չտրվեց, միայն պատմվեց, որ նրանց հետ երկար տարիների դրական հարաբերություններ են եղել, ինչը չի տալիս բավարար հիմքեր՝ գնահատելու այդ ազդեցության իրատեսականությունը»: Մյուս հարցը, որին, ըստ Եգորյանի, դարձյալ ուղիղ պատասխան չտրվեց, այն էր, թե արդյոք երաշխավոր անձինք բավարար հեղինակություն են Ռոբերտ Քոչարյանի համար, թե աներկբա հեղինակություն է ինքը Քոչարյանը. «Քոչարյանն այս հարցի կապակցությամբ ասաց, որ սա սուբյեկտիվ գնահատման հարց է, իհարկե, ես դրա հետ համաձայն եմ, սուբյեկտիվ հարց է, որի կապակցությամբ Քոչարյանի սուբյեկտիվ ընկալումը մեզ հայտնի չդարձավ, նաեւ՝ Առաջին ատյանի դատարանում»:

Ըստ Տիգրան Եգորյանի՝ փորձ է արվել ստեղծել տպավորություն, թե իր խնդիրը երաշխավորների հեղինակությունը նվաստացնելն է, սակայն իր խնդիրը այդ մարդկանց վերաբերյալ գոյություն ունեցող փաստերը դատարանին ներկայացնելն է, որովհետեւ այդ մարդիկ մտնում են մի իրավական գործընթացի մեջ, որտեղ չեն կարող նրանց կենսագրության ընթացքում արված գործողությունները հաշվի չառնվել. «Նրանք մարդիկ են, որոնք տարբեր հանգամանքներում իրենց դիրքորոշումները ե՛ւ փոփոխել են, ե՛ւ ադապտացրել են նոր իրավիճակին, ե՛ւ չեն դիտարկել խնդրահարույց այնպիսի գործողությունը, ինչպիսի ռիսկից պաշտպանվելու համար կալանք է կիրառվել»: Եգորյանը խոսեց, օրինակ, նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանից՝ պատմելով, որ կոնկրետ գործի շրջանակում նրա նկատմամբ կար միջազգային հետախուզում, եւ բայց նա եկավ Հայաստան, եւ Քոչարյանը նրան շնորհեց այդ հետապնդումից ազատվելու երաշխիք:

Հայկ Ալումյանը դարձյալ առարկեց դատարանի գործողությունների դեմ՝ նշելով, որ նման բովանդակությամբ նյութեր դատարանում չեն հետազոտվել. «Առաջին ատյանի դատարանում ներկայացվել էր միայն ղրիմյան ռուսալեզու մի հոդված, որի հայերեն տարբերակն էլ չկար, հիմա մենք քննարկում ենք ղրիմյան հոդված, եւ դրա հիման վրա լսում ենք հայտարարություններ, որոնք բացարձակ առնչություն չունեն մեր հարցի հետ»:

Արձագանքելով նրան՝ նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյանն ասաց, որ ինքը հարցնելու էր, թե ինչ դատավարական ակտի մասին է խոսքը, որտեղից են դրա հիմքերը. «Կան հրապարակված տեղեկություններ, բայց դրանք էլ մի կողմ. Անուշավան Դանիելյանը Ղրիմում հետապնդման արդյունքում փախել, եկել է Հայաստան, ազգանունը՝ փոխել, մամուլում սրանք հասանելի են, բայց միջազգային հետախուզման վերաբերյալ տեղեկություն մեզ դեռ հասանելի չէ, մեր հարցմանը դեռ չեն պատասխանել»,- ասաց Եգորյանը՝ նշելով, որ էականն այն է, որ դրանից հետո նրան շնորհվել է քաղաքացիություն, Սահմանադրության պաշտպանություն եւ ապա նաեւ՝ բավականին բարձր՝ վարչապետի պաշտոն. «Ես փորձում եմ գնահատել Ռոբերտ Քոչարյանի հանդուրժողականությունը այն հանրահայտ քննարկումների կապակցությամբ, որոնք տեղի են ունեցել մի անձի նկատմամբ, որին ինքը նշանակել է վարչապետ»: Դատավորը հարց հղեց Եգորյանին՝ արդյո՞ք սա չի խոսում նրանց լավ հարաբերությունների մասին, ինչը նշեցին պաշտպանները, ինչին ի պատասխան՝ Եգորյանն ասաց, որ տեսանկյունները տարբեր են. «Կարեւոր է այն, որ Ռոբերտ Քոչարյանը հանդուրժողական դիրքորոշում ունի իր հետ լավ հարաբերությունների մեջ գտնվող ընկերոջ ապօրինի հետապնդման նկատմամբ, եւ ինքն իր ռեսուրսներն օգտագործում է այդ հարաբերությունները ամրագրելու համար»:

Նա շարունակեց իր առարկությունը՝ անդրադառնալով նաեւ երաշխավոր մյուս անձանց, նիստերի շարունակական հետաձգումներին եւ այլ հարցերի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3921 դիտում

Ժաննա Անդրեասյանն այցելել է Աշոցքում մարզվող Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող դահուկավազորդներին

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա 6-8 աստիճանով․ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք

ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի տնտեսական մոդելի սիմվոլն է․ Առաքելյան

Դավիթ Խուդաթյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը․ ինչ ծրագրեր են քննարկվել

Նոր հույս ու շունչ էր պակասում․ ծնվել է հերոս Արթուր Մխիթարյանի եղբայրը

Ռեստորանում ապօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ

Հեռահաղորդակցության օպերատորների ծառայությունների դիմաց Իդրամով վճարման անհնարինության և առկա իրավիճակի մասին

Ալեն Սիմոնյանը Լավրովի հետ հանդիպում կունենա

Կոնգրեսից «սրտիկ» ՀՀ վարչապետին. Ստեփան Սարգսյան

Քաղցկեղի առնվազն 40-60% դեպքերը հնարավոր է կանխարգելել, բազմաթիվ տեսակներ վաղ փուլում՝ լիովին բուժել. նախարար

Անդրազգային կազմակերպությունը կատարել է 410 մլն դրամ հափշտակություն, փողերի լվացում. 1 անձի գործը դատարանում է

Գյուղոլորտի արդիականացումը ռազմավարական առաջնահերթություն է. թիրախը գերակատարված է. Մանավազյան

ՀԷՑ-ի ավտոպարկի կենտրոնական կայանատեղիի և մեկ այլ տարածքի վարձակալության պայմանագրերը կասեցվել են. Պետրոսյան

Վարչապետն ու Աբդելսալամին հույս են հայտնել՝ մրցանակը նոր ազդակ կհաղորդի հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգին

Հանցավոր խումբը ծրագրել է սպանություններ և հարձակում, ձեռք է բերել մեծաքանակ զինամթերք. կան ձերբակալվածներ

ՀՀ վարչապետը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ. տեսանյութ

Ծնունդի, մահվան գրանցումը, հայրության ճանաչումը, ամուսնություն/ամուսնալուծությունը հասանելի են առցանց եղանակով

2018 թվականից հետո մոտ 300 հազար աշխատատեղ ենք ստեղծել․ Թորոսյան

Անկանխիկ գործարքներից հետվճար ստացող կենսաթոշակառուների թիվն անցել է 400 հազարը. Թորոսյան

ՀԲ տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել ենք էներգետիկ, տրանսպորտի, ջրային ոլորտներին առնչվող հարցեր. Խուդաթյան

Կարելի է պատկերացնել ընդդիմադիր ուժի վիճակը, եթե ֆեյքերի և ԱԲ քոմենթ գրողների հարցումով Փաշինյանը 33% է ստացել

Վերջին 5 տարվա կտրվածքով առաջին անգամ դատապարտյալների թիվը 57-ով ավելին է, քան կալանավորված անձանցը. Գալյան

Քաղաքացուն ծեծում է և հայհոյում. Գլխավոր դատախազությունը հանցագործության մասին հաղորդում է ստացել

Երևանում մայրն ու մանկահասակ երեխաները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Ճապոնիայում առատ ձյան պատճառով 35 մարդ է մահացել. տեսանյութ

Ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. ՀՀ կառավարությունը մանրամասներ է հրապարակել. լուսանկարներ

ԱԳՆ-ն անդրադարձել է ՀՀ ժողովրդավարական բարեփոխումներին Նիդերլանդների աջակցությանը

Գավառի մանկատան հաշվին տնօրենը կազմակերպել է իր մտերիմների սրճարանի ջեռուցումը. նախաքննությունն ավարտվել է

Առաջիկա ամիսներին ՀՀ նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի. Գալյան

Դատախազությունը ներկայացրել է 2025-ին պետությանը և համայնքներին վերադարձված անշարժ գույքերը՝ ըստ մարզերի

Փաշինյան-Ալիև հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով. քննարկումներն ավարտվել են. լուսանկարներ

Փրկարարները Հրազդանում ապամոնտաժել են մի շարք հասցեների թուլացած ճաղավանդակները

Արմաշ գյուղի բնակչի տանն ապօրինի հրազեն է հայտնաբերվել

Լիբիայում սպանվել է նախկին նախագահ Մուամմար Քադաֆիի որդին

Երևանում բախվել է 4 մեքենա․ կան տուժածներ

Ձնահյուսի վտանգի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ

ՀՀ վարչապետը կադրեր է հրապարակել Իլհամ Ալիևի հետ հանդիպումից. տեսանյութ

Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է․ Ամասիայի տարածաշրջանում բուք է

Աբու Դաբիում հանդիպել են ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը. տեսանյութ