Երևան
12 °C
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը այսօր Ազգային ժողովում իր ելույթում անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության բոյկոտին նախորդած քաղաքական հայտարարությանը:
«Ընդդիմությանը լռեցնելու մասին հայտարարության մեջ որպես ապացույց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը բերում է հունիսի 5-ին խմբակցության ղեկավարի կողմից արված քաղաքական հայտարարության պատասխան քաղաքական հայտարարությունը արդեն «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի կողմից, եւ սա վերագրվում է որպես ընդդիմությանը լռեցնելու փորձ: Նախ կարծում եմ՝ բոլորս պետք է դուրս գանք որեւէ մեկին լռեցնելու տրամաբանությունից, որը ոչ միայն անհամարժեք է եւ չի համապատասխանում մեր արժեքային հենքին, այլեւ չի համապատասխանում իրականությանը: Եվ ինչպես քաղաքական մեծամասնությունը չի կարող լռեցնել ընդդիմությանը, այնպես էլ ընդդիմությունը իր հայտարարություններով կամ որեւէ այլ կերպ չի կարող լռեցնել քաղաքական մեծամասնությանը քաղաքական հայտարարություններ անել»,- նշեց Մակունցը:
Նրա գնահատմամբ՝ հունիսի 5-ին հնչած քաղաքական հայտարարությունը մինչ այդ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության արած մյուս բոլոր հայտարարություններից տարբերվում էր ընդամենը երկու կետով. առաջին՝ խոսվել է կորոնավիրուսով պայմանավորված դժվարությունների մասին արտակարգ դրության պայմաններում, եւ դա արվում էր վարչապետի եւ նրա ընտանիքի վարակված լինելու պարագայում, եւ երկրորդ՝ Կառավարության 97 տոկոս փոփոխության պահանջը փոխվել էր 100 տոկոսի:
«Հետեւաբար «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախորդ քաղաքական հայտարարությունները իրենց քաղաքական շեշտադրումներով շատ քիչ են տարբերվել այդ օրը արված հայտարարություններից: Երեկ նույնպես «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գործընկերները խոսում էին քաղաքական մեծամասնության կողմից ընդդիմությանը լռեցնելու փորձերից, եւ այն պարագայում, երբ «Իմ քայլը» խմբակցությունը լուռ էր: Հետաքրքիր էր նաեւ հետեւել, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գործընկերների ելույթները այնպես էին ձեւակերպված՝ ասես արձագանքում էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ելույթներին: Իսկ մենք լուռ էինք: Պարզաբանեմ՝ ինչու: Որովհետեւ իրավական գործընթացին «Իմ քայլը» խմբակցությունը այլ անելիք չուներ, քան լսել իրավական կողմը ներկայացնող դատախազի միջնորդությունը, լսել այդ առումով կողմ հանդիսացող «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հարցադրումները եւ ելույթները, փակ քվեարկության ժամանակ կայացնել իր որոշումը: Լուռ էինք, որովհետեւ թե՛ հանրությունը, թե՛ միջազգային մեր գործընկերները իրավունք ունեն առանց որեւէ ավելորդ ելույթների լսել եւ հասկանալ՝ ինչ է կատարվում իրավական գործի առնչությամբ, անկախ նրանից, թե որքան ջանասիրաբար էին փորձում մեր ընդդիմադիր գործընկերները այն ներկայացնել որպես քաղաքական հետապնդում»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը՝ ընդգծելով, որ բոյկոտելը, ի վերջո, ընդդիրմության իրավունքն է, տարբեր ատյաններին դիմելը՝ նույնպես:
Մակունցը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում խոսքի ազատությունն ու ժողովրդավարությունը ՀՀ կարեւորագույն ձեռքբերումներն են, եւ դրա վկայությունը ԶԼՄ-ներում ու տարբեր հարթակներում գործող քաղաքական թիմի հասցեին արվող քննադատությունն է, որը, ըստ նրա, ցավոք, հաճախ նաեւ անձնական վիրավորանքներով է ուղեկցվում: Խմբակցության ղեկավարը ընդգծեց նաեւ, որ վերջին շրջանում միտում կա բոլոր իրավական գործընթացներին տալ քաղաքական հետապնդման երանգ՝ փորձելով ճնշում գործադրել իրավապահ մարմինների վրա:
«Ուստի որեւէ գործով չխաթարելով որեւէ անձի անմեղության կանխավարկածը կրկին հայտարարում ենք, որ Հայաստանում այլեւս անխտիր բոլորը հավասար են օրենքի առաջ, անկախ զբաղեցրած դիրքից, կուսակցական պատկանելությունից եւ քաղաքական հայացքներից»,- իր ելույթը եզրափակեց Լիլիթ Մակունցը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան
ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել
Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել
Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան
Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին
Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը
Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT