49 ծնող երեխային գրանցել է նույն միլիվայրկյանին, ավտոմատ ստացել նույն կոդը. ԿԳՄՍՆ-ն փորձում է կարգավորել խնդիրները

Այս տարի Հայաստանի Հանրապետության բոլոր այն համայնքներում, ուր կա մեկից ավելի դպրոց առաջին դասարանցիների ընդունելությունն իրականացվում է էլեկտրոնային համակարգի՝ էլեկտրոնային հայտագրման միջոցով: Անցյալ տարի համակարգը փորձարկվել է Երեւանում, այս տարի գործարկվել է նաեւ մարզերում:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր ասուլիսում նշեց, որ այս տարի կանխատեսվում է, որ կլինի մոտ 40 հազար առաջին դասարանցի:

Հայտագրման առցանց համակարգով կիրականացվի 25-27 հազար առաջին դասարանցիների ընդունելությունը. նրանք այն երեխաներն են, որ բնակվում են մեկից ավելի դպրոց ունեցող համայնքներում: Այս պահին արդեն հայտագրվել է 22150 առաջին դասարանցի:

«Անցյալ տարի հանրակրթության մասին օրենքում կատարված փոփոխություններով՝ երկու խմբի ընձեռվել է առաջնահերթության իրավունք՝ այն երեխաներին, որոնց քույրը կամ եղբայրը արդեն իսկ սովորում է այդ դպրոցում, եւ այն երեխաներին, որոնց ծնողները կամ օրինական ներկայացուցիչները աշխատում են դպրոցում: Ըստ այդ առաջնահերթության՝ հունիսի 1-10-ը հնարավորություն են ունեցել գրանցվել միայն այդ երեխաները, եւ այդ ընթացքում հայտագրվել է 9247 երեխա»,- հիշեցրեց Անդրեասյանը:

Նա նշեց նաեւ, որ մայիսի 8-ից գործարկված համակարգում ծնողները կարող էին մուտքագրել իրենց տվյալները, եւ բոլոր այն դեպքերում, երբ կլինեին լրացուցիչ ճշտումների, փաստաթղթերի հավաքագրման, նույնականացման քարտերի թվայնացման անհրաժեշտություն, այս աշխատանքները հնարավոր կլիներ անել մինչեւ հունիսի 1-ը: Մեծ թվով ծնողներ օգտվել են այս հնարավորությունից, ինչը, նրա խոսքով, հնարավորություն է տվել շատ ավելի հարթ անցկացնել գործընթացը: Համակարգի տեխնիկական խափանում չի գրանցվել: Այն աշխատել է հստակ, քանի որ մշակված է պարզ համակարգ՝ քայլերը քիչ են, եւ ծնողները կարողացել են բավական արագ գրանցել իրենց երեխաներին:

Միեւնույն ժամանակ, հայտագրման համակարգում արձանագրված որոշ խնդիրներ: Նախ միևնույն ակնթարթին գրանցված ծնողներին տրվել է նույն կոդը. խնդրին առնչվել է 49 ծնող: Ըստ Անդրեասյանի՝ համակարգի գործարկումից անմիջապես հետո ծնողները գրացել են իրենց երեխաներին, եւ 49 ծնող հաստատման ստեղնը սեղմել է միեւնույն միլիվայրկյանին, եւ նրանց ավտոմատ գնացել է նույն կոդը: Նա հավաստեց, որ հարցը տեխնիկական է, եւ կլուծվի: «Եվս մեկ հարց է եղել, երբ ընտանիքում եղել է զույգ կամ եռյակ երեխա, հասցրել են գրանցել նրանցից մեկին, մյուսներին՝ չեն հասցրել. Այս իրավիճակը եւս կկարգավորվի՝ ըստ միեւնույն դպրոցում արդեն իսկ սովորող քույր կամ եղբայր ունեցողի մասին օրենքով: Եղել է խնդիր նաեւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար, քանի որ իրենց մայրենի լեզվով ուսուցման հնարավորությունից օգտվել նրանք կարող են միայն որոշակի դպրոցներում: Այս խնդիրը եւս պիտի փորձ արվի լուծել»,- ասաց նա:

Հայտագրման համակարգը, ինչպես հաղորդեց Անդրեասյանը, բաց է ամբողջ տարվա ընթացքում՝ այն չի փակվում, քանի որ երեխայի կրթության իրավունքը պիտի հնարավոր լինի իրացնել ցանկացած պահի: Այս իմաստով ծնողներն ունեն գրանցել իրենց երեխաներին նոր ուսումնական տարվա համար մինչեւ սեպտեմբեր, այնուհետեւ, եթե կունենանք տարվա ընթացքում դեպքեր, երբ մարդիկ կգան, եւ կարիք կունենան այդ պահին երեխային գրանցել որեւէ դպրոց, համակարգը կաշխատի եւ այդ հնարավորությունը կընձեռի:

Այն հարցին, թե մարզերում հեշտությա՞մբ հաջողվեց համակարգի միջոցով կազմակերպել գործընթացը՝ Անդրեասյանը պատասխանեց, որ առանձնակի դժվարություններ չեն եղել: «Մարզերում տեսնում ենք նույն խնդիրները: Մենք նայել ենք նաեւ վիճակագրությունը՝ առաջնահերթության իրավունքից օգտվելու. բոլոր այն դպրոցներում՝ անկախ նրանից, դրանք մարզային դպրոցներ են, թե գտնվում են Երեւանում, որտեղ մենք ունենք երեխաների ավելի մեծ թիվ՝ շուրջ 1000 եւ ավելի, բոլոր դպրոցներում ունենք իրավիճակ, երբ 40-50 հոգի ունեցել է առաջնահերթության իրավունք»:

Տպել
1554 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց