Նիկոլ Փաշինյանի միջնորդագիրը փոխվարչապետի զանգով հետ չէիք վերցնի, եթե լիներ իրավական գործընթաց․ Զոհրաբյանը՝ Դավթյանին

Այսօր ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մեջբերեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի արած նախկին հայտարարությունը։ Նա հիշեցրեց, որ 2018 թվականի մայիսին Դավթյանը միջնորդություն ներկայացրեց Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ հետագա գործընթացներում ներգրավելու համար։ Դրանից հետո, ինչպես ասաց Զոհրաբյանը, պետաիրավական հանձնաժողովում Էդմոն Մարուքյանի հարցին, թե ինչո՞ւ Դավթյանը հետ վերցրեց միջնորդությունը, դատախազը պատասխանել է․ «Ինձ նամակով դիմեց փոխվարչապետը եւ խնդրեց հետ վերցնել դիմումը։ Դրանից հետո ես նամակով դիմել եմ ԱԺ նախագահին եւ խնդրել օրակարգից հանել այդ հարցը»։

Պատասխանը մեջբերելուց հետո Զոհրաբյանը հարցրեց Դավթյանին՝ արդյոք նա հարգո՞ւմ է իր ուսադիրները եւ շարունակեց՝ սա հարցնում է այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը ներկայացնելիս պնդել է, որ այն չի եղել քաղաքական պատվեր։ «Իսկ ես վստահ եմ, որ ձեր միջնորդությունը եղել է քաղաքական պատվեր, այլապես ով էլ ձեզ նամակ գրեր, եթե դուք  պնդում եք, որ տեղի է ունեցել հանցագործություն, փոխվարչապետի նամակով պիտի հետ չկանչեիք։ Ինչո՞ւ հետ կանչեցիք ձեր միջնորդությունը, թե՞ դա քաղաքական պատվեր չէր, եւ իրավիճակի փոփոխությամբ ձեզ օրվա իշխանությունը չզանգեց սուպերով եւ չասաց՝ գնա միջնորդությունդ հետ վեկալ»,- ասաց Զոհրաբյանը եւ հավելեց, որ Դավթյանը գիտի բոլոր հարցերի պատասխանները, բայց դրան քիչ է մնացել։

Դավթյանը նախ ասաց, որ Զոհրաբյանը վկայակոչում է խոսքեր, որոնք հրապարակային են, հետեւաբար այդտեղ պնդելու, հաստատելու բան չկա եւ հավելեց, որ ինչ արել է, հրապարակային է արել։ Իսկ հարցին պատգամավորի ցանկացած ձեւով պատասխանելու համար Դավթյանը հարցրեց, թե այսօրվա քննության առարկայի հետ դա ի՞նչ կապ ունի։

Զոհրաբյանը արձագանքեց՝ վստահ է, որ վաղը Դավթյանն անհարմար իրավիճակում է հայտնվելու։ «Երբ, կապ չունի, ես կլինեմ այստեղ պատգամավոր, թե չեմ լինի, կամ այս դահլիճում նստած ինչ-որ պատգամավոր ձեզ հարցնելու է՝ դուք պնդո՞ւմ եք, որ այն, ինչ-որ դուք այսօր անում եք, իրավական գործընթաց է եւ ոչ քաղաքական հաշվեհարդար»,- ասաց Զոհրաբյանը՝ հարցնելով, թե արդյոք դատախազն իրեն անհարմար չի՞ զգում։

Դավթյանը հույս հայտնեց, որ Զոհրաբյանն իր հարցի պատասխանը շատ լավ գիտի եւ հավելեց, որ իր պաշտոնեական գործունեության առումով երբեք անհարմար զգալու առիթ չի ունեցել ու այսօրվա առումով նույնպես չի ունենա։ «Ես այսօր ամենայն պատասխանատվությամբ կատարում եմ իմ պաշտոնեական պարտականությունը, իսկ իմ պաշտոնեական պարտականությունը շատ հստակ է՝ հանցանք կատարած յուրաքանչյուր անձ, անկախ բոլոր չափանիշներից, պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության»,- ասաց Դավթյանը։ Նա ասաց, որ շատ առիթներ են եղել՝ Զոհրաբյանի հետ այդ դահլիճում խոսելու համար, եւ երբեք կոռեկտության սահմանը չի անցել, այսօր նույնպես չի անցնի, բայց եւ բարեկամաբար հայտնեց, որ էմոցիոնալ հայտարարությունները Զոհրաբյանին վնասում են եւ հենց նրան անհարմար վիճակի մեջ են դնում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2152 դիտում

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Բոլորը հարմար օգտագործվում են. Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել․ Լիլիթ Դալլաքյան

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին