Եթե մտածում եք՝ ինձ վախեցրել են, դուք էլ վախեցնեիք, գուցե մի բան ստացվե՞ր. դատախազը ներկայացրեց մանրամասն ապացույցներ

ՀՀ Ազգային ժողովում շարունակվում է Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին գլխավոր դատախազի միջնորդության քննարկումը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը գլխավոր դատախազին հարց հնչեցրեց.

-Պարո՛ն դատախազ, շատ զվարճալի է տեսնել՝ ինչպես եք փորձում ապացուցել, որ մածունը սեւ է: Ձեր մատնանշած փաստարկների մեջ չկա որեւէ փաստարկ, որն ուղղակի մատնանշում է Գագիկ Ծառուկյանին, չկա եւ չի էլ կարող լինի: Իսկ ինչ վերաբերում է այն հանգամանքներին, որոնք դուք հնչեցրիք, պարոն Ծառուկյանը կուսակցության լիդեր է, եւ մեր ուժը երկրորդ քաղաքական ուժն է Հայաստանում, առաջին՝ ընդդիմադիր. ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ հիմա այդ հարյուր հազարավոր մարդկանց եւ տասնյակ հազարավոր ակտիվիստների մեջ շատ դժվար է բոլորին վերահսկել: Դե, սա սենց, դուք ոչ մի բան չներկայացրիք, ինչը թույլ կտա ենթադրել, որ կան հիմքեր՝ քրեական հետապնդումը շարունակելու եւ զարգացնելու:

Ես հարց ունեմ՝ առանց էմոցիայի, հանգիստ, որովհետեւ ես էլ եմ հասկանում, դուք էլ եք հասկանում, որ դուք հիմա մասնակցում եք քաղաքական հետապնդումների այս բուռն պրոցեսին՝ ձեր կողմից սլիվներ անելով իշխանական թեւին, մասնակցելով բոլոր-բոլոր պրոցեսներին: Ինձ հետաքրքիր է՝ ձեզ վախեցրե՞լ են, գուցե ահաբեկե՞լ են, թե՞ դա ձեր ընտրությունն է: Ես հիմնվում եմ ձեր ելույթի վրա՝ հաշվի առնելով բոլոր պրոցեսները, որ ԲՀԿ-ի գրասենյակներն են շրջափակվում, մարդիկ են բերման ենթարկվում: Դա ձեր սեփական որոշո՞ւմն է մասնակցել այս ցիրկին:

Հարցին ի պատասխան՝ Արթուր Դավթյանն ասաց.

- Եթե մտածում էիք, որ հարցը վախեցնելու մեջ է, դուք էլ փորձեիք վախեցնել, պարո՛ն Աբովյան, գուցե մի բան դուրս գար: Ուրեմն ինձ ոչ ոք չի կարող վախեցնի: ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները գլխավոր դատախազին տվել են էնքան գործիք, այնքան ուժ ու այնքան պատասխանատվություն, որ երբեմն ուղղակի ուղիղ չի նայում, թե ում է հետապնդում, ու էդպես է միշտ լինելու: Իսկ հիմա հատուկ ձեզ համար ներկայացնեմ ապացույցները, հատուկ ձեզ համար՝ ավելի պարզ լեզվով:

Ի՞նչ ունենք. ունենք խումբ ցուցակներ, որտեղ կան ընտրողների տվյալներ, անուն-ազգանուններ, անձնագրերի տվյալներ, գումարի չափ, ընտրողի ստորագրություն: Ունենք էդ ընտրողներին գումարը բաժանողի տվյալներ, հարցաքննում ենք էդ մարդուն, էդ մարդն ասում է, որ՝ այո, ես կազմել եմ էս ցուցակը, ես բաժանել եմ էս գումարը, բաժանել եմ՝ Ծառուկյանի կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու համար: Որտեղի՞ց ես վերցրել էս գումարը, անձը վկայակոչում է թեկնածուին, ումից գումարները վերցրել է: Թեկնածուի մոտից հայտնաբերում ենք երկրորդ ցուցակը, որով թեկնածուն արդեն ընտրությունների արդյունքների մասին հաշվետվություն է ներկայացնում կուսակցության կենտրոնական շտաբին՝ ներկայացնելով, թե ինչքան գումար է ստացել, էդ գումարն ինչ ուղղություններով է ծախսել, այնտեղ հատուկ տողով գրված է ընտրողներին քվե տալու համար վճարվելիք գումարի չափը: Եվ էդ նույն մարդը ցուցմունքներ է տալիս ինքն էլ իր հերթին, որ՝ այո, սա իրականություն է, եւ, բնականաբար, հարցին, թե որտեղից այս գումարները, եւ ով է տրամադրել, ուղղակիորեն մատնանշում է, թե կոնկրետ դեպքում Գագիկ Ծառուկյանի հետ ինչ պայմանավորվածության արդյունքում ումից է վերցրել գումարները ում հանձնելու համար: Դե, հիմա էսքանից հետո եթե պետք է համարվի, որ սրանք ապացույցներ չեն, ուրեմն ինձ էդպիսի դատարան հայտնի չԷ: Այսքանը:

Դատախազի խոսքերին Արման Աբովյանն արձագանքեց, որ ինքը դատախազին վախեցնելու մտադրություն չունի, իսկ մնացածի մասով ասաց.

- Ոչ մի ապացույց, բացի ենթադրություններից, եւ այն ֆոտոշոփային փառատոնից, որ մենք տեսանք այս 2 օրերի ընթացքում, դուք, ըստ էության, չարձանագրեցիք, ինչ ասեմ, միջնորդություն ներկայացրեք, որ ֆոտոշոփին տանեք ենթարկեք քրեական պատասխանատվության, որովհետեւ այնքան ակնհայտ է, որ շինծու գործի հիման վրա քաղաքական հետապնդումներ են տեղի ունենում, եւ դուք մասնակից եք այդ ամենին: Ի՞նչ ասեմ, մեղքը ձեր վիզը: Տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները:

Գլխավոր դատախազն արձագանքեց. «Պարո՛ն Աբովյան ջան, դարձյալ հատուկ ձեզ համար»՝ խոսքերով ներկայացնելով Գեղարքունիքում ընտրակաշառքի մասին հայտնի փաստաթղթի հաշվետվության առաջին մի քանի տողերը եւ հայտնեց, որ այդ փաստաթուղթը չի կազմվել ինչ-որ տեղ, այլ գտնվել է մեկ այլ գործով խուզարկություններից մեկի ժամանակ, այդ թղթի մասին տրվել է բացատրություն, կան հստակ տեղեկություններ:

«Ինչ ֆոտոշոփ, ինչ նկարած թուղթ»- եզրափակեց Արթուր Դավթյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3239 դիտում

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ

Գագիկ Ծառուկյանին կրկին բերեցին ՔԿ՝ հարցաքննության

ԿԸՀ նախագահը հայտնել է, թե երբ է կայանալու նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը

Կիևյան կամրջի աշխատանքներն իրականացվում են ամբողջ ծավալով. դրանք կավարտվեն նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ

Միխայիլ Դրապատին կդառնա Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատարը․ Զելենսկի

«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում

20 տարի Շենավանը մանկապարտեզ չուներ. Խուդաթյանը ներկա է եղել նոր մանկապարտեզի բացման արարողությանը

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են հոսանքազրկումներ

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ