Երեւանի քաղաքապետարանին այլեւս հարմար չէ սպասարկել մարզային երթուղիներ. Արարատի մարզի գյուղերի բնակիչները ցույց են անում

Հունիսի 15-ին Արարատի մարզի Հայանիստ եւ հարակից համայնքների մի խումբ բնակիչներ Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց էին անում։ Հավաքված կանայք նշում էին, որ այս պահին մարզի գրեթե 5 գյուղ զրկված է տրանսպորտից:

Այդ գյուղերը նախկինում սպասարկել են Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 35 համարի երչթուղու ավտոբուսները: Կորոնավիրուսի հետեւանքով հասարակական տանսպորտի շահագործումը դադարեցնելուց, ապա կրկին վերսկսվելուց հետո 35 համարը դադարել է գյուղեր հասնել:

Բնակիչներից շատերը քաղաքում են աշխատում եւ ամեն օր վերոնշյալ տրանսպորտային միջոցից են օգտվել, նշեցին, որ բավականաչափ գոհ են եղել, եւ ավտոբուսը բավարարել է, բայց այժմ գյուղից քաղաք հասնելը գերխնդիր է:

«Երթուղին հանել են գծից, միայն Արգավանդն է սպասարկվում: Արգավանդից այն կողմ, մյուս գյուղերը վիրուսակիրներ են, էնտեղ չի կարելի սպասարկել: Այդ գյուղերում էլ են մարդիկ ապրում, նրանք էլ են աշխատում, ապրել են ուզում, այլմոլորակայիններ չեն: Հիմա մենք բոլորս աշխատում ենք, երեխա ենք պահում, ընտանիք: Կին ենք, դուրս ենք գալիս փողոց, կանգնում ենք ճանապարհին, որ օտար տղամարդու մեքենան մեզ քաղաք հասցնի: Որ օրն էլ չենք կարողանում գնալ, այդ օրը մեր երեխաները սոված են մնում»,- ասաց ցուցարար կանանցից մեկը՝ հավելելով, որ իրենց խնդրով Արարատի մարզպետը չի զբաղվում:

Բացի սա, կանայք նաեւ պահանջում են, որ իրենց համայնք հասնող խմելու ջուրը փորձաքննության ենթարկվի, քանի որ շատերը, այդ թվում՝ երեխաները, ունեն ստամոքսի խնդիրը, ինչը վերջիններիս կարծիքով հենց ջրից է: «Թող ստուգեն, եթե փորձաքննությամբ թույլ տրվեց, որ դա խմելու պիտանի ջուր է, թող խմեն բոլոր պատգամավորների երեխաները, իմ երեխան էլ կխմի, բոլորինն էլ: Ինչո՞ւ պիտի ամեն ինչում տարբերություն լինի: Համախմբված պայքարել ենք, որ լավ լինի բոլորի համար: Փողոցներում ենք մնացել օր ու գիշեր, որ Փաշինյանը մեզ վարչապետ լինի ու մեր հարցերը լուծի, բայց այսօր եկել հասել ենք իր դուռը. մեզ լսող չկա, մեր խնդիրները լուծող չկա»,- ասացին նրանք:

«Հայկական ժամանակը» կապ հաստատեց Արարատի մարզպետարան եւ մեզ հայտնեցին, որ արդեն տեղյակ են բողոքի ցույց անողների մասին, տեղյակ են նաեւ խնդրի մասին: Արարատի մարզպետի խորհրդական Լիլիթ Թադեւոսյանը հայտնեց, որ ջրի հետ կապված 2018 թվականին հրատապ ծրագրով Հայանիստի (բողոքողների մի մասն այդ գյուղից են) Գետաշեն թաղամասում 171 բաժանորդի համար նոր ջրագիծ է անցկացվել: «Մարզպետի ջանքերով է խնդիրը կարգավորվել, բայց դա մեկ օրվա հարց չէ, մնացածն արդեն Վեոլիա ջուրը պետք է անի»,- ասաց Լիլիթ Թադեւսոյանը:

Իսկ ինչ վերաբերում է տրանպորտի խնդրին, ապա մամաուլի քարտուղարը նշեց. «35 համարի ավտոբուսն է սպասարկել, որը Երեւանի քաղաքապետարանինն է, դա մարզային տրանսպորտ չէ, իրենց հետ քննարկում է գնում, փորձում ենք հասկանալ՝ ինչ է հնարավոր»:

Երեւանի քաղաքապետարանից էլ, լսելով խնդիրը, նկատեցին՝ դա մարզային խնդիր է, եւ Երեւանի քաղաքապետարանը պարտավոր չէ հիմա էլ մարզերի խնդիրներով ծանրաբեռնվել: Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը քննարկման մասին տեղյակ չէր, միայն նշեց, որ 35 համարի ավտոբուսն աշխատում է, բայց մայրաքաղաքի տրանսպորտային միջոցներն այս պահին սպասարկում են բացառապես Երեւան քաղաքը: «Ժամանակին մայրաքաաղաքի մի շարք տրանսպորտային միջոցներ հարակից մարզեր ու գյուղեր էլ են սպասարկել, բայց այս պահին միայն մայրաքաղաքն են սպասարկում»,- ասաց նա:

Բողոքի ցույցի մասնակիցները ցանկանում էին դիմում-նամակ փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որ վերականգնվի համայնքներին սպասարկող տրանսպորտային ցանցը: Սակայն տարածքը հսկող ոստիկանները տեղեկացրին, որ համավարակով պայմանվորված իրավիճակում ՀՀ Կառավարութունը ժամանակավորապես դադարեցրել է քաղաքացիների ընդունելությունն ու թղթային տարբերակով դիմումնեի ընդունումը: Այս պահին գործում է միայն էլեկտրոնային տարբերակով դիմումների ընդունման բաժինը: Տիկնայք նկարեցին փակցված հայտարարությունն ու հեռացան, սակայն շեշտեցին, որ եթե կարճ ժամկետում իրենց խնդրին լուծում չտրվի, փողոցներ են փակելու եւ կաթվածահար են անելու երթեւեկությունը:

ՀԺ-ն կապվեց նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի վարչության տեխնիկական քաղաքականության բաժնի պետ Արման Կարապետյանի հետ: Վերջինս նշեց, որ հանրապետությունում համաճարակով պայմանավորված եւ ուղեւորահոսքի զգալի պակասի պատճառով՝ Երեւանի քաղաքապետարանն այլեւս նպատակահարմար չի համարում մայրաքաղաքի տարածքից դուրս երթուղիների սպասարկումը: «Մենք Հայանիստ եւ կողքի մի քանի համայնք հասնող մեկ այլ երթուղի ունենք՝ 487 միկրոավտոբուսը, բայց դա այնքան էլ հարմար չէ, քանի որ փոքր է եւ բավարար էլ չէ (մեքենաների քանակը-խմբ.): Այս խնդրի հետ կապված երկու տեսակի լուծում է քննարկվել մեզ մոտ: Մեկը՝ կարճաժամկետ, մյուսը՝ հեռակարային»,- ասաց Կարապետյանը:

Կարճաժամկետ լուծման համար նախարարությունը պատրաստվում է քննարկում ունենալ տվյալ փոխադրողի հետ: Անհրաժեշտության դեպքում կդիմեն նաեւ այլ փոխադրողների, որպեսզի տվյալ երթուղին համալրվի: Մյուս՝ հեռանկարային լուծումը, պայմանավորված է նոր երթուղային ցանցի ներդրմամբ, որը, սակայն, դեռ պարզ չէ, թե երբ կլինի: «Հաշվի առնելով այդ համայնքների մեծությունը՝ մենք նախատեսել ենք ավտոբուսային երթուղի, իսկ մինչ այդ ամեն ինչ կանենք՝ խնդրին հնարավորինս արագ լուծում տալու համար»,- ասաց Արման Կարապետյանը:

Նա նաեւ նշեց, որ այս պահին բոլոր համայնքներում է երթեւեկության խնդիրը, որը հիմնականում նվազ տեղաշարժի ու ուղեւորահոսքի զգալի պակաի պատճառով է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
40083 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին