Չեմ ուզում մեկնաբանել այդ էժան հայտարարությունը. Ռուբեն Ռուբինյանը՝ Ծառուկյանի «երդման», նրա պնդումների մասին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մինչ այս պահը չի ստացել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդագիր: Այդ մասին ՀԺ-ին հայտնեցին ԱԺ աշխատակազմից:

Մինչդեռ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը պնում է, որ գլխավոր դատախազն այդպիսի միջնորդություն ներկայացնելու է: Ինչպես հայտնի է, Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:

ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածը սահմանում է, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը գլխավոր դատախազը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին:

Ազգային ժողովի նախագահն այդ մասին անմիջապես տեղեկացնում է միջնորդագրում նշված պատգամավորին, իսկ դրա անհնարինության դեպքում հանդես է գալիս հայտարարությամբ: Միջնորդագիրը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, որից հետո փակ գաղտնի քվեարկության արդյունքում միջնորդագրին կցվում է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու կամ մերժելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

ԱԺ առաջիկա հերթական նիստը վաղն է: Օրակարգում ներառված հարցերից մեկը բյուջեի 2019 թվականի կատարողականն է: Սպասվում է, որ վաղվա նիստում, անկախ Ծառուկյանի անձեռնմխելիության միջնորդագրից, նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կքննարկվեն:

Խորհրդարանական «Լուսավոր Հայաստան»-ը այսօր տարածած հայտարարությամբ սատարել է ԲՀԿ-ին՝ ընդգծելով, որ քրեական հետապնդումը տեղի է ունենում քաղաքական միջամտության եւ վերահսկողության ներքո։ Հայտնի է, որ երեկ Գագիկ Ծառուկյանի կուսակցության ներկայացուցիչը ՀՅԴ գրասենյակում հանդիպել է նաեւ մի շարք այլ ուժերի ներկայացուցիչների, այդ թվում՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ: Վերջինս, հիշեցնենք, ավելի վաղ չէր հերքել, որ Ծառուկյանի հետ հաճախ է հանդիպում:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանի հետ զրուցել ենք երեկ տեղի ունեցած իրադարձությունների եւ վաղը սպասվող քայլերի մասին:

- Պարո՛ն Ռուբինյան, ԲՀԿ-ականները տեղեկություն են տարածել, որ վաղը գլխավոր դատախազը Ազգային ժողովում միջնորդելու է անձեռնմխելիությունից զրկել իրենց առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Թեեւ դեռ չի հաստատվել, որ նման միջնորդություն լինելու է, սակայն խնդրում եմ ասել. քննարկվե՞լ է արդյոք, թե «Իմ քայլը» խմբակցությունն ինչպես է քվեարկելու:

- Քանի դեռ միջնորդություն չկա, իսկ այս պահին, իմ տեղեկություններով, չկա միջնորդություն, քննարկելու հարց էլ չկա: Եթե լինի, կքննարկենք:

- Ձեր անձնական դիրքորոշումը ո՞րն է այդ հարցի շուրջ. Գագիկ Ծառուկյանին զրկե՞լ անձեռնմխելիությունից, թե՞ ոչ:

- Անձնական դիրքորոշումն այն է, որ եթե մարդը գործում է հանցանք կամ կասկածվում է, պետք է անցնի համապատասխան ընթացակարգեր:

- Գագիկ Ծառուկյանը երեկ ե՛ւ ԱԱԾ գնալուց առաջ, ե՛ւ ԱԱԾ-ից դուրս գալուց հետո պնդում էր, որ իր նկատմամբ քաղաքական ճնշման փորձ է արվում, ամեն ինչ սարքած է եւ սարքվել է ԲՀԿ քաղխորհրդի նիստում իր հայտնի ելույթից հետո: Խնդրում եմ պարզաբանել՝ կարո՞ղ է լինել նման բան:

- Իհարկե չի կարող լինել, եւ ակնհայտ է, որ ոչ թե քրեական գործերն են պարոն Ծառուկյանի հայտարարությունների հետեւանք, այլ պարոն Ծառուկյանի հայտարարություններն են (նկատի ունեմ Կառավարության հրաժարականը պահանջելու հայտարարությունները) քրեական գործերի գոյության հետեւանք, այսինքն՝ պարոն Ծառուկյանը, իմանալով, որ կան իրեն փոխկապակցվող քրեական գործեր, սկսել է անել նմանատիպ հայտարարություններ, որպեսզի տպավորություն ստեղծի, որ այդ քրեական գործերը կապ ունեն իր քաղաքական գործունեության հետ: Այնինչ այդպես չէ:

- Իսկ ինչպե՞ս պետք է հանրությունը, քաղաքացին իմանա, թե նշված պնդումներից որն է համապատասխանում իրականությանը:

- Նախ՝ փաստերին պիտի նայի քաղաքացին, երկրորդ՝ ընդհանրապես տեսնի՝ ում է վստահում: Եվ ես կարծում եմ, որ երկու դեպքում էլ ամեն ինչ շատ ակնհայտ է:

- ԲՀԿ առաջնորդը երեկ բառացի հայտարարեց՝ անբարոյականի զավակ լինեմ, թե հետ կանգնեմ…

- Չեմ ուզում մեկնաբանել այդ էժան հայտարարությունը:

- Ամեն դեպքում, եթե ընդունենք, որ նա նկատի ունի քաղաքական պայքարը, կորոնավիրուսի դեմ պայքարում իշխանություններին քննադատելու եւ սեւացնելու համար այլ ուժերի հետ սկսած համագործակցությունը, ապա հնարավոր համարո՞ւմ եք, որ մարդկանց հանեն փողոց, ինչպես երեկ, սրեն կորոնավիրուսային իրավիճակը, ինչպես նաեւ իրավապահների հետ առճակատումներ սկսեն:

- Ինչ-որ սադրանքներ անելու փորձեր, բնականաբար, երեւի թե կարող են լինել, բայց ընդհանուր առմամբ հնարավոր չեմ համարում ինչ-որ մեծ գործընթաց:

- Այդ ընթացքում իշխանությունների, իրավապահների հեղինակությունը չի՞ տուժի:

- Ինչի՞ համար: Ես կարծում եմ՝ այս ընթացքում իշխանությունների եւ իրավապահների հեղինակությունը միայն բարձրացել է եւ միայն կբարձրանա:

- Իրավապահները երեկ ճանապարհը բացելու համար որոշ գործողություններ իրականացրել են նաեւ Ծառուկյանին սատարելու համար հավաքված որոշ կանանց նկատմամբ, այդ թվում՝ կին պատգամավորների: Ինչպե՞ս եք գնահատում այդ ամենը:

- Ես կարծում եմ՝ այդ թեման շահարկվում է եւ շատ ամոթալի կերպով է շահարկվում: Երբ որ նշում են, որ կանանց նկատմամբ է եղել նման վերաբերմունք, ենթադրվում է, որ դա արվում է, որովհետեւ նրանք կին են: Ես կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է, որ երեկ որեւէ կնոջ նկատմամբ չի եղել որեւէ գործողություն, որովհետեւ նա կին է: Եղել է իրավիճակ, եւ իրավապահները օրենքի սահմաններում արձագանքել են՝ անկախ մարդկանց սեռից:

- Ձեր մի շարք կուսակիցներ, թիմակիցներ երեկ իրենց էջերում տեղադրել էին Ծառուկյանի՝ ենթադրաբար կաշառքներ բաժանելու մասին վկայող մի գրություն, որը ԲՀԿ-ականները սարքած էին համարում: Ընդունո՞ւմ եք, որ իրավապահների ձեռքի տակ եղած նմանատիպ փաստերի հրապարակումը իմքայլականների կողմից կամա թե ակամա ստեղծում է այդպիսի տպավորություն, որ քաղաքական ուժի եւ իրավապահների համագործակցություն կա:

- Որեւիցե տրամաբանական կապ չեմ տեսնում այդ երկու բաների միջեւ:

- ԲՀԿ-ականները պնդում էին, որ եթե չկա այդ համագործակցությունը, այդ տեղեկությունները որտեղի՞ց են իմքայլականների ձեռքում:

- Ես ինքս չեմ հրապարակել ու չգիտեմ, բայց եթե չեմ սխալվում, ինչ-որ կայք կամ օգտատեր էր առաջինը հրապարակել սոցիալական ցանցում:

- Այսինքն՝ այդ կայքերի՞ց են վերցրել, ոչ թե իրավապահներից:

- Իմ իմանալով՝ այո՛: Դուք էլ պետք է ստուգեք՝ առաջինը որտեղ է հայտնվել այդ փաստաթուղթը:

- Պարո՛ն Ռուբինյան, երեկ մինչ Ծառուկյանը ԱԱԾ-ում էր, կրկին քաղաքական որոշ ուժերի հավաք է եղել, մի շարք դատապարտումներ կան երեկվա գործընթացների վերաբերյալ: Խորհրդարանական ընդդիմադիր ուժերից «Լուսավոր Հայաստանն» էլ դատապարտել էր իրավապահների գործողությունները՝ դրանցում քաղաքական միջամտություն տեսնելով: Որքանո՞վ է սա մտահոգիչ իշխող ուժի համար՝ հաշվի առնելով, որ դա կարող է ազդել նաեւ մեր երկրի վարկանիշի վրա:

- Ես կարծում եմ, որ սա պետք է մտահոգիչ լինի «Լուսավոր Հայաստան» կուսակցության պարկեշտ անդամների համար, որովհետեւ դա մեծ ազդեցություն կարող է ունենալ իրենց վարկանիշի վրա՝ որպես կուսակցության:

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան խուզարկություններ տեղի ունեցան Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատանը, այնուհետեւ նա շուրջ 10 ժամ անցկացրեց ԱԱԾ-ում, որտեղ հրավիրվել էր հարցաքննվելու իր վերաբերյալ քննվող քրեական գործերի շրջանակներում: 

Այս ամենի շուրջ ԱԱԾ տարածած հաղորդագրություններից մեկում ասվում էր, որ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատունը գործել է առանց լիցենզիայի, ինչի հետեւանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 60 միլիոն դոլարի վնաս, բացի այդ, չեն իրականացվել 40 միլիարդ դրամ ներդրումներ։

Մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ քրեական գործ է հարուցվել 2017-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում կաշառք բաժանելու դեպքերի առթիվ։ Ըստ ԱԱԾ-ի՝ դրանում ներգրավված են եղել ԲՀԿ ղեկավար կազմն ու կուսակցության անդամները: Քիչ առաջ այս գործով ԱԱԾ-ն որոշ մանրամասներ հայտնեց: Ըստ այդմ՝ պարզվել է, որ ընտրությունների նախընտրական փուլում կուսակցության ղեկավար անդամների կազմակերպմամբ, կուսակցության անդամների ակտիվ ներգրավմամբ եւ հստակ մշակված դերերի բաշխմամբ կուսակցության թեկնածուների, ինչպես նաեւ կուսակցության օգտին քվեարկելու համար ընտրողներին տրվել են հարյուրավոր միլիոն դրամների չափով ընտրակաշառք գումարներ:

Մյուս քրգործը, որում Ծառուկյանը ներգրավված է, վերաբերում է Առինջ համայնքի պաշտոնյաներին, որոնք, ըստ ԱԱԾ-ի, ապօրինի վարձակալությամբ տրամադրված 7,5 հա գյուղատնտեսական հողատարածքի վրա ապօրինի կառույցներ են օրինականացրել, հետո էլ հողատարածքն ապօրինի կերպով օտարել Ծառուկյանին պատկանող ընկերությանը՝ պետությանը պատճառելով մեծ վնասներ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6482 դիտում

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով