Ամեն ինչ սկսվեց Սեդրակ Առուստամյանի գործից, երբ նա ասաց, որ պապից ժառանգություն է ստացել. Արփի Դավոյան

Երեկվա քննարկումները, թե իշխանություններն անցել են ռեպրեսիաների եւ ոչնչով չեն տարբերվում ՀՀԿ-ից, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն անընդունելի է համարում։

Լրագրողների հետ զրույցում Արփի Դավոյանը պնդեց, որ այսօրվա իշխանությունը երբեք որեւէ սահման չի անցել, որեւէ քաղաքական հետապնդում չի իրականացրել եւ չի էլ կարող իրականացնել, իսկ նման քննադատությունները հնչեցնում են այն մարդիկ, որոնց ձեռնտու է նման հայտարարություններով հանդես գալ։

«Հանրապետականից չտարբերվող» արտահայտությունն էլ, ըստ Դավոյանի, անում են այն մարդիկ, որոնք նրանց ժամանակ ենթարկվել են քաղաքական հետապնդումների եւ հիմա փորձում են իրավական գործընթացին քաղաքական ազդակ տալ։

Ինչ վերաբերում է ոստիկանության գործողություններին, Դավոյանը դրանք օրինաչափ է համարում։ Նրա համոզմամբ՝ ոստիկանները բռնություն չեն կիրառել, ուղղակի տեղի է ունեցել հավաք, որն արտակարգ դրության պայմաններում իրավաչափ չէ։ Նա նշեց, որ մարդիկ նույնիսկ առանց դիմակի են հավաքվում, ինչի արդյունքում էլ հնարավոր է, որ մի քանի օր հետո գրանցվի վարակակիրների մեծ թվով աճ։ «Հետո նորից մեր ընդդիմադիր գործընկերները մեղադրելու են առողջապահության նախարարությանը՝ ասելով, որ այդպես չէ, այնպես չէ»,- ասաց պատգամավորը։

Այնուհետեւ լրագրողները մեջբերեցին ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի եւ Իվետա Տոնոյանի հայտարարությունները, թե ինչպես են հատկապես կին պատգամավորները լռում այն պայմաններում, երբ իրենց գործընկերներին «ասֆալտին փռելով»՝ փորձում են ճանապարհ բացել։ Դավոյանը նորից պնդեց, որ իր կարծիքով այդտեղ բռնություն չի կիրառվել, ուղղակի ոստիկանները, նրանց անվտանգությունից ելնելով, փորձել են բոլոր պատգամավորներին ճանապարհից հեռացնել։

Անդրադառնալով նաեւ Գագիկ Ծառուկյանի հետ կապված փաստաթղթին, որ երեկ հրապարակվել էր, եւ որով կիսվել էր նաեւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ լրագրողները հարցրին, թե արդյոք նորմա՞լ է, որ այս պայմաններում առողջապահության նախարարը նման գործողություններ անի։ Դավոյանը պատասխանեց, որ Թորոսյանը քաղաքական գործիչ է եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, դա չի խանգարում իր մնացած գործողություններին։ «Եթե նրանք բացատրեն, թե այդ 1 րոպեի մեջ ինչ-որ իրադարձություն տեղի ունեցավ, որտեղ Թորոսյանը բացթողում արեց, այդ ժամանակ կխոսենք»,- ասաց Դավոյանը։

Նրա կարծիքով՝ իրենց ընդդիմություն հռչակած մարդիկ համավարակի այս պայմաններում այլ օրակարգ են առաջ բերում, որն ընդհանրապես ՀՀ օրակարգի հետ կապ չունի։

Պատգամավորի խոսքով՝ քրեական գործերը եղել են նախապես՝ մինչեւ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները, եւ նախապես իմանալով դրանց մասին՝ նա որոշել է նախահարձակ լինել եւ ասել, որ սա քաղաքական հետապնդում է։ Ըստ Դավոյանի՝ դա ինքնապաշտպանական միջոց է՝ արդարացում փնտրելու եւ ինչ-որ կերպ իրականությունը լղոզելու համար։

«Ես կարծում եմ՝ այս ամենը սկսվեց Սեդրակ Առուստամյանի հետ կապված քրեական գործից, երբ հրապարակվեցին որոշ մանրամասներ, եւ այնտեղ տեսանք բազմաթիվ փաստեր, նաեւ կապված կաշառքի հետ, ինչպես նաև՝ շատ ծիծաղելի մեկնաբանություններ, թե որտեղից այդ 20 միլիոն դոլարը, որ տատիկից ստացված ժառանգությունն է»,- ասաց պատգամավորը։

Դավոյանը կրկին շեշտեց, որ Գագիկ Ծառուկյանի հետ կապված այդ գործը բացառապես իրավական գործընթաց է եւ խնդրեց չառաջնորդվել ԲՀԿ խմբակցության պատգամավորների արած քաղաքական հայտարարություններով, քաղաքական հետապնդման մասին սրտաճմլիկ տեքստերով։ «Նրանք մի ձեւով պետք է արդարանան եւ ասեն, որ սա բացառապես ճնշում է, որովետեւ իրենք ասացին, որ Կառավարությունը պետք է 100 տոկոսով փոխվի, եւ մենք որոշեցինք հակադարձելով նրանց՝ քրեական գործեր․․․: Սա մեր գործելաոճը չէ»,- ասաց պատգամավորը՝ հայտնելով նաեւ, որ նրանք սովոր են նման գործելաոճին, որովհետեւ 2015 թվականին գտնվել են նման առեւտրի մեջ։ Դրա հիմնավորման համար կան փաստաթղթեր, տեսանյութեր, եւ, Դավոյանի համոզմամբ, բոլորը գիտեն, թե ինչ է տեղի ունեցել։ Երբ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ այլեւս  քաաղքականություն չի վերադառնալու, հետո միանգամից վերադարձավ, եւ, ինչպես ասաց Դավոյանը, բոլորը միանգամից մոռացան, թե ինչ էր տեղի ունեցել 2015 թվականին։

Լրագրողները հարցրին նաեւ, թե արդյոք իշխանությունը մտահոգություն ունի՞, որ եթե Գագիկ Ծառուկյանին զրկեն անձեռնմխելիությունից եւ քրեական հետապնդում սկսեն, հասարակության մի զանգված կարող է փողոց դուրս գալ, անվստահություն հայտնել իշխանությանը, բողոքի ակցիաներ անել։ Դավոյանը պատասխանեց, որ իր համար մտահոգությունը միայն այն է, որ եթե լինեն բողոքի ակցիաներ, կլինի խնդիր համավարակի հետ կապված։

Անդրադառնալով նաեւ ցուցարարներին, որոնք վանկարկում էին Ծառուկյան՝ վարչապետ՝ Դավոյանը հարցրեց՝ բա ի՞նչ էիք ուզում։ «Մարդիկ բերել են «Առինջ մոլ»-ի աշխատակիցներին՝ իրենց աշխատակիցներին, իսկ այն մարդիկ, որոնք իրենց կոտորում էին՝ վանկարկելով այդ կոչերը, ԲՀԿ-ի մերձ շրջանակներին են պատկանում»,- ասաց Դավոյանը՝ հավելելով, որ չի տեսնում այդտեղ ժողովրդի ձայնը, որովհետեւ մարդիկ ուրիշ բան են խոսում։

Տպել
3033 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց