Մինչ հայտնի հայտարարությունը պարոն Ծառուկյանը պարոն Վանեցյանի հետ նույն այգում բազմաթիվ անգամ հանդիպել է. Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների խնդրանքով անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի հետ կապված երեկվա դեպքերին: Անդրադառնալով պնդումներին, թե Ծառուկյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում՝ պայմանավորված ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստում Կառավարության քննադատությամբ՝ Սիմոնյանն ասաց. 

«Քրեական գործերը հարուցվել են շատ ավելի շուտ, քան պարոն Ծառուկյանը նույն այգում, որտեղ հանդիպումներ է ունենում մինչեւ հիմա, հայտարարություններ է արել՝ կապված իշխանության 100 տոկոս փոփոխության հետ։ Ժամանակագրությունը չի կարելի կեղծել․ դրանք թվեր են, որոնք ակնհայտ են»։

Լրագրողների հարցին, թե արդյոք նախկին ուժային կառույցների ղեկավարների պատճառո՞վ էր, որ նման գործերն առաջ չէին գնում, Սիմոնյանը պատասխանեց՝ հնարավոր է։ Նա չցանկացավ հաստատել կամ ժխտել այդ վարկածը, սակայն եւ չբացառեց, որ նման բան կարող էր լինել։

Լրագրողները նաեւ հայտնեցին, որ երեկվանից համացանցում լայն տարածվում է Սիմոնյանի մասնակցությամբ տեսանյութ, որտեղ նա բարձր է գնահատում Գագիկ Ծառուկյանի քաղաքական գործունեությունը՝ հարցնելով, թե արդյոք դիրքորոշո՞ւմ է փոխվել։ ԱԺ փոխխոսնակը պատասխանեց, որ դա 2012 թվականի հոլովակ է, որը տարածում են մի քանի ԲՀԿ-ական ֆեյքեր։ Նա նաեւ շեշտեց՝ այդ հոլովակում ինքը հայտնում է, որ այդ ժամանակաշրջանում միակ ուժը, որ կարող է պայքարել Սերժ Սարգսյանի հետ, Գագիկ Ծառուկյանն է։

«Եթե դուք դա համարում եք համակրանք, ապա իմ եւ ձեր խոսակցությունը նույնպես կարելի է համարել համակրանք, որ ես համակրում եմ ձեր հեռուստաընկերությանը»,- ասաց Սիմոնյանը՝ դիմելով «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողին, որը բարձրաձայնել էր այդ հարցը։

ԱԺ փոխխոսնակը հավելեց՝ ինքը հիմա էլ կարող է ասել՝ եթե 2012 թվականին Գագիկ Ծառուկյանը որոշեր, որ կարող է Սերժ Սարգսյանի դեմ դուրս գալ, կարող էր իր համակարգով դա անել: Այս հայտարարությունից հետո Սիմոնյանը լրագրողին հարցրեց, թե արդյոք այս փաստի արձանագրումը համարո՞ւմ են համակրանք։ «Ես հասկանում եմ, որ փառասիրությունն այդ համակարգում առաջնային է, բայց իրենք ինքնախաբեությամբ են զբաղվում»,- ասաց Սիմոնյանը։

Հարցին, թե արդյոք նմանություն չկա՞ ՀՀԿ-ի եւ այսօրվա իշխանության գործողությունների միջեւ, Սիմոնյանը տվեց բացասական պատասխան։ Նա շեշտեց, որ այս գործողությունները քաղաքական ենթատեքստ չունեն, եւ ինքը, լինելով իշխող ուժի ներկայացուցիչ, Ծառուկյանի տանը անցկացվող խուզարկությունների մասին իմացել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի տեսանյութից։

Ասաց, որ խորհրդի նիստ, վիրավորական արտահայտություններ, «հիստերիկություն» չեն արել, ինչպես ժամանակին անում էին Ծառուկյանի նախկին եւ հետագա գործընկերները։ Նրա խոսքով՝ կա իրավական գործընթաց, որը շարունակվում է եւ շարունակվելու է։

Հարցին, թե որքանո՞վ է իրավաչափ, երբ հարցաքննության փուլում գտնվող գործի փաստաթուղթը հայտնվում է համացանցում եւ այն էլ առողջապահության նախարարն է հրապարակում, Սիմոնյանը պատասխանեց, որ առողջապահության նախարարը նաեւ իշխող կուսակցության վարչության անդամ է եւ բացի առողջապահության նախարար լինելուց, քաղաքական գործիչ է։

Նրա խոսքով՝ երբ հնչում են մեղադրանքներ իշխանության հանդեպ, նորմալ է, որ քաղաքական կուսակցության ղեկավար կազմի անդամները արձագանքում են, անկախ նրանից, թե ինչ պաշտոն են զբաղեցնում։ «Իսկ շահարկել, որ նա առողջապահության նախարար է, կարող է վաղը, մյուս օրը լինի փոխվարչապետ կամ ընդհանրապես պաշտոն չզբաղեցնի»,- ասաց ԱԺ փոխխոսնակը՝ հավելելով, որ նախարարը, ինչպես եւ ինքը, հրապարակել են այդ փաստաթուղթը համացանցում տեսնելուց հետո։ Սիմոնյանի ունեցած տեղեկություններով՝ այն իրավապահների ձեռքում հայտնվել է շատ ավելի վաղ շրջանում եւ մեկ այլ քրեական գործի շրջանակներում։

Վերադառնալով Ծառուկյանի՝ ԱԱԾ հրավիրվելու փաստին՝ լրագրողները նաեւ հարցրին, թե ինչո՞ւ դա եղավ միայն այն փուլում, երբ Ծառուկյանը հայտարարեց, որ իշխանության կազմը պետք է փոխվի, եւ ինչո՞ւ մինչ այդ նմանատիպ գործողություններ չէին կատարվում։ «Ձեզ թվում է, որ մենք պարոն Ծառուկյանի հանդիպումների մասին իմացել ենք նրա հայտարարություններից հետո՞, չարաչար սխալվում եք։ Պարոն Ծառուկյանը հանդիպել է պարոն Վանեցյանի հետ նույն այգում բազմաթիվ անգամ, եւ Վանեցյանը նույնպես դա չհերքեց»,- ասաց նա, ինչից հետո լրագրողներից մեկը հարցրեց, թե արդյոք չի՞ անհանգստացրել այն հանգամանքը, որ Ծառուկյանն ու նախկին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հանդիպում են։ Սիմոնյանը շեշտեց, որ ՀՀ իշխանությանը անհանգստացնում է միայն ՀՀ քաղաքացիների հետ շփումը։ Թե ով ում հետ որ այգում կհանդիպի, ինչ հին քաղաքական մեռել կբերի նոր քաղաքական դաշտ, կփորձի դա վերակենդանացնել, Սիմոնյանի պնդմամբ, չորրորդական բան է։

Հարցին, որ եթե գործը վաղուց էր հարուցված, ապա ինչո՞ւ հիմա Ծառուկյանը հրավիրվեց հարցաքննության, Սիմոնյանը պատասխանեց, որ երբ էլ դա լիներ, այդ հարցը հնչելու էր։ Նա վստահեցրեց, որ սա որեւէ կապ չունի քաղաքական հայտարարության հետ, իսկ քրեական գործի ընթացքն ունի հստակ ժամկետներ, ինչի շրջանակներում էլ քննվում է այս գործը։

Լրագրողները նաեւ ասացին, որ երեկվանից մի խումբ քաղաքացիներ իրենց աջակցությունն են հայտնում Գագիկ Ծառուկյանին՝ փողոց դուրս գալով։ Սիմոնյանը հստակեցրեց, որ այդ մարդիկ նրա աշխատակիցներն էին նաեւ։ Նա մեջբերեց երկու «սքրինշոթ», որոնք տարածվել էին համացանցում, եւ, ըստ որոնց, Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» կազինոյի հաշվապահներին շտապ կանչում էին։ «Մենք տեսանք ԱԱԾ-ի մոտ հավաքված պատգամավորներին, իրենց օգնականներին, թիկնապահներին եւ եւս մեկ տասնյակ աջակից-աշխատակիցներին»,- եզրափակեց Սիմոնյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5682 դիտում

Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ․ ինչ է քննարկվել

2 եվրո՝ Տրևի շատրվանին մոտենալու համար․ ինչ պետք է իմանան Հռոմ մեկնող զբոսաշրջիկները

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է․ Շիրակի և Սյունիքի մարզերում՝ ձյուն

Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Մյասնիկյան գյուղի բնակչի տնից ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել

Հայտնի է ԱՄՆ-Իրան միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների օրը

Փրկարարները կանխել են ճաղավանդակի ընկնելու վտանգը

Ինչ է հարկավոր անել առողջապահական ապահովագրությունից օգտվելու համար. Տիգրանյանը մանրամասնում է. տեսանյութ

Մասուդ Փեզեշքիանը հրամայել է միջուկային հարցի շուրջ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ սկսել

Հայտնաբերվել է 451 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Ջերմուկ տանող հատվածում

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով մեքենաների համար․ Աշոցքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ժաննա Անդրեասյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականին

Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետն այցելել է ռազմական ակադեմիա, հանդես եկել դասախոսությամբ

Դեմ չեմ «սեքսի նախարարություն» ստեղծելուն, եթե Կարապետյանի ընտանիքի կանայք լինեն առաջին շահառուները. տեսանյութ

ԱԲ-ի նոր սերունդը կվերափոխի տնտեսությունը և կնպաստի ՀՀ-ում թվային վերափոխման քաղաքականությունների իրականացմանը

Թուրքիան ու Եգիպտոսը առևտրային համաձայնագիր են ստորագրել

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Կառավարությունը պատրաստ է կառուցողական համագործակցության․ վարչապետն ընդունել է GRAWE-ի գլխավոր տնօրենին

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ ձնախառն անձրև, լեռնային առանձին շրջաններում բուք կլինի

Տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի այցեքարտերից մեկը․ Անդրեասյանը՝ Իսրայելի կրթության նախարարին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պատվիրակությանը

Ռոբերտ Քոչարյանը սխալ է․ նա համադրել է գործազրկության անհամադրելի տվյալներ․ FIP

Մեկնարկում է «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության 2026թ․ դիմումների ընդունումը․ ովքեր են շահառու

Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբիում կմասնակցի «Մարդկային եղբայրության համար» 2026 թվականի մրցանակաբաշխությանը

Ինչ ջերմաստիճան է կանխատեսվում փետրվարին

Սևանա լճում արդյունագործական որսի հսկողության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր են քննարկվել

Քննարկվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքը

«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթ

Հայաստանում աշխատանք փնտրողների ու գործազուրկների թիվը վերջին տարիներին էականորեն նվազել է. Հարությունյան

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Վագիֆ Խաչատրյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Գեներալ Չաուհանին և Պապիկյանը բարձր են գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության մակարդակը. տեսանյութ

Իջևան համայնքին է վերադարձվել 2,3 մլն դրամ մոտարկված արժեքով հերթական հողամասը. վարչապետ

Ռուսաստանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

Նոր գործառույթ Yandex Go հավելվածում՝ վիրտուալ հերթի ձևավորում ծանրաբեռնված ժամերին ուղևորություն պատվիրելիս

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Մանչեսթեր

Վարչապետի կողմից չկա և չի եղել որևէ որոշում՝ ԼԳԲՏ շքերթի անցկացման վերաբերյալ. լուրն ապատեղեկատվություն է

Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի