Երևան
12 °C
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ցանկանում է էլեկտրոնային առեւտուրը հարկել ավելացված արժեքի հարկով եւ այդ ոլորտի հսկաներին բերել հայաստանյան հարկային դաշտ։ Այդ հարցով շաբաթներ առաջ ՊԵԿ-ում տեսակոնֆերանս է կայացել ոլորտի խոշորագույն դերակատարների ներկայացուցիչների հետ, ինչպիսիք են՝ «Microsoft», «Google», «Facebook», «Booking.com», «Netflix», «Amazon», «Spotify», «KPMG» եւ այլ ընկերությունները:
Ըստ էության՝ ՊԵԿ-ը ցանկանում է եկամուտ ստանալ ՀՀ քաղաքացիների՝ համաշխարհային ընկերությունների ծառայությունների դիմաց վճարած գումարից։
ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնեց, թե ինչ է էլեկտրոնային առեւտրի հարկումը։
«Պատկերացրեք՝ երեխաները խաղեր են ներբեռնում, ծնողները հավելվածներ են ներբեռնում վիրտուալ եղանակով, եւ այդ ծառայությունները մատուցում են համաշխարհային կազմակերպությունները՝ «Google»-ը, «Apple»-ը եւ այլն։ Բայց նրանք այդ ծառայությունները ինչ-որ երկրում մատուցելու դիմաց պետք է այդ երկրում ԱԱՀ վճարեն»,- ասաց Փաշայանը՝ հավելելով, որ այս պարագայում այդ ընկերությունները պետք է ՀՀ բյուջե հարկ վճարեն՝ ԱԱՀ-ի 20 տոկոսի չափով։
ՊԵԿ փոխնախագահն ընդգծեց՝ ցանկացած ծառայության մատուցման համար ԱԱՀ-ն պետք է վճարվի այդ երկրի օրենսդրությամբ ծառայությունների մատուցման վայրում։
«Մենք Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (OECD) անդամ ենք։ Դեռեւս 9 ամիս առաջ ես հանդիպել եմ այդ կազմակերպության էլեկտրոնային առեւտուրը կարգավորող մարմնի ղեկավարի հետ։ Իրենց համար մենք ընդհանուր առմամբ շատ փոքր շուկա ենք, բայց ես ասել եմ, որ մենք պատրաստ ենք այնպիսի էլեկտրոնային հարթակ ստեղծել, որ այդ կազմակերպությունները ոչ մի բան չունենան անելու, ուղղակի կգրանցվեն այդ էլեկտրոնային հարթակում ու իրենց տարեկան հաշվարկը կներկայացնեն կամ, այսպես ասած, կինքնահայտարարագրվեն»,- ներկայացրեց նա։
Փաշայանը նշեց՝ քանի որ այդ կազմակերպությունների 99 տոկոսը ֆոնդային բորսաներում են գրանցված, նրանց համար մի քանի հազար դոլար թաքցնելը վարկանիշի առումով ավելի բացասական կազդի, քան երբ վճարեն այդ գումարը։
Նա վստահ է՝ էլեկտրոնային առեւտրով զբաղվող ընկերությունները ինքնահայտարարագրման ռեժիմի ժամանակ եկամուտներ թաքցնելու ռիսկի չեն գնա։ ՊԵԿ փոխնախագահն ասաց, որ ՏՀԶԿ-ից իրենց հայտնել են, թե որ կազմակերպություններն են ուզում մասնակցել տեսակոնֆերանսին, այնուհետեւ առաջին քննարկման ժամանակ խոսել են ձեւերի մասին եւ լսել այդ կազմակերպությունների բարձրացրած հարցերը։
Քննարկման ժամանակ կազմակերպությունների ներկայացուցիչները հայտնել են, որ չեն ցանկանում Հայաստանում ֆիզիկական ներկայացուցիչ ունենալ, քանի որ դա իրենց համար լրացուցիչ ծախս է. «Ասացինք՝ խնդիր չկա, ամբողջը կանենք վիրտուալ միջավայրում։ Ասացին՝ տվեք մեզ երկրների ցանկ, որոնց հետ ունեք նմանատիպ փորձ։ Ներկայացրինք մեր էլեկտրոնային կառավարման համակարգերը, քանի որ իրենց համար դա շատ կարեւոր է։ Եթե դու՝ որպես պետական կառավարչական մարմին, այս դեպքում՝ հարկային մարմին, ՏՏ հենքի վրա ես, ապա այդ կազմակերպությունները ցանկանում են քեզ հետ բանակցել, եթե՝ ոչ, դա իրենց համար բարդություն է ստեղծում։ Ու նրանք ասացին, որ պատրաստ են մեզ հետ աշխատել»։
Անդրադառնալով սպասվող քայլերին՝ Փաշայանը նշեց, որ առաջին քայլով նախատեսում են պարզ եւ հարմարավետ համակարգ նախագծել, ապա ՏՀԶԿ-ի միջոցով դա ուղարկել այդ կազմակերպություններին, եթե դրական արձագանք ստանան, Հայաստանում կսկսեն օրենսդրական փոփոխություններ մշակել, որպեսզի կարողանան վիրտուալ հարկ վճարողների համար օրենսդրական փոփոխություն կատարել։
«Բացի հարկային օրենսգրքից եւ դրան առնչվող իրավական փոփոխություններից, մենք այստեղ նաեւ հանդիպելու ենք մի այլ խնդրի՝ էլեկտրոնային ստորագրության հետ կապված։ Էլեկտրոնային ստորագրության եւ էլեկտրոնային փաստաթղթի մասին ՀՀ օրենքով էլեկտրոնային փաստաթուղթ է համարվում միայն այն փաստաթուղթը, որը ստորագրված է հավատարմագրված հավաստագրման կենտրոնի կողմից, իսկ էլեկտրոնային ստորագրության համար փաստացի մարդը պետք է գա ՀՀ եւ այստեղ ստանա այդ ստորագրությունը, ինչը իրականում շատ մեծ խոչընդոտ կլինի»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։
ՊԵԿ փոխնախագահի խոսքով՝ էլեկտրոնային ստորագրության հարցը կարող է խնդիր դառնալ նաեւ ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման ժամանակ. «Պատկերացրեք 1.5 միլիոն մարդ ֆիզիկապես գնա էլեկտրոնային ստորագրություն ստանա։ Դրա համար մենք ուզում ենք այդ պրոցեսը փոխել։ Փորձելու ենք այնպես անել, որ մարդիկ կարողանան վիրտուալ եղանակով որեւիցե հավաստող փաստաթղթի միջոցով էլեկտրոնային ստորագրություն ստանալ, կամ ընդհանրապես էլեկտրոնային ստորագրությանն այլընտրանքային մեթոդ ստեղծվի»։
Հարցին՝ ի՞նչ ժամկետներում է նախատեսված իրականացնել պրոցեսը, Փաշայանը պատասխանեց, որ մինչեւ օգոստոսի 1-ը նախատեսում են նախագիծն ուղարկել այդ կազմակերպություններին եւ նրանց կարծիքն իմանալ այդ մասին. «Մի քանի երկրի վերջնական փորձը կուսումնասիրենք։ Ամեն ինչ ուզում ենք անել, որ 2021 թվականի հունվարի 1-ից այդ համակարգը գործի։ Մենք մեր առումով խնդիր չենք տեսնում, կարծում եմ՝ այլ գերատեսչություններն էլ մեզ կաջակցեն, եւ մենք սա առաջ կտանենք»։
Անդրադառնալով հարցին, թե որքա՞ն եկամուտ են ակնկալում էլեկտրոնային առեւտրի հարկումից ստանալ՝ նա պատասխանեց. «Մենք դա կիմանանք, երբ առաջին անգամ այդ կազմակերպությունները ինքնահայտարարագրվեն։ Մի կարեւոր բան եմ ուզում նշել, մենք այստեղ ավելի շատ ակնկալում ենք, որ էլեկտրոնային առեւտրով զբաղվող միջազգային ամենամեծ կազմակերպությունները գան հայտարարագրվեն մեզ մոտ»։
ՊԵԿ փոխնախագահն ասաց, որ, օրինակ, «Ֆեյսբուք»-ի դեպքում էլ հարկման ենթակա կդառնան Հայաստանից տեղադրվող գովազդները։
ՏՏ ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը մեր զրույցում կարծիք հայտնեց, որ էլեկտրոնային ծառայությունների հարկման դեպքում դրանց չթանկանալը միանշանակ չէ. «Շատ երկրներում, օրինակ, «Ֆեյսբուքում» գովազդ դնելիս գնից բացի, նշվում է նաեւ ԱԱՀ-ն։ Գնային փոփոխություններ կլինեն, թե ոչ, միանշանակ չեմ կարող ասել ու համոզված չեմ, որ ինչ-որ մեկը կարող է վստահ ասել, որ բոլոր ծառայությունները իրենց գինը կպահպանեն»։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանից մե՞ծ գումարներ են ծախսվում էլեկտրոնային առեւտրի համար, Մարտիրոսյանը պատասխանեց. «Կարող եմ ասել, որ դրանք մեծ գումարներ են, բայց չեմ կարծում, թե ինչ-որ մեկը հստակ պատկերացում ունի, թե ինչ գումարների մասին է խոսքը։ Այդ գումարների արտահոսքը շատ տարբեր բաների վրա է գնում, որպես օգտատեր՝ մարդիկ ծախսում են, օրինակ, բաժանորդագրության վրա, հավելվածներ են ներբեռնում կամ գովազդի վրա են ծախսում։ Նաեւ օնլայն խաղերում են գնումներ կատարվում»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT