Հարկ է սովորեցնել՝ ինչպես ցավակցել կամ ինչպես շնորհավորել՝ առանց վնասելու. Հովհաննես Իգիթյան

Համաճարակի զարգացման դեռ վաղ փուլերում նշվում էր, որ վարակի տարածման մոտ 30 տոկոսը գալիս էր ուրախ միջոցառումներից, 30 տոկոսը՝ տխուր արարողություններից, 30 տոկոսը՝ գործարաններից, 10 տոկոսն էլ՝ կենցաղային փոխանցմամբ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանն այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում նշեց, որ պետք է հիշեցնել այս մասին հանրությանն ու հորդորել այս ամենը հաշվի առնել: «Մենք ինքներս մեզ եւ մեզ ճանաչող ազգերը մեզ համարում են շատ շփվող ազգ, բայց սա հիմա բացասական է անդրադառնում: Եվ հիմա պիտի հասկանանք, որ նոր ձեւով պետք է փորձենք մոտենալ մեր ավանդական միջոցառումներին»,- ասաց նա:

«Այո, այսօր էլ մեր ամենամեծ պրոբլեմը կապված է թաղումների ու հարսանիքների հետ. դրանք տեղի են ունենում նույն ձեւով եւ դառնում վարակի աղբյուրներ: Կա դեպք, որ մի մարդը, հանրապետության տարբեր հատվածներում թաղումների մասնակցելով՝ վարակը տարածել է, եւ դրա արդյունքում Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքը փակվեց: Եվ ոստիկանության այսօրվա հոգեբանական՝ հետհեղափոխական ընկվածության վիճակը ավելի է խորացնում այս պրոբլեմը: Չորս-հինգ շերտ պրոբլեմ ունենք: Նույնիսկ բազմաբնակարան շենքերի բակերն են անձեռնմխելի տարածք եղել Ոստիկանության համար, էլ չեմ ասում՝ թաղումները: Դե հիմա գնացեք, ասեք ոստիկանին, որ գնա-խնդրի սգակիր ընտանիքին, որ եկեք էս կերպով կազմակերպենք: Որոշ դեպքերում դա ընկալվում է՝ որպես սրբապղծություն: Բայց այսօր թաղումները վարակի տարածման ամենակարեւոր օջախներն են: Էլ չեմ ասում մեր կրեատիվիզմը՝ ներմուծել ենք նոր երեւույթ՝ ընդհատակյա հարսանիք: Զուռնա-դհոլով ընդհատակյա հարսանիք: Ու սա մեծ խնդիր է: Վարքագծային փոփոխության կարիք ունենք բոլորս՝ ինձնից սկսած: Ես մեր քաղաքացիներից չեմ տարբերվում ոչ լավ իմաստով, ոչ վատ իմաստով՝ ըստ ամենայնի, միջին վիճակագրական քաղաքացի եմ՝ ծագումով էլ, իմ կյանքով էլ: Ես հիմա ասում եմ՝ չկա անհատական պատասխանատվությունից բացի այլ բանաձեւ»,- ասաց վարչապետը:

Նա ընդգծեց, որ վարակի նոր դեպքերի այսօրվա ցուցանիշը վկայում է, որ 7-14  օրվա ընթացքում չենք պահել կանոնները, մինչդեռ 28 օրում այս ցուցանիշը կարող ենք զրոյացնել: «Եկեք անենք դա, հենց էս պահից սկսած՝ կրենք դիմակ, մետրուկեսից ոչ մեկի ավելի չմոտենալ, պարբերաբար ախտահանենք ձեռքերը: Եվ 28 օր հետո այսօրվա 500-ի փոխարեն կունենանք 5-10 դեպք»,- ասաց Փաշինյանը:

Իգիթյանը հավելեց, որ հարկ է հանրությանը սովորեցնել՝ ինչպես ցավակցել՝ առանց վնասելու, ինչպես շնորհավորել՝ առանց վնասելու:

«Հռոմում կար ավանդույթ. ով ինչի մասին խոսեր, վերջում պիտի ասեր՝ Կարթագենը պիտի կործանվի: Կոչ եմ անում մեզնից յուրաքանչյուրն էլ իր խոսքի սկզբում կամ վերջում ասի՝ կրիր դիմակ, փրկիր կյանքեր»,- ամփոփեց Փաշինյանը:

Տպել
2700 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց