2021 թ.-ից նախատեսվում է կարգավորել թե՛ տրանսպորտում, թե՛ մարդատար-տաքսի ծառայություններում առկա խնդիրները. փոխնախարար

2021 թվականից նախատեսվում է կարգավորվել թե՛ ներպետական տրանսպորտում եւ թե՛ մարդատար-տաքսի ծառայություններում առկա խնդիրները։ Մասնավորապես՝ այսուհետ մի ամբողջ մարզի երթուղիները մրցույթային կարգով կսպասարկի 1 ընկերություն։ Իսկ տաքսի ծառայությունների պարագայում կլուծվի օնլայն տաքսիների եւ մյուս տաքսիների միջեւ առկա անհավասար պայմանների խնդիրը։ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը դեռեւս ապրիլ ամսին քննարկման էր ներկայացրել 2 տարբեր նախագծեր, որոնք պետք է կանոնակարգեն այս ոլորտները։

ՀԺ-ն նախագծերի վերաբերյալ զրուցել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի հետ։

- Պարո՛ն Սիմոնյան, ներպետական տրանսպորտում ՏԿԵ նախարարությունը փոփոխություններ է պատրաստվում իրականացնել։ Կմանրամասնե՞ք, թե ինչ եք նախատեսել եւ ի՞նչ եք ուզում ստանալ արդյունքում։

- Հիմնականում լինելու է մոդելի փոփոխություն։ Ձեզ հայտնի է, որ ներպետական երթուղիները տրվում են մրցույթով, այսինքն՝ մրցույթի արդյունքում հաղթող կազմակերպությունը սպասարկում է տվյալ երթուղին։ Հիմա ի՞նչ խնդիր կա տվյալ ոլորտում. կան երթուղիներ, որոնք բավականին շահութաբեր են, քանի որ այդ երթուղիներում կա բավականին մեծ ուղեւորահոսք, եւ կան երթուղիներ, հիմնականում՝ ներմարզային, որոնք կարող են լինել ե՛ւ քիչ շահութաբեր, ե՛ւ ընդհանրապես շահույթ չբերող, ե՛ւ բացասական բալանսով։ Որպեսզի այդ խնդրին լուծում տանք, մենք մշակել ենք մոդել, որը ենթադրում է լոտերով մրցույթ հայտարարելու տարբերակ։ Օրինակ՝ ամբողջ մարզի երթուղիները, դրան գումարած նաեւ այդ մարզից միջմարզային երթուղիները, 1 լոտով կլինեն, այսինքն՝ մեկ սպասարկող կլինի, որը շատ հարցեր կլուծի։ Մի բան է 1 օպերատորի հետ գործ ունենալ, այլ բան է մի քանի օպերատորի հետ գործ ունենալ։ Բացի այդ, կսպասարկվեն այն բնակավայրերը, որոնք այսօր չեն սպասարկվում շահութաբեր չլինելու պատճառով։ Այս դեպքում, եթե նույնիսկ երթուղին շահութաբեր չէ, սպասարկող կազմակերպությունը, որեւէ բան չի կորցնի այն սպասարկելուց, քանի որ նա, ամեն դեպքում, մնացած շահութաբեր երթուղիները սպասարկելուց այդ շահույթը գեներացնում է։

- Ե՞րբ է նախատեսված այս համակարգը ներդնել։

- Հույս ունենք, որ մինչեւ 2021 թվականը. պարոն վարչապետի հանձնարարությամբ՝ գոնե մի մարզում այս մոդելով կընտրենք եւ պիլոտային տարբերակով կանենք։ Կտեսնենք, թե այն ինչ արդյունքներ է տալիս, որից հետո կտարածենք ողջ հանրապետության տարածքում։

- Հայաստանում կա՞ն այդպիսի մեծ ընկերություններ, որոնք կարող են ամբողջ մարզային երթուղիները սպասարկել։

-Ունենք այդպիսի ընկերություններ, որոնք կարող են ամբողջ մարզը սպասարկել, եւ նույնիսկ իրենք են հետաքրքրված մրցույթով: Նույնիսկ գործող մի քանի ընկերություններ միավորվելու, միասնական բաժնետիրական ընկերություն ստեղծելու մտադրություն ունեն։

- Տաքսի ծառայությունների վերաբերյալ եւս նախարարությունը նախագիծ է մշակել, որը դժգոհությունների առիթ է դարձել։ Այս դեպքում ո՞րն է այս նախագծի հիմնական նպատակը:

- Իրականում հիմնական դժգոհությունը մենք տեսել ենք ոչ թե կոնկրետ անձանցից, այլ մի քանի օնլայն կազմակերպություններից։ Այս օրինագծի հիմնական նպատակը ոլորտի կարգավորումն է։ Օնլայն տաքսիների ոլորտը արտասահմանում կարգավորված է, այնտեղ էլ են դժգոհություններ եղել։ Ես բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, թե ինչպես է Իսպանիայում կամ Նյու-Յորքում եղել, բայց մեզ մոտ իրավիճակն այլ է։ Օնլայն հարթակներն իրենց տաքսի չեն համարում, ասում են՝ մենք միջնորդ կազմակերպություն ենք, պատվեր ենք ընդունում հաճախորդից, տալիս ենք վարորդին, եւ նա ուղեւորափոխադրում է կատարում։ Իսկ մեր օրինագծի հիմնական գաղափարը հետեւյալում է, որ դու՝ որպես օնլայն հարթակ, պետք է աշխատես միայն լիցենզավորված կազմակերպությունների կամ ազատ ձեռներեցների հետ։

Այդ լիցենզիաների բազան լիազոր մարմինը տրամադրում է, դուք էլ տրամադրում եք այն կազմակերպությունների բազան, որոնց հետ աշխատում եք։ Իսկ ֆիզիկական անձինք, եթե չեն ուզում օնլայն տաքսիների հետ աշխատել, կարող են առանձին աշխատել։ Դրա համար հատուկ լիցենզիա ենք սահմանել՝ նա որպես ֆիզիկական անձ անվճար ստանում է լիցենզիա եւ ազատվում հարկերից։ Սակայն օնլայն հարթակի պես առավելություն չի ստանում։ Այս պարագայում տաքսու վարորդն ինքը պետք է գտնի իր հաճախորդին եւ ուղեւորափոխադրում կատարի։

Կարող է թվալ, թե սրանք անհավասար պայմաններ են, բայց՝ ոչ, սրանք տարբեր պայմաններ են։ Մենք ֆիզիկական անձին ասում ենք՝ եղբայր, դու պետք է կահավորված լինես, տաքսու նշան ունենաս, անվանումդ եւ սակագինդ գրված լինի, տաքսոմետր ունենաս, բայց քո համար լիցենզիան անվճար է եւ հարկեր չես վճարում։ Իսկ օնլայն աշխատելու դեպքում այդ պահանջների մեծամասնությունը չկա. դու չպետք է կահավորում կամ տաքսու նշան ունենաս։ Այդ պահանջի իմաստը չկա, քանի որ, եթե ես տաքսի եմ կանչում, գիտեմ, թե որ հարթակով եմ կանչում, ով է գալիս, սակագինն էլ օնլայն ծրագրի մեջ գրված է, եւ դա փակցնելու անհրաժեշտություն չկա։

Մի լիցենզիա էլ ենք մտցնում, որը վերաբերում է օդանավակայանի տարածքից ուղեւորափոխադրում կատարելուն։ Եթե այս մոդելը հաջողված ստացվի, ապա, ինչպես պարոն վարչապետն էր ասում, մենք կսկսենք օդանավակայանից եւ կամաց-կամաց կտարածենք ամբողջ հանրապետությունով։

- Այս փոփոխությունները, ե՞րբ եք նախատեսում իրականացնել։ 

- Կարծում եմ 2021 թվականին հազիվ հասցնենք, քանի որ շատ առաջարկներ ունենք տարբեր կազմակերպություններից, օնլայն հարթակներից, գերատեսչություններից։ Պետք է այդ ամեն ինչը վերլուծել եւ վերջնական տարբերակը արդեն ներկայացնել Կառավարության քննարկմանը։ Սա չի նշանակում, որ օրենքը բոլոր հարցերը լուծելու է, ցանկացած բանի մեջ թերություններ լինում են։ Մեր վերջնական նպատակն է ունենալ բարձր որակի եւ մատչելի ծառայություններ ժողովրդի համար։ Պիտի այս ոլորտը կարգավորվի, որպեսզի որեւէ մեկը առանց վարորդական իրավունքի ուղեւորափոխադրումով չզբաղվի:

- Հաշվարկ կա՞, թե մոտավորապես քանի հազար մարդ է Հայաստանում տաքսի ծառայություն իրականացնում։

- Մեր մոտավոր գնահատականով՝ ակտիվ տաքսի գործունեությամբ զբաղվողների թվաքանակը մոտ 20 հազարի է հասնում։ Ընդհանրապես ավելի շատ է, քանի որ մարդիկ կան, որոնք օրը 2-3 պատվեր են անում։ Օրինակ՝ գործից հետո գնում են տաքսի են վարում։ Բայց այս երեւույթն էլ է անվտանգության առումով խնդրահարույց։ Մարդը ինչ-որ տեղ 8-10 ժամ աշխատում է ֆիզիկական կամ մտավոր հոգնածության պայմաններում, իսկ երեկոյան մարդ է տեղափոխում։ Որքանո՞վ է սա ճիշտ։ Կա նաեւ մարդու կողմնորոշման հարց. եթե նա տաքսիով ուղեւորափոխադրում կատարելուց ավելի շատ եկամուտ է ստանում, ինչո՞ւ չկողմնորոշվի եւ հենց այս գործունեությամբ չզբաղվի։ Ուղղակի այստեղ հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանում տաքսի գործունեությամբ զբաղվող մարդու կարգավիճակը բարձր ընկալելի չէ մարդկանց մոտ։ Տաքսու վարորդը կարծես այլ կատեգորիայի գործ լինի, քան, օրինակ, փոխնախարարի գործը։ Բայց աշխատանքը բոլորի համար պետք է հավասար մակարդակի լինի։ Մարդը չպետք է ամաչի, որ տաքսի է վարում։ Ամբողջ աշխարհում տաքսու վարորդը նորմալ աշխատանք է իրենից ենթադրում։ Պատկերացումները պետք է փոխել։

Տպել
5072 դիտում

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)