Երևան
12 °C
Վանաձորում գործող թվով 20 մանկապարտեզներում երեխաների հաճախելիությունը ներկայումս գտնվում է ցածր մակարդակի վրա, պատճառը երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն է: Թվով 20 մանկապարտեզներից 3-ի՝ N28-ի, N30-ի եւ N31-ի գործունեությունը Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի որոշմամբ ժամանակավորապես դադարեցված է, քանի որ սաներից մի քանիսի ծնողների մոտ կորոնավիրուս է հաստատվել:
ՀԺ-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետարանի, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերով բաժնի պետ Գոռ Բադյանը հաստատեց՝ հաճախելիության ցածր ցուցանիշ ունեն: «Երբ մանկապարտազները բացվեցին, սկզբնական շրջանում մոտ 200 երեխա էր հաճախում, այսօրվա դրությամբ ունենք մանկապարտեզ հաճախած 83 երեխա: Երբ սկսեցին ավելանալ կորոնավիրուսով վարակակիրների թվերը, հաճախելիությունը սկսեց նվազել: Ունենք մանկապարտեզներ, որտեղ 0 հաճախելիություն գրանցվել»,- ասաց Գոռ Բադյանը՝ վստահեցնելով, որ մանկապարտեզները գործելու են, անկախ հաճախող երեխաների թվից. «Նույնիսկ 2 երեխայի համար մանկապարտեզը գործելու է: Հատկապես հիմա, երբ Վանաձորում եւս վարակակիրներ կան, ու այդ մասին շատ է խոսվում, հաճախելիության թիվը մեծ արագությամբ նվազում է, ունենք մանկապարտեզներ, որտեղ հաճախում են 2, 5, 8 երեխաներ»:
Անդրադառնալով քաղաքապետի որոշմամբ փակված մանկապարտեզներին, բաժնի պետն ասաց. «Այն մանկապարտեզները, որտեղ հաճախող երեխաների ծնողը կամ ծնողները աշխատել են «Գլորիա» կարի արտադրամասում, եւ որոնք հաստատված վարակակիրներ են, այդ մանկապարտեզները քաղաքապետի կարգադրությամբ երկուշաբթի օրվանից չեն աշխատում: Եւս մեկ մանկապարտեզի հետ կապված կասկածներ ունենք, դրանք ուսումնասիրման փուլում են»:
Բաժնի պետի փոխանցմամբ՝ աշխատակիցների շրջանում, բարեբախտաբար, վարակակիրներ ու ինքնամեկուսացված անձինք չկան: Փակված մանկապարտեզները չեն գործի 14 օր:
Գոռ Բադյանը վստահեցրեց՝ թե իրենց, եւ թե տեսչական մարմինների կողմից խիստ վերահսկողություն է իրականացվում մանկապարտեզներում. «Պարբերաբար ստուգայցեր են իրականացվում, հեռախոսակապի միջոցով է զեկուցվում վիճակը, ես համարում եմ, որ վերահսկողությունը կատարվում է պատշաճ մակարդակի, թեպետ որոշակի խախտումներ հայտնաբերվել են, սակայն դրանց տեղում լուծումներ են տրվել»:
Վանաձորում գործող թվով 20 մանկապարտեզներ մինչեւ վերջերս հաճախում էին 2400-ից ավել երեխա, այսօր սակայն, այդ թիվը չի անցնում 100-ը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT