Երևան
12 °C
Մեր ամենամեծ մարտահրավերը, որ հավելյալ ավելացել է ոստիկանության գործառույթներում, կորոնավիրուսի համավարակն է: Վերջին 3 ամիսներին ոստիկանությունն այս առումով ահռելի աշխատանք է կատարել: Առաջիկայում էլ համավարակի հաղթահարման գործում մեծ դեր է ունենալու:
Այս մասին քիչ առաջ ՀՀ ոստիկանության ղեկավար կազմին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ կազմին ներկայացնում էր նոր ոստիկանապետին:
«Ոստիկանության աշխատակիցը, համազգեստը պետք է յուրաքանչյուր քաղաքացու համար ունենան խիստ զգաստացնող նշանակություն: Ոստիկանության համազգեստով մարդ տեսնելիս ՀՀ քաղաքացին իրեն պետք է պաշտպանված զգա, տեսնի հարազատի, մերձավորի, պաշտպանի եւ դիմի նրան:
Երբեմն եղել է՝ պոզիտիվն այնքան շատ է եղել, որ ընդհանրապես այդ ձգվածության զգացումը չի եղել ոստիկանի նկատմամբ: Սա պահանջում է մեծ աշխատանք՝ գիտելիքի, փորձի վրա հիմնված: Պարո՛ն Ղազարյան, ձեր խնդիրն է այս գործառույթներն ապահովելը:
Ոստիկանությունը վարչապետին ենթակա կառույց է, եւ յուրաքանչյուր ոստիկան իրեն պետք է զգա վարչապետի ներկայացուցիչ, որ շփվում է ժողովրդի, քաղաքացու եւ հանցագործի հետ: Հանցագործները պետք է զգան սաստող, վախեցնող կերպար, օրինապահ քաղաքացիները՝ ուժ ու պաշտպանություն:
Ես չեմ ցանկացել հեղափոխության՝ ձեզ հայտնի իրադարձություններից հետո ՀՀ ոստիկանության որեւէ աշխատակցի ընկալել որպես փշալարի այն կողմում գտնվող մարդ: Այդպիսի վերաբերմունքի նվազագույն դրսեւորում անգամ չի եղել, եւ ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է տեսնեն՝ ով ինչպես է օգտագործել հնարավորությունը»,- ասաց ՀՀ վարչապետը՝ նշելով, որ չկա ծանոթ, չկա ընկեր, չկա մտերմություն: Տրվում է աշխատելու հնարավորություն, եւ պետք է օգտագործել այդ հնարավորությունը:
Ըստ վարչապետի՝ նրանք, ովքեր կչարաշահեն այդ հնարավորությունը, տեղ չունեն ոստիկանության շարքերում, քանի որ իր նպատակն է ոստիկանության արդյունավետության բարձրացումը՝ ի շահ ՀՀ քաղաքացիների:
Նիկոլ Փաշինյանը Արման Սարգսյանին շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ իրենք կվերլուծեն այն, ինչ արվել է այս ընթացքում, Վահե Ղազարյանին էլ շնորհավորեց նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT