Ոստիկանությունից պարետատուն են ուղարկում, այնտեղից էլ՝ հետ. ապատեղեկատվության դեմ պայքարի կոչը կա, միջոցները՝ ոչ

  • Ոստիկանություն:
  • Բարեւ Ձեզ, ես քաղաքացի Կարմեն Մարտիրոսյանն եմ, ուզում եմ հաղորդում տալ ֆեյսբուքյան մի էջի մասին, որ ակտիվորեն գործում է պարետատան որոշումների ողջամտությունը կասկածի տակ դնելու ուղղությամբ. սխալ է համարում վարակի տարածումը կանխելու անհրաժեշտության մասին հայտարարությունները, դիմակ դնելը համարում է միանշանակ անիմաստ եւ վնասակար, հեգնում է վարակի տարածման կանխմանն ուղղված՝ կառավարության միջոցառումները:
  • Մի րոպե սպասեք,- ասում է ոստիկանն ու ճշտում անուն-ազգանունս, գրանցմանս հասցեն, հեռախոսահամարս,- Ձեզ կզանգեն:

Սպասում եմ: Զանգում է մեկ այլ ոստիկան, ճշտում անուն-ազգանունս, գրանցմանս եւ փաստացի բնակության հասցեները եւ հաղորդում՝ Ձեզ կզանգեն:

Սպասում եմ: Զանգում է մեկ այլ ոստիկան, ճշտում անուն-ազգանունս, փաստացի բնակությանս հասցեն ու հաղորդում՝ Ձեզ մի քիչ հետո կզանգեն եւ կմոտենան…

  • Ո՞ւր կմոտենան,- ասում եմ,- ինչո՞ւ կմոտենան: Ինֆորմացիոն բաց հարթակի ապատեղեկատվության մասին հաղորդում եմ տալիս, վայրկենապես կարող եք ճշտել առցանց. այս համավարակի պայմաններում ինչո՞ւ եք ուզում մեր տուն գալ: Ի՞նչ հարցի ես պիտի պատասխանեմ դեմառդեմ, որ չեմ կարող պատասխանել հեռախոսով:
  • Լավ, սպասեք, կզանգեն, կերեւա, գուցե չմոտենան, սպասեք:

Սպասում եմ: Հաջորդ ոստիկանն է ճշտում անուն-ազգանունս, հասցես, իրեն եմ պատմում ֆեյսբուքյան հակաբժշկագիտական նյութերի, այդ տեղեկություններին հակադարձողների նկատմամբ արհամարհական, հարձակողական վերաբերմունքի, մանիպուլյատիվ տեղեկությունների, անպարկեշտ նկարների ու պարետատան որոշումների նկատմամբ ծաղրական պատկերի մասին:

  • Պետական հեղաշրջման կոչեր կա՞ն էջում:
  • Չէ՛, չկան:
  • Եթե լինեին, դրանով պիտի զբաղվեր Ազգային անվտանգության ծառայությունը:
  • Գիտեմ, չկան, ԱԱԾ չեմ զանգել:
  • Անձնական սպառնալիքներ՝ Ձեր անձին ուղղված, կա՞ն: Այդ դեպքում մենք կարող էինք…
  • Չէ՛, չկան: Ասացի արդեն՝ ապատեղեկատվություն է դիմակների արդյունավետության, վարակի դեմ պայքարի մեթոդների մասին:
  • Գիտեք, այս պարագայում հանցակազմ չկա: Ձեզ պիտի տեղեկացնեմ, որ գոյություն ունի խոսքի ազատության մասին օրենք:
  • Այո՛, մասնագիտության բերումով դա իմ ամենահարազատ օրենքն է, բայց արդյոք այս պահին այն բախման մեջ չէ՞ հանրային առողջության համար վտանգավոր նյութերի տարածման օրենքի հետ, եւ արդյոք արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ այսպիսի ապատեղեկատվությունը կանխելու գործիքներ չունե՞ք: Խնդիրն այն է, որ մի քանի ժամ առաջ՝ պարետատան նիստից հետո, վարչապետը հորդորեց քաղաքացիներին պայքարել ապատեղեկատվության դեմ: Ուզում եմ հասկանալ՝ ոչ անտարբեր քաղաքացին ինչպե՞ս կարող է պայքարել: Այս էջում ժամում մի քանի նմանատիպ նյութ է դրվում, ու անթիվ մեկնաբանություններ են գրվում. ես հո չե՞մ կարող բոլորը հերքել: Մի օգտատեր չէ, երկուսը չէ, այս ուղղությամբ գործող էջ է: Գուցե կարող եք գտնել, թե ովքեր են էջի ադմինները, տեսնեք՝ էլ ինչ էջեր ունեն…
  • Կարծում եմ՝ ճիշտ կլինի նման հարցով դիմեք պարետատուն,- ասում է ոստիկանը՝ կրկնելով, որ այս հարցում հանցակազմ չկա:
  • Բայց պարետատանն ի՞նչ պիտի անեն, էլի Ձեզ պիտի դիմեն, հեսա զանգել եմ, դիմում եմ, որ արագ արձագանք լինի:
  • Ճիշտ կլինի, որ դիմեք պարետատուն,- ասում է նա:

«Լավ,- մտածում եմ,- մի քիչ էլ հետեւեմ՝ ինչ է կատարվում էս էջում, համ էլ՝ էսպես զայրացած չզանգեմ»: Հաջորդող ժամերին էջում ակտիվությունը բազմապատկվում է: Զանգում եմ պարետատուն: Առաջին իսկ բառերիցս օպերատորն ասում է՝ նման հարցով զանգեք ոստիկանություն: Հաղորդում եմ, որ այնտեղից են այստեղ ուղղորդել: «Լավ,- հոգոց է հանում,- ասեք»: Պատմում եմ, նա հարցեր չի տալիս, վերջում իրազեկում է՝ Ձեր մտահոգությունը կփոխանցեմ: «Ե՞վ, ի՞նչ կարող եմ հուսալ»,- հարցնում եմ: «Չգիտեմ, ես Ձեր մտահոգությունը կհաղորդեմ»,- ասում է:

Ես գրել եմ ֆեյսբուքյան «Արթնացեք մարդիկ» էջի մասին, որ այս պահին էլ շարունակում է ակտիվորեն գործել, սակայն այն, շատ մեղմ ասած, միակ էջը չէ, որ աշխատում է այս ուղղությամբ եւ այս ոճով: Լավ կլինի՝ ոստիկանությունն ու պարետատունը, ամեն դեպքում, հուշեն քաղաքացիներին՝ ինչպես օգնել չտարածել ապատեղեկատվություն, ինչ անել ապատեղեկատվության ուղղակի օջախների հայտնաբերման դեպքում: Համավարակի պայմաններում նման հարցում դանդաղկոտությունն ու անորոշությունն անընդունելի են. եթե մենք (հարկատուներս) վճարում ենք, որ ոստիկանության մեքենաները շրջեն փողոցներով ու հայտարարեն, որ բոլորը պիտի դիմակ կրեն, ապա համաչափ է, որ հույս ունենք, որ պետությունը պիտի գտնի միջոցներ մեր՝ այդ նպատակի համար կատարված վճարումների արդյունավետությունը զրոյացնող գործողությունները հնարավորինս արագ չեզոքացնելու համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3493 դիտում

Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հրամանատարի զոհվելու մասին տեղեկությունները

Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Միջերկրական ծովի շրջանների ցիկլոնն արդեն Հայաստանում է․ քանի օր այն կպահպանվի

Հրազդանում մեքենաներ են բախվել

Իրանի իշխանությունները պետք են վերանայեն իրենց վարքագիծը, արտաքին ուժերին միջամտելու առիթ չտան. Փեզեշքիան

Կիևի ջրամատակարարումն անջատված է․ որևէ շրջանում ջուր չկա

Որպես անհետ կորած որոնվող 16-ամյա Լաուրա Խնկիկյանը հայտնաբերվել է. որտեղ է եղել աղջիկը

Խորհրդարանը հյուրընկալել է Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակությանը․ տեսանյութ

Ինդոնեզիայում սողանքի զոհերի թիվը հասել է 49-ի

Երևանի փողոցներից մեկում գետնին ընկած քաղաքացի է հայտնաբերվել՝ անօգնական վիճակում

Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը

ԱՄՆ կառավարության աշխատանքը կրկին մասնակիորեն կասեցվել է

Փետրվարի 1-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին մերկասառույց կլինի

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4, Արարատյան դաշտում և նախալեռներում ՝ 6-8 աստիճանով․ ձյուն ու բուք կլինի

ՔՊԿ վերահսկող հանձնաժողովի նիստում կարգապահական բնույթի հարցեր են քննարկվել

Տեր Արարատ քահանա Օրդոյանը նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների համակարգող

Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է ազատազրկման․ կիրառվել է համաներում

Իրանի սահմանի մոտ ամերիկյան հետախուզական ինքնաթիռ է նկատվել

Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ

Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ հասնելն արդեն իսկ պատմական արդյունք է․ հետևենք մեր թիմի խաղին․ Անդրեասյան

Սպիտակի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել երիտասարդ ընտանիքի 7-րդ երեխան․ աղջիկը ծնվել է 4100 գրամ քաշով

Վահագնի գյուղում տուն է այրվել

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումը, պահեստազորի պատրաստությունը ամենակարևոր նպատակներից մեկն է

Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2025-ի աշխատանքը․ հանձնարարականներ են տրվել

Բախվել են Գյումրի-Առափի երթուղին սպասարկող «Գազել»-ը և «Մերսեդես»-ը․ կան վիրավորներ

Վարդենյաց լեռնանցքում բուք է․ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում

Որպես անհետ կորած որոնվում է 16-ամյա Լաուրա Խնկիկյանը․ դուրս է եկել դպրոցից և տուն չի վերադարձել

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռ, 595 մլրդ 817 մլն դրամի հայցապահանջ․ ամփոփոփում

Այսպիսին էր մեր պարահրապարակը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Երևանում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

ԲՏԱ նախարարը և AI call centre-ի ներկայացուցիչները քննարկել են ԱԲ-հիմքով Զանգերի և Չաթ կենտրոնի նախագծերը

Մահացել է դերասանուհի Քեթրին Օ՚Հարան

Իրանը պատրաստ է միջուկային հարցերի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ․ Արաղչին խոսել է պայմանների մասին

Վլադիմիր Պուտինն ընդունել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարին

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին

Տնտեսական և սոցիալական խորհրդի ուժեղացումն իրագործելի է․ Հովհաննիսյանը նախագահել է խորհրդի Համակարգման հատվածը

Արամ Ղազարյանն ու Վյաչեսլավ Բուտկոն հետևել են փրկարար ջոկատների ցուցադրական վարժանքին․ տեսանյութ

Սրանք եթե եկան իշխանության, մեզնից միայն խլելու են. ուզում են, որ պատերազմ լինի. Ստեփանյան. տեսանյութ

Նոր կադրեր՝ «Վարչաբենդ»-ի համերգից

Ucom-ը կարևորում է արդար մրցակցությունը