Երևան
12 °C
Ռուսաստանի Դաշնությունից դեպի Ադրբեջան կատարվող ռազմական արտադրանքի նախորդ տարվա որոշ փոխանցումները եղել են կաշառքների միջոցով, քրեական գործ է հարուցվել: Ռուսական լրատվամիջոցներին գործի մասին հայտնի է դարձել, նշվում են հստակ անուններ, կան բերման ենթարկված պաշտոնյաներ, իսկ գործարքներին ադրբեջանական կողմի մասնակցության մասին տվյալներ առհասարակ չեն հաղորդվում: Հայտնի չէ նաեւ, թե ռազմական ինչ նշանակության ու ինչ ծավալի արտադրանքի մասին է խոսքը, ինչ ժամկետներում այն պետք է մատակարարվեր Ադրբեջանին եւ ում հետ են ռազմատեխնիկական ոլորտի ռուս պաշտոնյաները գործարք կնքել:
Մոսկվայի Խամովնիչեսկի շրջանային դատարանը երեկ 3 մարդու է ձերբակալելու որոշում է կայացրել, որոնք ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության աշխատակիցների կողմից խոշոր կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով առանցքային դերակատարում ունեն:
Ըստ քննության տվյալների, խոսքը 4,5 միլիոն ռուբլու մասին է, որը արդյունաբերության եւ առեւտրի նախարարության ռազմատեխնիկական համագործակցության վարչության գործող ղեկավար Ռիզվան Գայիրբեկովը Նիժնի Նովգորոդի ավիացիոն ընկերության գլխավոր տնօրեն Վասիլի Կլեպալովից ստացել է կրկնակի նշանակության արտադրանք Ադրբեջան մատակարարելու թույլտվություն տալու համար, հայտնում է Коммерсант-ը:
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի տվյալներով՝ կաշառքի միջնորդը նրանց ընդհանուր ծանոթն է եղել ՝ օտարերկրյա պետությունների հետ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության վարչության պետ Սերգեյ Գարմաշը:
Չնայած այն հանգամանքին, որ կոռուպցիոն սխեմայով հայտնի այս գործի քննությամբ ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվայի կենտրոնական բաժինը դեռ մարտից թր զբաղվում, գործով անցնող առանցքային դեմքերը Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալվել են դատական նիստից մի քանի ժամ առաջ ընդամենը: Ձերբակալվածների տներում ու գրասենյակներում օպերատիվ աշխատակիցների անցկացրած խուզարկություններից ու հարցաքննություններից հետո քննչական մարմինը նրանց մեղադրանք է ներկայացրել ու կալանավորման մասին միջնորդագրեր ուղարկել Խամովնիչեսկի դատարան։ Այդ միջնորդագրերի ուսումնասիրությունը դատարանն ավարտել է ուշ երեկոյան միայն:
Առաջինը երկու ամսով կալանավորել են Նիժնի Նովգորոդի ավիացիոն ընկերության գլխավոր տնօրեն Վասիլի Կլեպանովին, նա մեղադրվում է ՌԴ Քրեական օրենսգրքի 291 հոդվածով (կաշառք տալ)։
Համաձայն քննության տվյալների, Վասիլի Կլեպանովը 4,5 միլիոն ռուբլի է փոխանցել նախարարության աշխատակից Ռիզվան Գայիրբեկովին՝ իրենց ընդհանուր ծանոթի՝ Սերգեյ Գարմաշի միջնորդությամբ։
Ռիզվան Գայիրբեկովը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու մեջ։ Դատարանը նրան մինչ օգոստոսի 4-ը կալանքի տակ առնելու որոշում է կայացրել՝ ենթադրյալ կաշառք տվողի ձերբակալությունից մոտ կես ժամ անց։
Ռուսաստանի Քննչական ծառայության Մոսկվայի գլխավոր քննչական վարչությունում նշել են, որ բոլոր գերատեսչությունները, որոնց աշխատակից են համարվում գործի մասնակիցները, աջակցում են քննությանը։ Գայիրբեկովը ղեկավարում էր Արդյունաբերության ու առեւտրի նախարարության պաշտպանական արդյունաբերական համալիրի դեպարտամենտի ռազմատեխնիկական համագործակցության բաժինը։
Միջնորդ Գարմաշը Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության պաշտոնյա է։ Ձերբակալումից անմիջապես հետո միջնորդը խոստովանական ցուցմունք է տվել, նա գործի մասնակիցներից միակն է, որը խոստովանել է մեղքը եւ ցուցմունք տվել:
Ինքնախոստովանական ցուցմունքի դիմաց ՌԴ ՔԾ-ն խնդրել է դատարանին նրա հանդեպ տնային կալանք կիրառել։ Խամովնիչեսկի դատարանը բավարարել է այդ միջնորդությունը՝ այն ներկայացնելով դատական նիստի վերջում:
Թե ովքեր են գործի հետ կապ ունեցող ադրբեջանական կողմի մասնակիցները եւ ինչ ղեկավար պաշտոններ են զբաղեցնում, դեռեւս հայտնի չէ:
Քննության վարկածի համաձայն, 2019 թվականի գարնանը Նիժնի Նովգորոդի ռազմատեխնիկական արտադրանք թողարկող ձեռնարկության գլխավոր տնօրենը խնդրել է իր ծանոթին՝ Սերգեյ Գարմաշին, օգնել ընկերության գործունեության որոշ տեսակների համար լիցենզիա ստանալու հարցում։ Դրանք անհրաժեշտ են եղել՝ օրինական փաստաթղթերով կրկնակի նշանակության արտադրանքն Ադրբեջան մատակարարելու համար։ Կլեպանովը գործը գլուխ է բերել՝ սկզբում 2 միլիոն, իսկ հետո՝ եւս 2,5 միլիոն ռուբլի փոխանցելով Գարմաշին:
Գումարը փոխանցվել է Օվչիննիկովսկայա կառույցի սպասարկման շենքի մուտքի մոտ: Այնուհետ իր աշխատասենյակում գտնվող միջնորդը դրանք հանձնել է արդյունաբերության եւ առեւտրի նախարարության բաժնի պետին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT