Եղել է մի հեղափոխական փոփոխություն, որն ուղղակի կերազեին նախկինում տեղի ունենար․ ոստիկանապետ

Մի կարեւոր, դարձյալ հեղափոխական փոփոխության մասին պետք է խոսեմ, որը ոստիկանությունում ընդհանրապես չի եղել եւ, կներեք, մեր ծառայողների մասին եմ ասում. ուղղակի կերազեին նախկինում, որ նման բան տեղի ունենար։

Այս մասին այսօր ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը։ Նա մանրամասնեց, որ Կառավարության որոշմամբ՝ պետական մի շարք մարմինների հնարավորություն է տրվել, որ իրենք կարողանան տարածքային մարմիններում ծառայող որոշակի ոլորտների աշխատակիցների տրամադրեն հավելյալ վառելիք։ Ոստիկանությունն էլ իր տնտեսած միջոցների հաշվին կարողացել է իր տարածքային մարմինների ծառայողներին տրամադրել օրական 4 լիտր բենզինի հաշվարկով գումար։ Ասմվա վերջում իրենց աշխատավարձային քարտին փոխանցվում է 120 լիտր բենզինի հաշվարկով գումար, որպեսզի այն ծառայողները, որոնք չունեն իրենց ամրակցված պետական տրանսպորտային միջոց, իրենց սեփական մեքենաներով կարողանան պատշաճ կատարել իրենց վրա դրված պարտականությունները։ Ոստիկանապետը հավելեց, որ արդեն մայիս ամսից ոստիկանության այս ծառայողներն ստացել են այդ գումարները։

Սարգսյանը պարզաբանեց՝ ընտրվել է այս ճանապարհը նախ որովհետեւ մարդիկ կան, որ մեքենան շահագործում են գազով, նաեւ նրա համար, որ փոխանցումները ղեկավարների միջոցով չլինեն, որպեսզի հետագայում չծագեն ռիսկեր, թե կարող է ոստիկանության ծառայողին ինչ-որ փուլում չհասնի իր հասանելիքը։

Տպել
688 դիտում

Հայաստանը ներկայացրել է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման Ազգային կամավոր գնահատման երկրորդ զեկույցը

Շենգավիթ վարչական շրջանի զբոսաշրջային վայրերում կրկնակի շրջայցի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել

Արցախում տարբեր զինատեսակների հմտություններն են սովորում ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաները. հետեւել է նախագահը

UNESCO-ն բազմիցս իր մտահոգություններն է հայտնել Թուրքիայի Սբ. Սոֆիայի կարգավիճակի հարցով

Այսօր ու վաղը սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ՝ կարկուտ, ուժեղ քամի

Հիբրիդային պատերազմ սեփական ժողովրդի դեմ

Նոր մանրամասներ Երևանում ռումբի տեղադրման կեղծ ահազանգից․ ոստիկանություն է հրավիրվել Մանվել Գրիգորյանի փաստաբանը

ՃՈ-ն պարզում է Երևանում դիվանագիտական համարանիշներով վթարի մասնակից Mercedes-ի վարորդի ինքնությունը

Այսօր կիրականացվի 2 չվերթ դեպի Հայաստան՝ Ղազախստանից ու Բելառուսից

Կազմակերպվում է Երևանի Ֆիրդուս թաղամասի քաղաքային միջավայրի վերակենդանացման այլընտրանքային առաջարկների մրցույթ

«Վստրեչի ապեր»-ը հայտնաբերվել է եւ տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ

Լոզանում բացվել է բեյսբոլի և սոֆտբոլի համաշխարհային կոնֆեդերացիայի նոր շտաբ. ներկա է եղել ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը

Երևան-Մեծամոր ճանապարհին փրկարարները անձրևաջրերի արգելափակումից դուրս են բերել մոտ 20 ավտոմեքենա

Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. 3 տուժածներից երկուսի վիճակը ծանր է գնահատվում

Կայքի տնօրենը հրապարակման մասին փաստեր չունի, ակնկալել է հետաքրքրություն շարժել. ծառայողական քննության հետքերով

ԱԻՆ փրկարարները որոնում են 2 շաբաթ առաջ կորած քաղաքացուն՝ Քաղցրաշեն գյուղի դաշտերում

Արցախում կորոնավիրուս է հաստատվել 1 մարդու մոտ՝ նախկին օջախներից մեկի շրջանակից

Հաստատվել է կորոնավիրուսի 577 նոր դեպք. գրանցվել է 8 մահ, երկուսը՝ այլ հիվանդությունից

5-6 բալ ուժգնությամբ երկրաշարժ Վրաստանի Բակուրիան քաղաքից 21 կմ հարավ-արևելք. զգացվել է Հայաաստանում

Կանխվել են 23-ամյա եւ 42-ամյա քաղաքացիների ինքնասպանության փորձերը Երեւանի Հաղթանակի կամրջից