Երևան
12 °C
Հայաստանի քաղաքացի բազմաթիվ թոշակառուներ, որոնք գտնվում են արտերկրում եւ համավարակի պատճառով չեն կարողանում վերադառնալ Հայաստան, հնարավորություն չունեն ստանալ իրենց թոշակները, եթե մեկ տարի ժամկետը լրացել է, բայց անձամբ չեն ներկայացել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համապատասխան ստորաբաժանում:
Նշենք, որ թոշակառուն պարտավոր է յուրաքանչյուր տարի ներկայանալ՝ հնարավորություն ունենալով մեկ տարով լիազորել կամայական մեկին՝ իր կենսաթոշակը ստանալու համար: Սա բավականին տարածված երեւույթ է: Թոշակառուն հեռակա կարգով չի կարող լիազորել որեւէ մեկին:
Արտերկրում ապրող մեր քաղաքացիների տարին մեկ անգամ պարտադիր Հայաստան ներկայանալու խնդիրը բազմիցս բարձրաձայնվել է: «Հայկական ժամանակն» էլ մի քան անգամ տարբեր անձանց խնդրանքով դիմել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը (ԱՍՀՆ), սակայն, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պատասխանը մեկն է՝ ցավում ենք, բայց կարգն այդպիսին է:
Ամիսներ առաջ, երբ ի հայտ եկավ տարեցների կենսաթոշակն ամբողջությամբ անկանխիկ եղանակով վճարելու խնդիրը, այս հարցը բարձրացրեց նաեւ Մարդու իրավունքների պաշտպանը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, որոշակի հիմնավորումներ ներկայացնելով, հարցը փակեց:
«Հայկական ժամանակը» ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից (ԱՍՀՆ) հետաքրքրվեց, թե հնարվո՞ր է՝ իրավիճակով պայմանավորված՝ գոնե որոշակի ժամկետով վերանայել կարգն ու որոշակի արտոնություններ տրամադրել ՀՀ այն քաղաքացիներին, որոնք այս պահին չեն կարողանում Հայաստան մուտք գործել, բայց ունեն ժամկետի խնդիր: ԱՍՀՆ խոսնակ Սոնա Մարտիրոսյանը բացառեց:
Մարտիրոսյանը նշեց տարեցների թոշակի կասեցման երկու հիմնական պատճառները.
Առաջին. եթե քաղաքացին գումարը անկանխիկ է ստանում (քարտով), ապա նա ամեն տարի պետք է երկարաձգի իր քարտի վավերականության ժամկետը, իսկ եթե քարտի վավերականության ժամկետը երկարաձգելու համար չեն դիմում, անձամբ չեն ներկայանում բանկ, թոշակի վճարումը կասեցվում է: Այս մասով ՀՀ ԱՍՀՆ որեւէ իրավասություն չունի. դա բանկային գործարք է, այսինքն՝ բանկը պետք է վստահ լինի, որ քաղաքացին ինքն է տնօրինում իր քարտը: Իսկ այն հարցին, թե ի՞նչ տարբերակով կարելի է բանկերի հետ համգործակցել, քանի դեռ տարեցները չեն կարողանում գալ, ԱՍՀՆ պատասխան չունի:
Երկրորդ. եթե կենսաթոշակառուն գումարը կանխիկ է ստանում լիազորի միջոցով, ապա միեւնույնն է, ինչպես բանկի դեպքում. այստեղ էլ նույն ձեւով՝ մեկ տարի լիազորված անձի միջոցով կանոնավոր վճարվելուց հետո թոշակառուն պարտադիր պետք է ներկայանա Հայաստան: Եթե չներկայանա, ժամկետը սպառվելուն պես կկասեցվի կանխիկ վճարումը լիազորված անձին: «Մենք այդ փաստաթղթերը ստանում ենք ԱԱԾ-ից, եւ սա եւս պարտադիր պահանջ է: Քաղաքացին առնվազն մեկ անգամ պետք է Հայաստան գա»,- ասաց նա:
Այսինքն՝ արտերկրում գտնվող մեր քաղաքացիների համար թե՛ կանխիկի, թե՛ անկանխիկի դեպքում մեկ տարի բացակայությունից հետո չներկայանալը խնդիր է:
Եթե քաղաքացին մեկ տարի ժամկետը լրանալուց հետո եւս մեկ տարի չկարողանա մուտք գործել ՀՀ, իր կենսաթոշակ սանալու իրավունքը չի վերացվի: Մեկ տարի նրա գումարը կկուտակվի իր հաշվին, կգա կկանխիկացնի ամբողջը, սակայն եթե այդ մեկ տարվա ընթացքում էլ չներկայանա ու գումարը չտնօրինի, այն հետ կվերադարձվի պետբյուջե, իսկ քաղաքացին կզրկվի կենսաթոշակ ստանալու իրավունքից: Իրավունքը վերականգնելու համար անհրաժեշտ կլինի կրկին դիմումներ գրել:
Մարտիրոսյանը նշեց, որ, համավարակով պայմանավորված, կենսաթոշակ եւ նպաստ ստացողնեի համար ԱՍՀՆ բազմաթիվ փոխզիջումների է գնացել ու արտոնություններ տրամադրել, սակայն արտերկրում ապրող մեր քաղաքացիների համար ոչինչ չի փոխվել: Նախարարության առաջարկով եւ պարետի որոշմամբ՝ ՀՀ-ում ապրող նպատառուների ու կենսաթոշակառուների դիմումների հետ կապված վերջնաժամկետները երկարաձգվել են մինչեւ հունիս 25-ը, այն դեպքերում, երբ ժամկետը սպառվելուն պես քաղաքացին պետք է պարտադիր ներկայանար ԱՍՀՆ-ին կից սոցիալական ապահովության ծառայություն, որպեսզի գումարի փոխանցումը չկասեցվեր:
Այսպիսով՝ եթե կենսաթոշակ, նպաստ նշանակելու, կամ դրանք ստանալու իրավունքը վերականգնելու, կամ կենսաթոշակն ու նպաստը վերահաշվարկելու, տեսակը փոխելու դիմումները ներկայացնելու ժամկետը լրացել է 2020 թվականի մարտ, ապրիլ եւ մայիս ամիսներին, ապա քաղաքացին նոր դիմումը կարող է ներկայացնել մինչեւ հունիս 25-ը: Այս ժամկետները հնարավոր է՝ առաջիկայում կրկին վերանայվեն եւ երկարաձգվեն:
Հ.Գ. Արտերկրում ապրող թոշակառուների խնդիրը բարձարաձայնած քաղաքացիներից մեկը, օրինակ, ֆեյսբուքյան իր էջում նման առաջարկ էր արել, որը գործարկելու դեպքում կարելի է խնդիրը գոնե ժամանակավորապես լուծել, քանի դեռ համավարակի այս ուժգնացող փուլում ենք: Քաղաքացին առաջարկում է արտերկրում ՀՀ դեսպանություններին լիազորել այդպիսի թոշակառուներին տրամադրել համապատասխան փաստաթուղթ, որով նրանք կկարողանան լիազորել իրենց հարազատներին՝ նշելով, որ կարելի է նոտարական վավերացմամբ վստահել իրենց հարազատներին՝ ստանալու այդ գումարը, քանի որ օրենքով անձամբ պետք է ստանան այն։
Մենք այս հարցը եւս ուղղեցինք ԱՍՀՆ խոսնակին եւ հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է՝ նախարարությունն առաջիկայում քննարկի ու վերանայի, սակայն նա բացասական պատասխան տվեց՝ կրկնելով վերը նշված պատճառներն ու մեկ տարի ժամկետը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT