Գերմանիան, Պորտուգալիան ու Ռուսաստանը հավակնում են Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անցկացնելուն

Գերմանիան, Պորտուգալիան ու Ռուսաստանը Չեմպիոնների լիգայի 2019-20 մրցաշրջանի եզրափակիչն անցակցնելու ցանկություն են հայտնել: Այս մասին գրում են միջազգային լրատվամիջոցները: Այդ հանդիպումը պետք է տեղի ունենար մայիսի 30-ին Ստամբուլի «Աթաթուրք» մարզադաշտում, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մոտ 2 ամիս առաջ մրցաշարի բոլոր հանդիպումները հետաձգվեցին, հիմա էլ հայտնի է դարձել, որ Թուրքիայի համար բարդ կլինի ընդունել խաղերը:

Ըստ տեղեկությունների՝ ՈՒԵՖԱ-ն ցանկանում է, որ մնացած հանդիպումները կայանան 1 երկրում, որտեղ բոլոր թիմերը կհավաքվեն ու մինի-մրցաշար կանցակցնեն: Ավելի վաղ նշվում էր, որ դա նախատեսվում է անել հենց Ստամբուլում, որտեղ պետք է լիներ եզրափակիչը, սակայն հիմա մամուլը գրում է, որ ֆինանսական խնդիրների պատճառով Թուրքիան գուցե ի վիճակի չլինի հյուրընկալել մրցաշարը:

Մրցաշարի ձեւաչափը եւ անցկացման վայրը որոշվելու է հունիսի 17-ին ՈՒԵՖԱ-ի հերթական նիստի ընթացքում: Եվրոպական մրցաշարերը՝ ինչպես Չեպիոնների լիգան, այնպես էլ Եվրոպա լիգան չեն կարող վերսկսվել, քանի դեռ ազգային առաջնություններ, որոնք նույնպես կորոնավիրուսի պատճառով մարտին հետաձգվել էին, ավարտին չհասցվեն: 2 մրցաշարերի եզրափակիչները նախատեսվում են օգոստոսի վերջին:

Այն պահին, երբ կորոնավիրուսի պատճառով հանդիպումները հետաձգվեցին, Չեմպիոնների լիգայում ընթացքի մեջ էին 1/8 եզրափակչի պատասխան խաղերը: Այդ փուլից 4 հանդիպում տեղի չի ունեցել: Մնացել են նաեւ քառորդ եզրափակիչ, կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ փուլերը: Եվրոպա լիգան կանգ է առել 1/16 եզրափակչում: Այնտեղ կայացել են այդ փուլի բոլոր առաջին հանդիպումները՝ բացի «Սեւիլիա»-«Ռոմա» խաղից: Մնացել են 1/8, 1/4 եզրափակչի, կիեսաեզրափակչի եւ եզրափակչի հանդիպումները:

Տպել
601 դիտում

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Կարեն Վարդանյանի

Փեսայի ուղերձները՝ կառավարության դիմացի մայթին

Անցած 7 օրում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ 1800 կրակոց է արձակել

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հայտնաբերվել. հաստատված է 146 դեպք, մեկուսացման ցուցում ունի 84 մարդ

«Իմ քայլը» հիմնադրամի աշխատակիցները եղել են Արարատ և Խաչիկ համայնքներում, քննարկել համայնքների զարգացման տարբեր հարցեր

Աշխատանքային այցով Տավուշի մարզում է եղել ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը

Ադրբեջանական լրատվամիջոցը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել

ՀՀ տարբեր մարզերի խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել

Սահմանամերձ Բարեկամավանում մեկնարկել են գերժամանակակից փոստային բաժանմունքի կառուցման աշխատանքները (տեսանյութ)

Հայկական պետությունը հայ ժողովրդի գոյության և զարգացման միակ երաշխավորն է. վարչապետ

Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ տալով թուրքական իշխանությունները վերահաստատեցին այլատյաց կեցվածքը. ԱՀ նախագահ

Կորոնավիրուսի 489 նոր դեպք և 710 առողջացած, 1 օրում մահացել է 13 քաղաքացի, եւս 3-ը՝ այլ հիվանդությունից

Հաստատվել է Ակտաու-Երևան «SCAT» ավիաընկերության DV 5077 չարտերային չվերթը.այն կկայանա վաղը՝ հուլիսի 12-ին

ՃՏՊ Գրիգոր Հասրաթյանի փողոցում. կա 2 տուժած (լուսանկարներ)

Քաղաքացին ընկել է Աղձք գյուղի ջրանցքը

Հրդեհ է բռնկվել Նարեկ և Դարակերտ գյուղերի միջնամասում

Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. 37-ամյա տուժածը հոսպիտալացվել է

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Օտար լեզվի քննության ժամանակ արձանագրվել է արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման 27 դեպք

Ոչ մեկը հստակ չի կարող ասել, Նարեկը ուր է, սահմա՞նն է անցել, թե՞ ինչ-որ դեպք է տեղի ունեցել