Երևան
12 °C
Կարծում եմ՝ Արթուր Վանեցյանի քաղաքական փորձառությունն այնքան քիչ է, որ նա մոտ 5-7 տարի պետք է լռի եւ ուսումնասիրի քաղաքական գործընթացները, վարչապետի, նախագահի եւ մնացածի տարբերությունը։ Ուսումնասիրի քաղաքական դաշտը եւ ձեւավորի նորմալ թիմ՝ քաղաքականությամբ զբաղվելու համար։
Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարություններին:
«Ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու մասին լսել եմ, կարծում եմ, որ եթե նման առաջարկ կա, պարոն Վանեցյանն իր կուսակցությունով «Սասնա ծռեր» կուսակցության եւ ՀՀԿ-ի հետ քննարկի եւ կոնկրետ առաջարկ ներկայացնի»,- ասաց Սիմոնյանը՝ խոստանալով, որ հնարավորության դեպքում այդ առաջարկը կհնչեցնի իրենց վարչության նիստի ժամանակ։
Ինչո՞վ է Վանեցյանը տարբերվում մյուս արտախորհրդարանական ուժերից՝ Սիմոնյանի պնդմամբ՝ որ մի պահ ասոցացվել է իրենց հետ, մի պահ եղել է ԱԱԾ տնօրեն։ Նրա կարծիքով՝ մի քիչ ուռճացված է մեկ անձի շուրջ ձեւավորված դիսկուրսը՝ հավելելով, որ ՀՀ-ն խաղալիք չէ մեջը փողով խաղալու համար։ «ՀՀ-ում գումարով քաղաքականություն ձեւավորելը եւ մարդկանց եւ երկրի ճակատագրի հետ խաղալն անընդունելի են, իսկ եթե գա մի պահ, որ որեւէ կուսակցություն հասնի այն փուլին, երբ մենք բաց բանավեճ կունենանք, ես շատ ասելիքներ կունենամ»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ որեւէ մեկի անունը չի նշում, այլ տալիս է ընդհանուր գնահատական։
Սիմոնյանն օրինակ բերեց դաշնակցականներին եւ ասաց, որ նրանք ունեն քաղաքական երկար ճանապարհ եւ կարող են գնահատվել որպես լավ կամ վատ քաղաքական ուժ, իսկ ինչ վերաբերում է Վանեցյանին, ԱԺ փոխնախագահի համոզմամբ, նա հիմնվել է այն բագաժի վրա, որ մի կարճ ժամանակահատվածում եղել է բարձր վարկանիշ ունեցող իշխանության անդամ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT