Երևան
12 °C
ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին, ասաց, որ երեկ խնդրահարույց վիճակ ունեին «Հայփոստ»-ում։
«Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել, որպեսզի իրավիճակը 100 տոկոսով համապատասխանի հակահամաճարակային պայմաններին»,- հարցրեց վարչապետը։
Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ բոլոր փոստերի բաժանմունքների վրա խնդիր է դրվել, որպեսզի դրսում հերթը վերահսկեն.
«Երեկ՝ օրվա երկրորդ կեսին, արդեն իսկ դրական տեղաշարժ ունեինք այս առումով։ Երեկվա ընթացքում գծանշվել են փոստային մեծ բաժանմունքների դիմացի հատվածները, այսօր շարունակվում են աշխատանքները, եւ օրվա վերջում մեծ մասամբ կունենանք այդ գծանշումները, որոնք սոցիալական հեռավորության պահպանման տեսանկյունից կարեւոր նշանակություն ունեն։ Նաեւ երեկ պարետը որոշում է կայացրել այս ամիս թոշակները փոստատարների միջոցով առաքել տներ։ Այստեղ նաեւ շատ կարեւոր եմ համարում այն հանգամանքը, որ թոշակառուները, կենսաթոշակառուները հնարավորություն ունեն ստանալ բանկային քարտեր եւ իրենց քարտային հաշիվների վրա ստանալ թոշակները։ Դա, իհարկե, պարտադիր բնույթ չի կրում, եւ 100 հազարավոր թոշակառուներից շատ քչերն են օգտագործում այդ միջոցը»,- ասաց նախարարը։
Արշակյանը կոչ արեց թոշակառուներին բանկային քարտերի միջոցով ստանալ թոշակները՝ անկանխիկ եւ այդպիսի հերթերի կուտակումից խուսափելու համար։
«Եվս մի բան կուզեի ավելացնել. այս պահին ԱԺ-ում է գտնվում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված օրինագիծ, որով մյուս տարվա հունիսից կամ հուլիսից արդեն իսկ պարտադիր է դարձնում կենսաթոշակների էլեկտրոնային բաշխումը։ Կարծում եմ՝ սա լավ հնարավորություն է, որ մենք եւս մեկ քայլ առաջ կատարենք անկանխիկ առեւտրի, ինչպես նաեւ անկանխիկ դրամաշրջանառության առումով»,- նշեց նա։
Արձագանքելով նախարարին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետական բոլոր մարմինները պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնեն հակահամաճարակային կանոնների պահպանմանը։
«Ուզում եմ հիշեցնել, որ փակ տարածքում բոլորը պետք է լինեն դիմակներով, այս կանոնը պետք է համատարած պահպանվի, այդ թվում՝ պետական հիմնարկներում։ Երեկվանից պարետի որոշմամբ դիմակի կրումը պարտադիր է նաեւ հանրային բաց տարածքներում, այսինքն՝ աշխատանքի վայրից դուրս էլ նույնպես պիտի դիմակներ կրեն մեր քաղաքացիները։ Նաեւ ուզում եմ ասել, որ վերջին շրջանում Տնտեսական մրցակության պաշտպանության պետական հանձնաժողովի, մեր գործողությունների արդյունքում դիմակների որոշակի գնանկում է նկատվել։ ՏՄՊՊՀ-ն հիմա նաեւ վարույթ է հարուցել, եւ մենք հույս ունենք, որ դիմակների գնանկման այս պրոցեսը կշարունակվի»,- ասաց վարչապետը։
Նա քաղաքացիներին կրկին կոչ արեց պահպանել հակահամաճարակային կանոնները. «Դա է ճանապարհը։ Մեր վարքագծից է կախված, թե արդյոք առողջապահական համակարգը կկարողանա տանել այն բեռը, որը մենք դնում ենք նրա վրա։ Մեր խնդիրն է մեր անհատական վարքագծով թեթեւացնել առողջապահական համակարգի բեռը»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին
ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն
Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել
Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը
1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել
Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ
Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան
Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ
Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ
Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT