Երևան
12 °C
Այսօր ՀՀ Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին խնդրեց տեղեկատվություն տրամադրել հակահամաճարակային եւ համաճարակային վերջին զարգացումների վերաբերյալ։
Թորոսյանն ասաց, որ երեկվա դրությամբ ունեցել ենք մինչ օրս արձանագրված դեպքերի ամենամեծ թիվը՝ 697 նոր արձանագրված դեպք. «Հետեւաբար ընդհանուր դեպքերի թիվը հատել է 11 հազարի շեմը եւ դարձել 11 հազար 221։ Ունեցել ենք, դժբախտաբար, նաեւ մահվան դեպքեր՝ 6 մահվան դեպք, որի գումարային թիվը կազմում է 176։ Կարող եմ ասել, որ ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը մոտավորապես նույնն է մնում. ծանր վիճակում ունենք 391 հոգի, ծայրահեղ ծանր՝ 59 հոգի եւ թոքերի օդափոխության սարքին միացված՝ 15 հոգի»։
Նախարարի խոսքով՝ նորից ունենում ենք դեպքեր տարբեր արտադրական կոլեկտիվներում, ինչը իրենց իսկ փորձով ցույց է տալիս, որ դրանից հետո հնարավոր է մեծ բռնկում. «Փաստացի մարտի սկզբին արձանագրված օջախներից մեկի պատճառով է, որ վարակը շատ արագ տարածվեց երկրում կրկին արտադրամասից, եւ փաստացի հիմա հնարավոր է՝ էլի նմանատիպ սցենար ունենանք։ Դրա համար շատ կարեւոր է հենց արտադրական ձեռնարկություններում բոլոր կանոնների պահպանումը՝ սկսած աշխատակիցների գործի վայր ժամանելուց, աշխատանքի վայրում բոլոր կանոնները պահպանելուց, նույնիսկ՝ մինչեւ տուն գնալը»։
Նա ընդգծեց, որ լարված է մնում ամենօրյա հոսպիտալիզացիաների վիճակը։
«Այս արձանագրված դեպքերի մոտավորապես 15-ից 20 տոկոսը կարիք է ունենում հոսպիտալիզացիայի, եւ միայն մնացածն է, որ մնում է տանը բուժման՝ առողջության առաջնային պահպանման օղակի հսկողության տակ, եւ մենք ամենօրյա ռեժիմով, գրեթե ձեռքով, եթե այսպես կարելի է անվանել, տեղավորում ենք պացիենտներին եղած մահճակալային ֆոնդում։ Շատ կարեւոր է, որ թվերի էական անկում արձանագրենք, որպեսզի կարողանանք, ինչպես մինչ օրս արել ենք, շարունակենք հենց այդպես, այսինքն՝ որեւէ մեկին չենք թողնում առանց բուժօգնության։ Հակառակ պարագայում շատ դժվար է լինելու այդ ամենը ապահովել։ Կարծում եմ, որ մեր գործողությունները պետք է հիմնականում հենց սրանից բխեն»,- ասաց Թորոսյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT