Երևան
12 °C
ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը ներգրավված է զենքի անօրինական վաճառքի մեջ։
Գաբրիելյանը պաշտոնապես հայտարարեց, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո որեւէ նման գործարք տեղի չի ունեցել, որին կարող էր մասնակցել ՀՀ Կառավարությունը՝ ի դեմս ՊՆ-ի: «Ես շատ ցավում եմ, որ դա դարձել է հանրային քննարկման առարկա: Առիթից օգտվելով՝ ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ 2018 թվականից ի վեր, երբ ներկայիս կառավարությունը ձեւավորվել է՝ վարչապետի գլխավորությամբ, որեւիցե 3-րդ երկրի հետ Հայաստանի կառավարության մասնակցությամբ, այդ թվում՝ ի դեմս Պն-ի, որեւիցե նմանատիպ գործարք տեղի չի ունեցել։ Խնդրում եմ հաշվի առնել, որ գոյություն ունի Լիցենզավորման մասին օրենք, այդ օրենքի 12.1 հոդվածը սահմանում է ռազմական արտադրանքի ներմուծման, արտահանման, արտադրության, տարանցիկ փոխադրման հետ կապված իրավահարաբերությունները։ Այդ Լիցենզավորման մասին օրենքում փոփոխությունը տեղի է ունեցել այն պարագայում, երբ Հայաստանի վարկանիշն իջնում էր միջազգային գործընկերների մոտ՝ կապված հենց զենքի որոշակի առեւտրի հետ։ Ներկայիս պաշտպանության նախարարի անմիջական նախաձեռնությամբ ու մասնակցությամբ է դա տեղի ունեցել: Դրանից հետո ընդունվել է ՀՀ Կառավարության որոշումը, որը խիստ կանոնակարգել է այդ բոլոր դեպքերը։ Ցանկն էլ է հաստատել այդ ամբողջ սպառազինության։ Ընդհանրապես դրա մասին խոսելուց առաջ ցանկացած մարդ պետք է կարդա այդ իրավակարգավորումները։ Դրանից հետո ակնհայտ կդառնա, որ նման հայտարարություններ անելը, կամ նման գործարքների գնալը ոչ միայն անհիմն է, անբովանդակ խոսակցությունների շարան է, այլեւ հնարավոր չէ պարզապես իրականացնել։ Բացի դրանից, այդ իրավակարգավորումներով մենք փաստացի իրականացրել ենք մեր միջազգային պարտավորությունները։ Այնպես որ, դա համարում եմ որպես անորակ քաղաքական շահարկումների հերթական շարան։ Բացառվում է, ես նորից եմ հայտարարում՝ կատեգորիկ դատարկ խոսակցություններ են»,- մանրամասնեց փոխնախարարը։
Հարցին՝ առհասարակ Զինված ուժերը ձե՞ռք է բերել այնպիսի զինտեխնիկա, որը անպիտան Է: Ի պատասխան՝ Բալայանը ասաց՝ Զինված ուժերի սպառազինությունը, ռազմական տեխնիկան ձեռք են բերվում՝ համաձայն ԶՈՒ-ի զարգացման պլանի եւ մի շարք այլ ծրագրերի համար։ «Ես չեմ կարող այստեղ հայտարարել, թե դա անթերի գործընթաց է, հնարավոր է՝ եղել են ձեռքբերումներ, որոնք տեխնիկապես բարեփոխելու, վերափոխելու հնարավորություն ունեն, եւ սա նորմալ եմ համարում»,- ասաց փոխնախարարը եւ հավելեց, որ այստեղ խնդիրն այդ ամենի իրավաչափության մեջ է, եւ ամեն ինչ կատարվել է իրավաչափորեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Մարզերում ու Երևանում սպասվում են ամպրոպ, անձրևներ, առանձին վայրերում՝ կարկուտ
«Ուժեղ Հայաստանը» կվերցնի պատգամավորական մանդատները. Նարեկ Կարապետյան
Միլիոնավոր իրանցիներ հարգանքի տուրք են մատուցել Խամենեի ընտանիքին. սգացողների թվում նաև առաջնորդի որդիներն են
Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը. Սրբուհի Գալյան
1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր
Խոշոր հրդեհ Սյունիքում. այրվել է ավտոքարշակը՝ բեռնված 8 մարդատար մեքենայով. լուսանկարներ
Հրդեh Նորապատ բնակավայրում․ կանխվել է կրակի տարածումը
Ոչ ոք չոր չի մնալու. ինչ է սպասվում Վարդավառին Երևանում
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք հասցեներում
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, Արեգակի տեսանելի տրամագիծը կլինի տարվա ամենափոքրը
Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին
Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և բեռնատարը․ կա վիրավոր
Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT