Հայկական ավիացիայի մուտքը Եվրոպական Միության օդային տարածք արգելվեց. Հայաստանն այդպիսի 16 երկրներից մեկն է

Եվրահանձնաժողովն այսօր թարմացրել է Եվրոպական միության օդային անվտանգության ցանկը՝ EU Air Safety List-ը. ներառվել են այն ավիաընկերությունները, որոնց թռիչքները դեպի ԵՄ կամ ԵՄ-ի ներսում արգելված են, քանի որ դրանք չեն բավարարում անվտանգության միջազգային չափանիշներին: Հանձնաժողովը նշում է, որ ցանկանում է ապահովել օդային անվտանգության ամենաբարձր մակարդակը Եվրոպական Միությունում ճանապարհորդող բոլոր ուղեւորների համար:

Հայաստանին վերաբերող հատվածում նշվում է, որ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի եւ վեց հայ ավիափոխադրողների լսումներից հետո, գնահատելով երկրի անվտանգության վերահսկողության հնարավորությունները, Հայաստանում հավաստագրված բոլոր ավիաընկերությունները ներառվել են այս ցանկում:

Ցուցակը բաղկացած է երկու հավելվածից: Առաջինում «արգելված» ավիաընկերություններն են, երկրորդում՝ որոշակի օդանավերը: Հայաստանը՝ իր բոլոր ավիափոխադրողներով, առաջին հավելվածում է:

Եվրահանձնաժողովի տրանսպորտի հարցերով հանձնակատար Ադինա Վալեանը նշել է. «ԵՄ ավիացիոն անվտանգության ցանկը պետք է գործիք լինի, որը կօգնի դրանում ընդգրկված ավիաընկերություններին ու երկրներին վերանայել ու բարելավել իրենց թռիչքային չափորոշիչները: Հայաստանի փոխադրողներին ընդգրկելու որոշման հարցում ԵՄ ավիացիոն անվտանգության կոմիտեի անդամները համակարծիք էին: Կոմիտեն պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ՝ բարելավելու վերջինիս ավիացիոն անվտանգությունը»:

Նշենք, որ այս ցանկում ներառվել են է 16 երկրի 90 ավիաընկերություն: Երկրներն են Աֆղանստանը, Անգոլան (բացառությամբ 2 ավիաընկերության), Կոնգոյի Հանրապետությունը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Ջիբութին, Հասարակածային Գվինեան, Էրիթրեան, Ղրղըզստանը, Լիբերիան, Լիբիան, Մոլդովան (բացառությամբ 3 ավիաընկերության), Նեպալը, Սան Տոմե եւ Պրինսիպին, Սիեռա Լեոնեն, Սուդանը: Առանձին արգելանք է կիրառվել 6 ավիաընկերության նկատմամբ՝ «Avior Airlines» (Վենեսուելա), «Iran Aseman Airlines» (Իրան), «Iraqi Airways» (Իրաք), «Blue Wing Airlines» (Սուրինամ), «Med-View Airlines» (Նիգերիա), «Air Zimbabwe» (Զիմբաբվե):

Հիշեցնենք, որ ԵՄ ավիացիոն անվտանգության կոմիտեի լսումները, որին հրավիրված էր ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, կայացել էին նոյեմբերին: Ինչպես նշված էր ԵՄ տեղեկագրում, լսումների ժամանակ ՔԱԿ-ը ներկայացրել էր կազմակերպական եւ կառուցվածքային ընդհանուր տեղեկություններ իր գործունեության վերաբերյալ, այդ թվում՝ մանրամասն ինֆորմացիա թռիչքային պիտանիության եւ աշխատուժի մասին, նշել, թե ինչ գործողություններ էր կիրառել են Հայաստանում գրանցված մի շարք ավիափոխադրողների նկատմամբ, մանրամասնել աշխատակիցների վերապատրաստումների ծրագրերը:

Հանդիպման արդյունքում ԵՄ ավիացիոն անվտանգության կոմիտեն հաղորդել էր, որ պիտի այցելեր Հայաստան՝ ստուգելու, թե արդյոք ՔԱԿ-ը ավիափոխադրողների սերտիֆիկացումն ու վերահսկողությունն իրականացնում է անվտանգության միջազգային չափորոշիչներին համապատասխան: Մասնագետները եկել էին այս տարվա փետրվարի 3-7-ը, եւ ՔԱԿ-ն ու 2 փոխադրող՝ «Ավիակոմպանիա Արմենիան» եւ «Atlantis European Airways»-ը («Տարոն-Ավիան» 2019-ի աշնանն ինքնակամ դադարեցրել էր գործունեությունը): Մարտի 6-ին ստացվել էր նախական գնահատականը, որով մինչեւ վերջնական զեկույցը՝ ժամանակավորապես կասեցվել էր հայկական ավիաընկերությունների թռիչքները դեպի ԵՄ:

Մայիսի 12-ին կայացել էր առցանց քննարկում հայկական կողմի (ՔԱԿ եւ 6 ավիաընկերություն) ու եվրոպական կառույցների միջեւ, որի ժամանակ հայկական կողմի՝ թռիչքային անվտանգության ապահովման հետ կապված երաշխիքները, փաստորեն, եվրոպացի գործընկերները բավարար չեն համարել:

Հ.Գ. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի լրատվական ծառայությունից, անդրադառնալով Եվրահանձնաժողովի նշված որոշման մասին մեր հարցմանը, առաջարկել են հետեւել կոմիտեի ֆեյսբուքյան էջին, որտեղ հրապարակվելու է իրենց հաղորդագրությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5312 դիտում

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով