Սննդի անվտանգության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել Երեւանում․ հայտնաբերվել են մի շարք խախտումներ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները մայիսի 28-ին և 29-ին մշտադիտարկում են արել Երևան քաղաքի հանրային սննդի օբյեկտներում:

Այս մասին հաղորդում է ՍԱՏՄ-ն։

Ինչպես նշված է հաղորդագորթւան մեջ, դրանցում եղել են կազմակերպություններ, որտեղ եղել է կրկնակի այցելություն՝ հավաստիանալու համար, որ պահպանվում են ՀՀ պարետի որոշումների պահանջների կատարմանը վերաբերող ցուցումներն ու խորհուրդները:

Կրկնակի խախտում են թույլ տվել 2 կազմակերպություն։ Հանրային սննդի այդ 2 օբյեկտներում զգուշացումից ու 24-ժամյա կասեցումից հետո ևս շարունակել են աշխատել առանց ախտահանության վերաբերյալ գրառումների, աշխատակիցները դիմակները կրել են թերի, որոշ աշխատակիցների ջերմաչափումը կատարվել է մեկ անգամ:

Կրկնակի խախտման մասին արձանագրությունները ներկայացվել են պարետատուն:

Շրջայցերի ընթացքում ընթացքում խախտումներ են հայտնաբերվել մի շարք այլ կազմակերպություներում։

Ընդհանուր մուտքի, սանհանգույցի և խոհանոցի մուտքերի մոտ չի եղել փակ աղբաման ձեռնոցների և դիմակների համար, բացակայել է ջերմաչափը, հաճախորդների և աշխատակիցների ջերմաչափումը կատարվել է թերի, բացակայել է աշխատակիցների ջերմաչափման մատյանը, սեղանների և անձանց միջև չի պահպանվել անհրաժեշտ հեռավորություն, բացակայել են գրառումները ախտահանության վերաբերյալ:

Պարետատուն են ներկայացվել խախտումների մասին բոլոր արձանագրությունները:

Ընդհանուր առմամբ՝ պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով մինչ օրս Տեսչական մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքում 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն, իրականացվել է 17572 ստուգում։

 

Տպել
781 դիտում

Տավուշի բնակավայրերի հրետակոծությունների վերաբերյալ պատրաստվում է երկրորդ միջանկյալ զեկույցը. ՄԻՊ

Ադրբեջանում էլի զոհեր կան. Արծրուն Հովհաննիսյան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ

Դեդ Հասանի խոսքերը հրապարակած մանկապարտեզի տնօրենը նախազգուշացվել է՝ լինել ավելի ուշադիր

Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

ՀՀ քաղաքացիական բնակչության դեմ ուղղված ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը. ԱԳՆ

Ճապոնիան մտածում է օլիմպիական խաղերի համար թուլացնել երկիր մուտք գործելու սահմանափակումները

ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են Տավուշի բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը (տեսանյութ)

Հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները. Շ. Ստեփանյան

Հաստատված 339 նոր դեպք և 864 առողջացած. կորոնավիրուսից Հայաստանում 8 նոր մահ է գրանցվել

Ադրբեջանը դեռ կապիտուլյացիա չի ստորագրել, խնդրում եմ իրենց կրակելու մասին լուրերը մի տարածեք. Արծրուն Հովհաննիսյան

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ

Ադրբեջանը կրկին փորձում է պատերազմ սկսել. ԱՄՆ-ի սենատոր Ֆրենկ Փելոնին դատապարտել է Ադրբեջանի գործողությունները

Աղոթում ենք, որ խաղաղություն մնա մեր տարածաշրջանում. Եպիսկոպոսաց հավաքը զորակցություն է հայտնում Հայոց բանակին

Ես աջակցում եմ Հայաստանին, նրանք պաշտպանում են իրենց տարածքային ամբողջականությունը. ԱՄՆ սենատոր

114 հայ երեխայի որդեգրման համար փոխանցվել է 1.800.000 եվրո, 26.000 դոլար. գործում ներգրավված են 2 նախարարություն, ՏԻՄ-եր

ԱՄՆ-ը դատապարտել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածն ու կոչ արել անհապաղ դադարեցնել գործողությունները

Նախորդ շաբաթ ներկայացրած դիմումի համաձայն՝ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը ավարտում է պաշտոնավարումը

Գիշերը հակառակորդի տանկի շարժ է գրանցվել. ՊՆ խոսնակը մանրամասնում է՝ ինչպես է անցել գիշերը սահմանին

Գվատեմալայի Կոնգրեսի առաջին փոխնախագահը դատապարտել է Ադրբեջանի սանձազերծած հարձակումը