Երևան
12 °C
Երեկ հայկական լրատվական դաշտը ողողվեց տարիներ շարունակ սպասված լուրով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ոչ իրավաչափ էր գտել հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի մասով Ադրբեջանի գործողությունները եւ հիմնավորել, որ Ադրբեջանը խախտել է մարդու իրավունքի Եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ, այդ թվում՝ կյանքի իրավունքի եւ խտրականության արգելքի մասին կետերը:
16 տարի անց, բազմաթիվ դատական փուլերով եւ անթիվ գործընթացներով անցնելուց հետո, ի վերջո, «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի եւ Հունգարիայի» վճիռը հրապարակվել էր՝ խախտումներն արձանագրելով Արդրբեջանի մասով: Հունգարիայի մասով խախտումներ չէին գրանցվել:
ՄԻԵԴ վճռին եւ արդարության մասին տարիների համառ պայքարին անդրադարձավ հայկական ամբողջ լրատվադաշտը: Արձագանքներ եղան նաեւ միջազգային մամուլում:

Գուրգեն Մարգարյանը
BBC-ն, անդրադառնալով Գուրգեն Մարգարյանի սպանությանն ու ՄԻԵԴ-ի կայացրած վճռին, գրում է, որ ամենադատապարտելին հենց բուն հանցանքն է՝ քնած մարդուն կացնահարելով, դաժանությամբ ու սառնասրտորեն սպանելը, իսկ ՄԻԵԴ վճիռը վերաբերում է միայն Սաֆարովի պատժի կրմանը, մյուս գործողություններում Եվրոպական դատարանը, BBC-ի փոխանցմամբ, Ադրբեջանի մեղավորությունը չի գտել:
Հոդվածի՝ «Կացնով սպանություն եւ արդարացում» վերնագրմամբ մասում կայքը մանրամասնորեն ներկայացնում է առանձնակի դաժանությամբ կանխամտածված ու իրագործված սպանության մանրամասները՝ նշելով, որ Ռամիլ Սաֆարովը հունգարական բանտում է անցկացրել 8 տարի, իսկ 2012-ին, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ Բաքու այցելությունից հետո, Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին: Բաքու ժամանելուն պես նա արդարացվել է երկրի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից, ստացել կոչումի բարձրացում, շքեղ բնակարան եւ բանտում անցկացրած 8 տարիների համար այդքան տարվա աշխատավարձ:
Սաֆարովի ընդունելությունը Բաքվում՝ որպես ազգային հերոսի
Բրիտանական The Guardian ամսագիրը, անդրադառնալով ՄԻԵԴ-ի վճռին, գրում է, որ այդ վճիռը լինելու է չափազանց կարեւոր եւ խոր հետեւանքներ է ունենալու բանտարկյալների տեղափոխման հետագա դեպքերի վրա:
The Guardian-ը զրուցել է ՄԻԵԴ հայցատուներից Հայկ Մակուչյանի հետ, որը եւս հայազգի սպա էր, Գուրգեն Մարգարյանի ծառայակիցը, որին Սաֆարովը նույնպես ցանկացել էր սպանել, սակայն գործն ավարտին չէր հասցրել՝ փակ գտնելով վերջինիս սենյակի դուռը: Մակուչյանն այժմ աշխատում է ՀՀ պաշտպանության նախարարությունում:
Նա ասել է, որ իրենք ոչ մի կառավարությունից՝ ոչ Հունգարիայից, ոչ Ադրբեջանից չեն պահանջում ֆինանսական փոխհատուցում:
«Մենք արդարություն ենք փնտրել, այլ ոչ թե փոխհատուցում: Մեզ համար կարեւոր է ծանր հանցագործությունների փաստի հաստատումը, կարեւոր է վերջ դնել անպատժելիությանը եւ կանխարգելել հայերի նկատմամբ ատելությունը»,-ասել է Մակուչյանը:
Մանրամասնելով տարիներ առաջ տեղի ունեցածը, պարբերականը գրում է, որ Սաֆարովը կացինը գնել էր տեղական խանութում՝ նախապես ծրագրելով Մարգարյանին իր սենյակում սպանելը, որովհետեւ վերջինս հայ էր: Դատական նիստի ընթացքում էլ պարզ էր դարձել, որ Սաֆարովը թիրախավորել էր Մարգարյանին՝ հենց հայ լինելու պատճառով, ինչի համար մարդասպանը նշել էր, որ չի զղջում: Սաֆարովը նաեւ խոստովանել էր, որ ցանկացել էր սպանել Մակուչյանին էլ, բայց չէր կարողացել մուտք գործել փակ սենյակ։

Գուրգեն Մարգարյանի հուղարկավորությունը
Guardian-ի հոդվածում նշվում է, որ Եվրոպական դատարանը կարող էր Ադրբեջանին կարգադրել կրկին ձերբակալել Սաֆարովին եւ պահանջել նրան բանտ վերադարձնել, ինչը չի եղել, չնայած որ դա նոր իրավական հիմք կարող էր լինել այն դատարանի համար, որը սովորաբար զբաղվում է անարդար դատավճիռները բեկանելով, ոչ թե անարդարացիորեն ազատ արձակվածներով: Բացի այդ, ըստ պարբերականի, պետությունները թեեւ պարտավոր են իրականացնել դատարանի որոշումները, բայց միշտ չէ, որ այդպես են վարվում, մանավանդ Ադրբեջանի նման պետությունը, որ սովոր չէ կատարել միջազգային պահանջները:
Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնի տնօրեն Ֆիլիպ Լիչը, որը ՄԻԵԴ-ում հայցվորների ներկայացուցիչներից մեկն է, Guardian-ին ասել է, որ այս գործը եզակիներից է, ընդգրկում է նոր իրավական տարածքներ եւ վճիռը կարող է խորը հետեւանքներ ունենալ այլ երկրում պատիժ կրող բանտարկյալների` իրենց երկիր տեղափոխման դեպքերի վրա հետագայում:
Eadaily-ն, գրելով ՄԻԵԴ վճռի մասին, շեշտադրել է Եվրոպական դատարանի կողմից Հունգարիայի մեղքի բաժինը չհաստատելու մասին փաստը:

բողոքի ցույց՝ Հունգարիայում, Սաֆարովի արտահանձնման դեմ
Սաֆարովին անվանելով «Կացնով մարդասպանը», Eadaily-ն գրում է, որ վերջինիս ազատումը հունգարական բանտից եւ արտահանձնումը Ադրբեջանին միջազգային սկանդալի պատճառ է դարձել: Բանն այն է, որ 2012 թվականին Ադրբեջանի արդարադատության նախարարությունը խոստացել էր Հունգարիայի պետական կառավարման իր երկրի տարածքում:

Ռամիլ Սաֆարովը որպես օրինակելի սպա այժմ էլ ծառայում է Ադրբեջանի ԶՈՒ-ում
Հատկանշական է, որ մայիսի 26-ին սպասվող վճռի հրապարակումից առաջ՝ մայիսի 24-ին եւ 25-ին «The Washington Times» պարբերականի կայքում հրապարակվել են Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը դատապարտող 2 հոդվածներ՝ «Ադրբեջանը կանգնած է խաղաղության ճանապարհին» եւ «Ադրբեջանը ոտնահարում է մարդու իրավունքները» վերնագրերով: Առաջինի հեղինակը Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համփարյանն է, երկրորդինը՝ ամերիկահայ հասարակական գործիչ, մարդու իրավունքների պաշտպան Աննա Աստվածատուրյան-Թերքոթը:
Առաջին հոդվածում նշվում է Ադրբեջանի կողմից հրադադարի բազմաթիվ խախտումների մասին, նաեւ այն մասին, որ հայաստանյան կողմը ամբողջությամբ սատարում է Ռոյս-Էնգելի առաջարկած հրադադարի վերահսկման մեխանիզմների ներդրմանը, մինչդեռ Ադրբեջանը դեմ է հանդես գալիս, իսկ պատճառը պարզ է.
«Միայն հարձակումներ նախաձեռնող կողմը կարող է ընդդիմանալ հրադադարը խախտողին որոշող տեխնոլոգիայի կիրառմանը։ Ռոյս-Էնգելի խաղաղության առաջարկի մերժումն Ադրբեջանի կողմից ի ցույց է դնում անպատասխանատվության գագաթնակետը, որը մեծացնում է տարածաշրջանային պատերազմի վտանգը համաշխարհային համավարակի շրջանում»։ Խոսքը 2015-ին ամերիկացի կոնգրեսականների առաջարկի մասին է՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով տեղակայել ԵԱՀԿ կողմից դիտարկվող կրակի տեղորոշման ժամանակակից համակարգեր եւ ձայնային տեղորոշման սարքավորումներ՝ կրակի աղբյուրը որոշելու համար։ Այս առաջարկը քննարկվել է նաև 2016 թ․ ապրիլին Ադրբեջանի նախաձեռնած հարձակումից հետո, սակայն, ի տարբերություն ՀՀ եւ Արցախի ղեկավարությունների, Ադրբեջանը հրաժարվել է այդ մեխանիզմները ներդնելուց։
Ամերիկահայ մարդու իրավունքների պաշտպանն էլ իր հոդվածում գրել է, որ Բաքվում մնացած միակ հայկական եկեղեցին Ադրբեջանի իրական դեմքի եւ հայատյաց քաղաքականության վառ վկայությունն է։ Եկեղեցու խաչերը հանվել են, ինչպես նաեւ վերացվել են վանդալիզմի զոհ դարձած այդ կառույցի հայկական բոլոր խորհրդանիշները։ Ըստ Աստվածատուրյան-Թերքոթի, ամբողջ տարածաշրջանում խաղաղության գլխավոր խոչնդոտը Ադրբեջանն է։
Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ վճռին անդրադարձել են մի շարք այլ պարբերականներ եւս՝ գրելով վճռի եւ գործի մանրամասները, ինչպես նաեւ սպանության ընթացքն ու նախապատմությունը:

Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT