Գո՞հ չեք, մենք գոհ ենք․ վարչապետը՝ տրանսպորտի ոլորտում իրանացվելիք նոր ծրագրի մասին

Մեկ տարի առաջ մեզ մոտ տեղի ունեցավ կառավարության փոփոխություն, որի հետեւանքով այսօր ես որեւէ դրական առաջընթաց չեմ տեսնում կոնկրետ տրանսպորտի ոլորտում։ Ես առաջարկում եմ, որ դուք ձեր դիրքորոշումը վերանայեք այս ոլորտի նկատմամբ եւ այս ցաքուցրիվ եղած ոլորտը փորձեք համախմբել մեկ տեղում։

Այս մասին այսօր Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանը՝ իր խոսքն ուղղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա առաջարկեց ստեղծել նոր տրանսպորտային կոմիտե, որը, իր համոզմամբ, նոր արդյունքներ կտա։ «Այսօր թե՛ օդը, թե՛ ջուրը, թե՛ ցամաքը սպասարկող ոլորտները պետք է հայտնվեն մեկ տեղում, եւ վերահսկող տեսչական մարմինն էլ, որն այսօր առանձին տեղում է գտնվում, նույնպես հայտնվի մի տեղում»,- ասաց Դալլաքյանը՝ հավաստիացնելով, որ այս պարագայում առաջիկա մեկ տարում կլինի լուրջ արդյունք։

Վարչապետ Փաշինյանը պատասխանեց, որ ՀՀ-ում կա մի մեծ մոլորություն, որ հարց լուծելու համար պետք է մի հատ այդ հարցի նախարարություն ստեղծել։ «Տենց որ գնանք, Հայաստանում նախարարությունների թիվը պետք է 5 անգամ ավելի շատ լինի, բայց նախարարությունների թիվն ավելանում է ոչ թե հարցի լուծման կոնտեքստում, այլ քաղաքական կոնյուկտուրայի»,- ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է տրանսպորտին, Փաշինյանը հաստատեց, որ կան խնդիրներ, բայց եւ ունեն պատկերացումներ այդ խնդիրները լուծելու մասին։ Նրա պնդմամբ նաեւ՝ այնսպես չէ, որ այդ ոլորտում խնդիրներ չեն լուծվել։ Այդ ոլորտում լուծվել է մի մեծ խդնիր, եւ, վարչապետի խոսքով, դա այն է, որ ՀՀ քաղաքացիները գոնե կորոնավիրուսից առաջ 50-60 եվրոյով թռչում էին Եվրոպա եւ վերադառնում։

Վարչապետը հայտարարեց, որ Երեւան քաղաքում հիմա ավտոբուսների պարկի թարմացման պրոցես է սկսվում, եւ որ դեռ շարունակվում են խնդիրների լուծումները։ Նա շեշտեց, որ 20 հազար քաղաքացիներ տաքսի վարելով են պահում իրենց ընտանիքը, եւ երբ տրանսպորտի ոլորտը կարգավորվի այնպես, որ ամեն ինչ «հավսար, զգաստ» վիճակում լինի, պետք է այս մյուս կողմի սոցիալական էֆեկտները կարողանալ լուծել։

«Համաճարակից առաջ մենք կարծում էինք, որ արդեն մոտեցել ենք այդ եզրին, որ պետք է այդ ձեւով լուծենք հարցը, չասեք՝ համաճարակը պատճառ ենք բերում, բայց հիմա պետք է հասկանանք սոցիալական վիճակը։ Երբ վերադառնանք, իսկ, մեր կարծիքով, մյուս տարի կվերադառնանք 2019 թվականի տնտեսական աճի տեմպին, ձեր ասածը մենք կանենք»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ արդեն որոշել են այդ համակարգումները՝ փուլ առ փուլ։

Նա ասաց, որ անպայման լուծվելու է միջմարզային տրանսպորտի հարցը, բայց նկատեց, որ այստեղ էլ են լինելու շահարկումներ, թե մոնոպոլիաներ են ստեղծում։ «Ձեր առաջարկները կարող եք ուղարկել, բայց ես միանգամից ասեմ՝ բովանդակային առումով շատ ուշադիր կծանոթանանք, իսկ գերատեսչություն ստեղծելու առումով եկեք չանենք նման բան, որովհետեւ դրանով միայն պաշտոնյաների տրանսպորտի հարցն ա լուծվում՝ ծառայողական մեքենա եւ այլն, եւ այլն»,- ասաց վարչապետը։

Դալլաքյանը վսհատեցրեց, որ վարչապետը նույնպես ուրախ չի լինի, եթե պատգամավորներն ուրախանան մասնակի հաջողություններով, ուստի եւ շեշտեց, որ պետք է շարժվել մեխանիզմների փոփոխությունով։ Դալլաքյանի մի քանի առաջարկներից հետո վարչապետը հայտարարեց, որ տարածքների եւ ենթակառուցվածքների նախարարությունը ծրագիր է մշակել, որտեղ կան այդ հարցերի պատասխանները։ Դալլաքյանը պատասխանեց, որ տեսել է այդ ծրագիրը, ինչից հետո Փաշինյանը հարցրեց՝ գոհ չե՞ք։ Պատգամավորը բացասական պատասխան տվեց , ինչին ի պատասխան՝ Փաշինյանն ասաց՝ մենք գոհ ենք։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
39450 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին