«Պրեգոմեշ»-ի՝ առանց թույլտվության տեղադրված գովազդի թեման քաղաքականացնելու փորձերը տարօրինակ են․ քաղաքապետարան

10/06/2026 schedule17:55

Երևանի քաղաքապետարանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի հարսի՝ երգչուհի Սիրուշոյի «Պրեգոմեշ» խանութ-սրահի ցուցափեղկին առանց թույլտվության տեղադրված գովազդային տարրը հեռացնելու վերաբերյալ իրենց իրազեկմանը հետևած քննադատություններին և մեկնաբանություններին։

«Երևանում կա օրենքի գերակայություն, և դա վերաբերում է բոլորին՝ անկախ ազգանունից, քաղաքական կապերից, բիզնեսի չափից կամ հանրային ճանաչումից։

Հենց այդ պատճառով էլ տարօրինակ են «Պրեգոմեշ» խանութ-սրահի ցուցափեղկին առանց թույլտվության տեղադրված գովազդային տարրի շուրջ ստեղծված աղմուկն ու թեման քաղաքականացնելու փորձերը։

Քաղաքապետարանի արձագանքը պայմանավորված է եղել բացառապես օրենքի պահանջներով։ Տվյալ գովազդային տարրի տեղադրման համար սահմանված կարգով թույլտվություն չի ստացվել, հետևաբար արձանագրվել է ընթացակարգային խախտում։

Ընդ որում՝ խոսքը մի տնտեսվարողի մասին է, որը քաջատեղյակ է գործող կարգավորումներին։ Սա առաջին դեպքը չէ, երբ առանց թույլտվության տեղադրվում են տարրեր, և քաղաքապետարանի մասնագետները կապ են հաստատում և ներկայացնում անհրաժեշտ ընթացակարգերը:

Խախտման վերաբերյալ ահազանգ է ստացվել «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով։ Նման ահազանգեր քաղաքապետարանը ստանում է ամեն օր և արձագանքում դրանց՝ անկախ նրանից, թե ով է տնտեսվարողը կամ ում է պատկանում բիզնեսը։

Թեմային կրոնական կամ հոգևոր ենթատեքստ հաղորդելու փորձերը ևս անհիմն են։ Խոսքը եկեղեցու, կրոնական կառույցի կամ հավատքի խորհրդանիշի մասին չէ, այլ առանց թույլտվության տեղադրված գովազդային տարրի մասին, որի նկատմամբ կիրառվել է նույն մոտեցումը, որը կիրառվում է նման բոլոր դեպքերում:

Տասնամյակներ շարունակ որոշ շրջանակներ սովոր են եղել ապրել այն տրամաբանությամբ, որ իրենց համար կան առանձին կանոններ։ Այդ ժամանակներն անցել են, բոլորը հավասար են օրենքի առաջ»,- սոցցանցի իր էջում գրել է քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը։

Ավելի վաղ հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը դիմել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանին: Վերջինս մեզ հետ զրույցում հերքել էր, թե գործընթացը որևէ քաղաքական կամ կրոնական երանգ ունի: Խնդիրն այն է, որ տնտեսվարողը համապատասխան կարգով չի դիմել գովազդի թույլտվության համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
444 դիտում

Ծառուկյանի փեսայի՝ Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

Գան ԱԺ՝ պատեպատ ենք տալու. միակ վայրը, որ Ծառուկյանը պետք է որդուն տեսակցի, կալանավայրն է. տեսանյութ

Գյումրու «Մայր Հայաստան» համալիրի պոկված տառերի հետ կապված ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ

Կեղծ լուր են տարածում՝ իբր ՔՊ-ն 0 է ստացել 26/7 տեղամասում, ԿԸՀ-ն մուտքագրել է 717․ շարունակեք ստել, товарищи

Ընդդիմության անմեղսունակները ակնհայտ կեղծիք են տարածում․ Չախոյանը տեսապատճեն է հրապարակել

Իրենց ճղում են, որ ՔՊ-ն «գողացել է» ԲՀԿ-ի ձայները, բայց ԲՀԿ-ի վերահաշվարկից ՔՊ-ի ձայներն ավելի են շատանում

«Պրեգոմեշ»-ի՝ առանց թույլտվության տեղադրված գովազդի թեման քաղաքականացնելու փորձերը տարօրինակ են․ քաղաքապետարան

«Օրենքով գող» Արմեն Կիլինկարովը կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում

Նույնիսկ եթե զինվենք Մարուքյանի վառ երևակայությամբ, կարձանագրենք, որ իրենց ձայնի դիմաց 0-ն վնաս է իշխանությանը

Մայիսին սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը հասանելի կլինի հունիսի 11-ից

ՊԵԿ-ը հիմնադրամներին հիշեցնում է հաշվետվությունները հրապարակել սահմանված ժամկետում՝ հուլիսի 1-ից ոչ ուշ

ԿԸՀ-ն պարզաբանել է ԱԺ հերթական ընտրություններին ընտրողների թվի «տարբերությունը»

Հունիսի 7-ին ոչ թե սովորական ընտրություններ էին, այլ պետության զավթման փորձ, որը հաջողությամբ կանխվեց․ Թունյան

Մեկնարկել է մինչև 2 տարեկան, 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի խնամքի և միանվագ նպաստի հունիսի վճարումը

Չունենք դեպք, որ առանց դատարանի թույլտվության Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացրել է գաղտնալսում. Նահապետյան

Քո ճամփորդական սովորությունները շատ բան են ասում քո մասին

Փեսա Միշիկի սանը, որը հիմա էլ թառել է կալուգացի օլիգարխի ցուցակում, ֆանտաստիկ միտք ասաց․ մեկը մեկից ունիկալ են

Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է

Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով

Կատարողականը՝ 92.8 %․ ներկայացվել է Քննչական կոմիտեի 2025-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Ընտրակաշառքի վարույթներով հարցաքննված հարյուրավոր անձանցից գեթ մեկը չի հերքել, որ ձայնագրություններում ինքն է

Կրեմլը Պուտինի և Փաշինյանի հանդիպում չի նախատեսում մինչև ՀՀ ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը

Հակառակ մանիպուլյացիաներին՝ հստակ վիճակագրությամբ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ

Հայաստանի քաղաքացին իր քվեի ուժով գերադասեց ինքնիշխանությունը գաղութացումից. ՍԴՀԿ-ն շնորհավորել է Փաշինյանին

Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով

Սահմանադրական հիմքեր են պետք ենթադրյալ հանցանք թույլ տված ուժին ընտրական պրոցեսին մասնակցելուց զրկելու համար

Նոր Սահմանադրության տեքստը դեռևս վերջնական տեսքի չի բերվել, հրապարակման ժամկետի վերաբերյալ որոշում չկա. Գալյան

Ընտրակաշառքին առնչվող վարույթներով քրհետապնդում է հարուցվել ավելի քան 240 անձի նկատմամբ, 100-ը կալանավորված են

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավանի՝ շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Փաշինյան

Արթուր Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն. ամեն օր տեղեկություններ եմ ստանում. Գալյան

ՀՀ-ին կվերադարձվի Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը

5 տարի շարունակ «ուժեղներին» հարցնելու եմ՝ ուր են ադրբեջանցիները, չապացուցեցին՝ խնդիր են ունենալու․ Ղազարյան

Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու. Ալեն Սիմոնյանը՝ հավանական սցենարների մասին

Ունենք իրավիճակ, որ 1 ձայնը որոշիչ է, սրանով է պայմանավորված, որ բոլորի նյարդերը լարված են. ԿԸՀ նախագահ

Անչափահասը «Օպել»-ով կոտրել է գազատար խողովակներն ու կողաշրջվել ջրատարում. նա և ուղևորները հոսպիտալացվել են

Վեճ և ծեծկռտnւք Կոտայքի մարզում. 2 անչափահաս ծեծել է 14-ամյա տղայի, վերջինն էլ հարվածել է ծակող առարկայով

Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեի անդամ

Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

2025 թվականի ընթացքում մերժվել է 805 անձի ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմում. Պողոսյան

Որքան են կազմել 2025-ին վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի ծախսերը. Հարությունյան