7-ամյա տղային, որպես պատիժ, քնեցրել են բետոնե հատակին. երեխան տեղափոխվել է «Զատիկ» կենտրոն

Խարբերդի Ամառանոցներ թաղամասի 2-րդ փողոցում ապրող մի երեխա՝ յոթամյա Ա.-ն, հոր եւ տատի կողմից պարբերաբար ենթարկվում է բռնությունների, որպես պատիժ՝ նրան քնեցնում են բետոնե հատակին. այս մասին ահազանգ է հնչեցրել «Երազանքի ճանապարհով» հասարակական կազմակերպությունը՝ ներկայացելով երկու տեսանյութ:

Առաջին տեսանյութում երեւում են հակահիգիենիկ պայմանները, որոնցում ապրում է ընտանիքը, երեխան ցույց է տալիս հատակի այն հատվածը, որ իր «անկողինն է»՝ մի քրքրված, փոշոտ ծածկոց ու երկու կեղտակուր բարձ բետոնե հատակին: Սենյակի մյուս անկյունում երեւում է մի ուրիշ մահճակալ, որի վրա շորեր են կիտված. ՀԿ-ի ներկայացուցիչների խոսքից պարզ է դառնում, որ երեխան կարող էր քնել այդ մահճակալին, սակայն «դաստիարակչական նպատակներով» նրան քնեցրել են չոր հատակին: Պայմանները դիտարկելու եւ օժանդակություն հատկացնելու նպատակով այս ընտանիքին այցելած ՀԿ-ի ներկայացուցիչների խիստ, երբեմն էլ՝ անթույլատրելի զգացական քննադատությանը, անեծքներով համեմված արտահայտություններին երեխայի մայրը, ում գրկում մոտ երեք տարեկան երեխա կա, հակադարձում է դանդաղ, դժվարությամբ. այցելուները նշում են՝ նա կրկին ալկոհոլի ազդեցության տակ է: Սենյակի հատակին աղտոտ տոպրակներ են, դրանց մեջ երեւում են խառնիխուռն լցված շորեր, հատակին թափթփված են շորեր ու կոշիկներ, փոքրիկ սեղանի վրա՝ լի կեղտոտ սպասք:

Երկրորդ տեսանյութում կազմակերպության աշխատակիցները ուտելիք են տալիս երեխայի տատին, եւ վերջինս թույլատրում է, որ այս օտար մարդիկ երեխային տանեն՝ իբրեւ կենդանաբանական այգի եւ ինչ-որ «անալիզներ հանձնելու»: Տնից դուրս գալուց ու ավտոմեքենայի մեջ նստելուց հետո կազմակերպության ղեկավար Հերմինե Անդրյանը պատմում է, որ իրենք հաճախ են այսպես կաշառում տատիկին՝ երեխային իրենց հետ վերցնելու համար, իսկ երբ հետ են բերում երեխային, անհանգիստ են լինում նրա կյանքի, առողջության, անվտանգության համար: Նա մի քանի անգամ կրկնում է, որ դիմել է բազմաթիվ ատյաններ՝ Ազգային ժողովի պատգամավորների, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, ոստիկանություն, Մարդու իրավունքների պաշտպանին, սակայն երեխայի խնդրի վրա ուշադրություն հրավիրել չի հաջողվում: «Ես եմ գալիս, սենց խաբում եմ, էրեխուն վերցնում՝ մի երկու օր պահեմ, որ չծեծեն, մի քիչ հանգստանա: Հետո ոստիկանությունը զանգում ասում ա՝ հետ տար»,- նշում է Անդրյանը՝ խնդրելով, որ ամեն ոք օգնի իր հնարավորության սահմաններում՝ այս երեխայի անվտանգության խնդիրը լուծելու համար: Նա ընդգծում է՝ գիտակցում է, որ օրինականության տեսանկյունից իր արարքը ճիշտ քայլ չէ, սակայն անտարբեր մնալ եւ երեխային գոնե երբեմն հանգիստ ապրելու հնարավորություն չտալ չի կարողանում. «Օգնեք, եթե կարող եք: Ես պատրաստ եմ որդեգրել էրեխուն, երկուսը չունենամ, երեքը ունենամ, կպահեմ, մենակ թե չմնա էս ահավոր վիճակում»,- ասում է կինը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում երեկ Հերմինե Անդրյանն ասաց, որ տեսանյութում ներկայացված խնդիրները միայն մի փոքր մասն են այն ամենի, որ առկա են այս ընտանիքում: Նրա խոսքով՝ խորթ հայրը բավական կոշտ բնավորությամբ մարդ է, որից պետք է զգուշանա ոչ միայն երեխան, այլեւ մեծերը, անծանոթները, քանի որ «չգիտես՝ ինչպես կարձագանքի»: Բռնությունն ու հարբեցողությունն ընտանիքի առօրյան են, երեխան զրկված է դպրոց գնալու հնարավորությունից: «Քանի անգամ հարցրել եմ՝ ինչու չի գնում դպրոց, մայրն ասել է՝ շոր չունի: Շորեր ենք նվիրել, մյուս անգամ գնացել տեսել ենք՝ ծախել են, էլի ոչ մի բան չունի»,- ասաց նա:

Հերմինե Անդրյանի խոսքով՝ նվիրել են նաեւ սառնարան ու գազօջախ, սակայն ընտանիքը վաճառել է նաեւ կենցաղային տեխնիկան, ու հերթական այցի ժամանակ իրենք նորից արձանագրել են այս աղքատիկ ու հակահիգիենիկ վիճակը: ՀԿ-ի ղեկավարը երեկ հրավիրվել էր ոստիկանություն՝ իր արձանագրած այս դեպքի մասին ցուցմունք տալու:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից տեղեկացանք, որ երեխան երեկ տեղափոխվել է երեխաների աջակցության կենտրոն: «Երեկվանից ոստիկանությունը զբաղվել է այս դեպքով. փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, երեխայի ծնողների նկատմամբ կիրառվել է անհետաձգելի միջամտություն 20 օր ժամկետով (երեխային չտեսնելը), վերջիններս ոստիկանության տարածքային բաժնում վերցվել են հաշվառման»,- նշեց ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Մեր տեղեկություններով՝ երեխան տեղափոխվել է Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2762 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ