47 մեքենայի նկատմամբ վարչական ակտ է կիրառվել՝ 100 հազար դրամի չափով. այսօրվա դրությամբ չի սպասարկվում 13 երթուղի

Մայիսի 25-ի դրությամբ ուղեւորահոսքի զգալի պակասի ու ֆինանսական խնդիրների պատճառով Երեւանի հասարակական տրանսպորտը ժամանակավորապես չի շահագործվում ավտոբուսային 3 եւ միկրոավտոբուսային 10 երթուղիներում: Այս մասին «Հայկական ժամանակին» հայտնեց Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Չեն սպասարկվում ավտոբուսային 23, 24 եւ 63 համարները, իսկ միկրոավտոբուսայիններից՝ 19, 27, 36, 47, 52, 57, 59, 71 ,75 ա, 114 համարները:

Նշենք, որ նախորդ շաբաթ չէին սպասարկվում նաեւ ավտոբուսային 37 համարի երթուղին, իսկ միկրոավտոբուսայիններից՝ 24, 26, 27 եւ 50 համարները, որոնք այժմ գործում են: Քաղաքապետի խոսնակը նկատեց, որ որոշակի պայմանավորվածության արդյունքում այս համարները կրկին աշխատում են: Նկատենք, որ գործունեությունը կասեցրած ընկերությունները բոլորը մասնավոր են: Քաղաքապետարանի ենթակայությամբ գործողների վարորդները ֆինանսական խնդիր չունեն:

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, հասարակական տրանսպորտի վերագործարկման առաջին օրը՝ մայիսի 18-ին, անդադառնալով աննախադեպ ցածր ուղեւորահոսքին, նշել էր, որ օրվա վերջում կամփոփեն, հաջորդ օրն էլ կաշխատեն եւ դրանից հետո պարզ կդառնա, թե ինչ ճանապարհով պետք է առաջ շարժվեն, իսկ նման պայմաններում աշխատող եւ օրվա պլանը չկատարող մասնավոր ընկերությունների վարորդների հետ կապված Սարգսյանը նշել էր. «Մասնավոր կազմակերպություններն իրենք են որոշում իրենց գործունեության հետ կապված սահմանաչափերը»: Նախորդ շաբաթ էլ Հակոբ Կարապետյանը հայտնել էր, որ վարորդների ոչ եկամտաբեր աշխատանքի հետ կապված ուսումնասիրություններն ու քննարկումները դեռ ընթացքի մեջ են: Խոսնակը նշել էր, որ մինչեւ երկուշաբթի արդեն որոշում կլինի, սակայն հայտնեց, որ դեռ նորություն չկա:

Հակոբ Կարապետյանը տեղեկացրեց, որ անցած շաբաթվա տվյալներով 32 միկրոավտոբուսի եւ 15 ավտոբուսի նկատմամբ կիրառվել է վարչական ակտ՝ 100 հազար դրամի չափով: Ակտերը ուղղված են տվյալ երթուղին սպասարկող ընկերություններին: Դրանք կազմվել են ե՛ւ դիմակ չկրելու, ե՛ւ նախատեսվածից շատ ուղեւոր ունենալու պատճառով: Այսօրվանից սկսած կտուգանվեն նաեւ կանոնները խախտող քաղաքացիները: Նրանց տուգանքի չափը կազմում է 10 հազար դրամ:

Հիշեցնենք՝ պարետի որոշմամբ՝ խիստ պայմաններ են սահմանված ե՛ւ հասարակական տրանսպորտը շահագործող ընկերությունների, ե՛ւ վարորդների, ե՛ւ ուղեւորների համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
39883 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին