ՔԿԾ աշխատակիցներն այս պահին «Աստղիկ» բ/կ-ում են՝ Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ տեղափոխելու նպատակով. պաշտպան

Քրեակատարողական ծառայության աշխատակիցներն այս պահին «Աստղիկ» բժշկական կենտրոնում են՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի որոշման հիման վրա ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ տեղափոխելու նպատակով:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը մանրամասնեց, որ ցանկանում են նրան տեղափոխել՝ չնայած որ վերջինս գտնվում է բուժման մեջ. «ՔԿԾ ծառայողներն այստեղ են Քրեակատարողական բժշկության կենտրոնի բժշկի ուղեկցությամբ, եկել են այն տրամադրվածությամբ, որ Գագիկ Խաչատրյանին տեղափոխեն այն դեպքում, երբ նա հիվանդանոցից դուրս գրված չէր, եւ տեսնելով, որ մենք այդ խնդիրը բարձրաձայնում ենք՝ ժամերի ընթացքում պարզվեց, որ առկա է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի որոշում, որի հիման վրա էլ հիվանդանոցը ստիպված նրան դուրս գրելու որոշում կայացրեց»:

Թե ինչ հիմնավորումներ է ներկայացրել ՊՈԱԿ-ի տնօրենը, պաշտպանը չգիտեր, ասաց՝ որոշումը իրենց դեռ չի տրամադրվել. «Բայց փաստ է, որ բուժող բժիշկն է որոշում՝ բուժման կարիք կա, թե ոչ, ու հանկարծ պարզվում է, որ կենտրոնը որոշում է կայացրել, որ պիտի տեղափոխվի առանց դուրսգրման»: 

Հարցին՝ հնարավո՞ր է՝ Խաչատրյանը նոր հետազոտություն է անցել, նոր տվյալներ են ձեռք բերվել, որոնց հիման վրա է նման որոշում կայացվել, պաշտպանը պատասխանեց. «Ոչ, կա բժշկական համապատասխան կոնսիլիում, որ նա ունի վիրահատության կարիք, ավելի բացասական դինամիկա է, քան նախկինում, նույնիսկ քայլքի հետ կապված խնդիրներ են առաջացել, ինչի մասին բժիշկներն էին ժամանակին ահազանգում՝ ասելով, որ եթե վիրահատության չենթարկվի, խնդիրներ կառաջանան, բայց քանի որ ՀՀ-ում այդ վիրահատությունը հնարավոր չէ, իսկ պետությունն էլ թույլ չի տալիս մեկնել, բժիշկները արձանագրել են, որ մինչեւ վիրահատական միջամտությունը նա ունի թերապեւտիկ եւ վերականգնողական բուժման կարիք, որն էլ համապատասխան բժշկի հսկողությամբ իրականացվում էր»: Պաշտպանի կարծիքով՝ բավարար չէ, որ վիրահատության թույլտվություն չի տրվում, հիմա էլ զրկվում է համապատասխան բժշկական կենտրոնի մասնագետների միջոցով գոնե թերապեւտիկ բուժումը ստանալու հնարավորությունից. «Արդեն ահազանգել ենք ՄԻՊ-ին, բայց չեմ կարծում, որ կարող են այս պահին հրատապ ինչ-որ գործողություն անել, կարծում եմ՝ ընթացք կտրվի, եւ մենք համապատասխան հիմնավորումներ կներկայացնենք, նաեւ հետամուտ կլինենք՝ պարզելու, թե ինչի հիման վրա են նման որոշում կայացրել, ովքեր են դրա պատասխանատուները, եւ այդ գործողությունների ոչ իրավաչափ լինելը նաեւ այլ միջոցներով կվիճարկենք»:

Ըստ Երեմ Սարգսյանի՝ նման իրավիճակում իրենք նախկինում էլ են եղել, երբ հունվարի 22-ին Գագիկ Խաչատրյանը դարձյալ հետազոտություններ էր անցել, եւ պարզվել էր, որ նա բուժման կարիք ունի, դարձյալ եկել եւ առանց հիմնավորման նրան տեղափոխել էին ՔԿՀ. «Այդ ժամանակ մենք բարձրաձայնեցինք, բողոք-դիմումներ գրեցինք նաեւ ՄԻՊ-ին, որոնց հիման վրա հասկացան, որ անօրինական գործողություններ են արել, եւ Գագիկ Խաչատրյանը փետրվարի 6-ին տեղափոխվեց հիվանդանոց»: Սարգսյանի խոսքով՝ այն ժամանակ բազում դիմումներով խնդրեցին հայտնել, թե ինչի հիման վրա էր նման որոշում կայացվել, սակայն պատասխան այդպես էլ չստացան. «Ակնհայտ էր, որ խուսափողական մոտեցում էր, որովհետեւ որեւէ մեկը պատասխաանտվություն չէր վերցնում, ընդ որում, կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ անձը իրավունք ունի իր միջոցների հաշվին բուժումը ստանալ իր նախընտրած բժշկի մոտ»:

Գագիկ Խաչատրյանը նախկինում պահվում էր «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Պաշտպանի խոսքով՝ ենթադրվում է, որ նրան հենց այնտեղ էլ կտեղափոխեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4576 դիտում

Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է

ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ

Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը

Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը

Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ

Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է

Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը

Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս

Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը

Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ

Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին

Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ

Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը

Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները

Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է

Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին

Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել

Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների

Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական

Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ

Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ

Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ

Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին

Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա

Աշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը. այն չի պաշտպանվել կեղտի կուտակումից, բորբոսից

Հայաստանում զբոսաշրջային այցելությունները հունվար-հունիս ամիսներին եղել են ռեկորդային. Պապոյան

ՀՀ-ի տիրապետմանն է վերադարձվել 4 միլիարդ 5798 միլիոն դրամ արժեքով հողամաս. վարչապետ

Մակրոնը և Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաան այցելել են Դամասկոսի Ումայադ մզկիթ. տեսանյութ

Փրկարարները Երևան-Սևան ավտոճանապարհին հարկադիր քարաթափում են իրականացրել

Բելգիայի հավաքականը ԱՄՆ-ի դեմ 4-րդ գոլը նշել է՝ կրկնելով Դոնալդ Թրամփի հայտնի պարը. տեսանյութ

Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանի ափի 1215 քմ հողամասի կառուցապատումը

Հետապնդումը կարող է լինել քաղաքական, եթե այն քաղաքական գործչի նկատմամբ է. Ծառուկյանը բիզնեսմեն է. Իոաննիսյան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Սիրիա

Ռոնալդուն չի կարողացել զսպել արցունքներն իր թիմի՝ Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո. տեսանյութ