Բերման են ենթարկվել «օրենքով գող» «Արսեն երևանսկի»-ն եւ «Բասար» մականունով Արմեն Մելքոնյանը՝ խմբավորում ստեղծելու համար

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու հիմնավոր կասկածանքով 2020թ. մայիսի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել, այսպես կոչված, «օրենքով գող», «Արսեն երևանսկի» մականունով Արսեն Մկրտչյանը և քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով՝ «Բասար» մականունով Արմեն Մելքոնյանը:

Այս մասին հայտնում են ԱԱԾ լրատվական ծառայությունից՝ ներկայացնելով մանրամասներ:

Քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող օրենքի կիրարկման շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից իրականացվում են հետևողական աշխատանքներ քրեական ենթամշակույթի դեմ անզիջում պայքարելու, այդ ենթամշակույթը կրող անձանց կամ խմբավորումների հնարավոր հակազդեցության փորձերը կանխարգելելու և չեզոքացնելու ուղղությամբ:

Արդյունքում, ստացված փաստական տվյալների հիման վրա՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում 2020թ. մարտի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցված քրեական գործով մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ ՀՀ ԱԱԾ և ՀՀ ոստիկանության ուժերի կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու հանցավոր սխեմաներ:

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու հիմնավոր կասկածանքով 2020թ. մայիսի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել, այսպես կոչված, «օրենքով գող», «Արսեն երևանսկի» մականունով Արսեն Մկրտչյանը և քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով՝ «Բասար» մականունով Արմեն Մելքոնյանը:

Բացի այդ, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու՝ նրա անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու կամ իրական կամ ենթադրյալ իրավունքներն իրականացնելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ դրա հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված լինելու կամ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու կասկածանքով բերման են ենթարկվել ևս 8 անձինք:

Վերոնշյալ անձանց բնակարաններում և ավտոմեքենաներում կատարվել են ընդհանուր թվով 22 խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ, թմրամիջոց, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ:

Նախաքննական մարմնի կողմից բերման ենթարկված անձանցից 7-ը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերի առկայության պայմաններում ձերբակալվել են, իսկ 3-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ հանցավոր սխեմայում ներգրավված անձանց կողմից այլ հանցավոր գործողությունները պարզելու և խափանելու ուղղությամբ:

Տպել
3096 դիտում

72 ժամով կասեցվել է ռեստորանային համալիրի գործունեությունը. մոտ 50 հանրային սննդի օբյեկտի աշխատանքը՝ 24 ժամով

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ

Գավառի արյունալի միջադեպերի հետեւանքով տուժած 5 անձինք ապաքինվել են եւ դուրս գրվել հիվանդանոցներից

«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրանալիս քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնել են փրկարարները

Քաղաքացիների ահազանգերը՝ տնտեսավարողների կասեցման հիմք․ ԱԱՏՄ-ն շարունակում է անակնկալ ստուգայցերը և կասեցումները

Ձորագյուղի մուտքի ու ելքի սահմանափակումները կգործեն այսօր, ժամը 18:00-ից սկսած՝ 2 շաբաթ շարունակ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահին

Մնացել են փեսայի կեղծ մատնագրերի հույսին

Արցախի 10 համայնքների համար կիրառվող սահմանափակումները շարունակում են գործել, դրանք հանվել են մի շարք համայնքներում

Եսայան եղբայրները հերքում են ԱԱԾ հրավիրվելու մասին լուրը

Վանաձորի տներից մեկի բակում ականանետային արկ է հայտնաբերվել (լուսանկարներ)

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին` երկրի ազգային տոնի առթիվ

Պարետի որոշմամբ կարգելափակվեն Ձորագյուղի ելքերն ու մուտքերը. 1 անձը վարակել է թաղման մի քանի տասնյակ մասնակցի. վարչապետ

Կմեկնարկի Արցախը մայր հայրենիքին կապող նոր մայրուղու շինարարությունը. պաշտոնյաները հարավային թեւում են

Կոլորադոյի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է դպրոցներում Հայոց ցեղասպանության ուսուցման մասին օրինագիծ

Այսօր ուժեղ կարկտահարություն է եղել Գորիսում (տեսանյութ)

Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են. հունիսի 5-ին հայտնաբերվել է 1058 իրավախախտում

Կապամոնտաժվի Մարգարյան փողոցի բանուկ հատվածում ինքնակամ տեղադրված կրպակը. Հակոբ Կարապետյան

Արդարացվել է 2008թ-ին կատարված իրադարձությունների կապակցությամբ քննված գործով դատապարտված Իսահակ Մալխասյանը

Որոշ քաղաքական ուժերի մոտ այդպես էլ չի ստացվում ճիշտ քաղաքական հաշվարկ անել. Մակունցը՝ Ծառուկյանի հայտարարության մասին