Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն․ երեկ արձանագրվել է 335 նոր դեպք․ վարչապետ

Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն․ երեկ արձանագրվել է 335 նոր դեպք։ Ընդհանուր արձանագրվել է 70 մահ։ Այս մասին այսօր ՀՀ Կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես տեղեկանք էի ուզել կորոնավիրուսի հետ կապված մեր հանրության շրջանում առկա տրամադրությունների վերաբերյալ եւ այնտեղից զարմանալի փաստեր իմացա, նույնիսկ այն մասին, որ հանրության շրջանում քննարկվում է, թե կառավարությունը մարդկանց փող է տալիս, որպեսզի նրանք համաձայնեն դառնալ կորոնավիրուսի պացիենտ դրական ախտորոշումով, եւ դա ունի կոնկրետ բացատրություն. իբր միջազգային օգնություն ստանալու համար շատ կարեւոր է հիվանդների եւ մահերի թիվը, եւ այլ հիվանդությունների եւ մահերի թիվը գրանցում են որպես կորոնավիրուսով առաջացած մահեր»,- ասաց վարչապետը։

Նա, դիմելով քաղաքացիներին, եւս մեկ անգամ ընդգծեց՝ կորոնավիրուսի առաջին օրվանից կառավարությունը որեւէ ոչ ստույգ տեղեկատվություն հանրությանը չի հաղորդել։

«Եվ, ի վերջո, մեր կառավարությունն իր գոյության ողջ ընթացքում որեւէ մանիպուլյատիվ գործողություն եւ տեղեկություն չի փոխանցել հանրությանը։ Իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան պատկերացնում ենք, եւ մեզ պետք է խստագույն միջոցներ ձեռնարկել՝ համավարակը հսկողության տակ առնելու համար, որպեսզի ստիպված չլինենք նորից գնալ ամենածայրահեղ սահմանափակման միջոցներին»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ այս փուլում իրենց մարտավարությունը հետեւյալն է.

«Մենք պետք է կարողանանք ապահովել կարանտինային պայմաններ առանց կարանտին հայտարարելու։ Ընդ որում, գիտեք, որ պարետատունը փակ տարածքներում դիմակների օգտագործման պարտադիր պայման է ապահովել։ Մենք այս համատեքստում պետք է ավելի ուշադիր լինենք, որովհետեւ քաղաքացիների կողմից շատ ճիշտ դիտարկում էր արված, նաեւ՝ սոցիալական ցանցերում. թե ինչո՞ւ, օրինակ, եթե փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է, կառավարության քննարկումների ժամանակ այդ պայմանը չի պահվում։ Կարծում եմ՝ շատ արդարացի եւ ճիշտ դիտարկում է։ Մենք պետք է ապահովենք, որ պետական կառավարման մարմիններում առանց դիմակի մարդիկ կարող են լինել այն ժամանակ, երբ որ իրենց աշխատասենյակներում միայնակ են։ Մնացած բոլոր դեպքերում պետք է պարտադիր կրեն, այդ թվում՝ միջանցքներում, նաեւ ճաշարաններում պետք է ապահովել պայմաններ, որպեսզի պատշաճ սոցիալական պայմաններ ապահովվի»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։  

Նրա խոսքով՝ պարետատունը անցնում է աշխատանքների ավելի ինտենսիվ ռեժիմի, իսկ ոստիկանությունը պետք է անցնի ավելի խիստ հսկողության։

«Ընդ որում, ես երեկ երեկոյան տուն վերադառնալիս նկատեցի, որ տաքսիների մեջ ո՛չ հաճախորդները, ո՛չ վարորդները չեն պահում, ինչը նույնպես փակ տարածք է։ Հանրային տրանսպորտում պարետատունը սահմանել է պայմաններ իրավաբանական անձանց համար, թե համաճարակային ինչ կանոններով պետք է առաջնորդվեն այս շրջանում»,- ասաց վարչապետը։

Փաշինյանն ընդգծեց՝ տեսչական մարմինները պետք է շատ խիստ հսկողություն պահպանեն այդ կանոնները չպահպանող ընկերությունների, իրավաբանական անձանց նկատմամբ։

«Բաց տարածքներում դիմակի առկայությունը պարտադիր է, երեւի այդքան էլ պատեհ չէ արձանագրել, բայց առաջինը նախ պետք է պահել սոցիալական հեռավորություն։ Եթե բաց տարածքներում սոցիալական հեռավորության պահպանման հարցում վստահ չենք, իրար հետ խոսելիս պետք է պարտադիր հաղորդակցվել՝ դիմակ ունենալով կամ սոցիալական պատշաճ հեռավորությունը պահելով, որովհետեւ խոսելու ընթացքում վարակվելու հավանականությունը շատ մեծ է»,- ասաց վարչապետը։

Նա, դարձյալ դիմելով քաղաքացիներին եւ գործընկերներին, ասաց. «Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ, ես խնդրում եմ՝ եկեք, այսպես ասած, փչացած հեռախոսի ենթակառուցվածքի միջոցով կեղծ լուրեր չտարածենք կորոնավիրուսի մասին։ Կորոնավիրուսի մասին ՀՀ Կառավարության տված բոլոր տեղեկությունները եւ գնահատականները օբյեկտիվ են եւ համապատասխանում են իրականությանը»։

Փաշինյանը նշեց՝ այն գնահատականները, որոնք հընթացս փոխվում են, դրանք կապված են վիրուսի մասին նոր իմացության, նոր պրակտիկայի ձեռքբերման հետ։

«Ամբողջ աշխարհն այսօր այդ վիճակում է։ Այսօր աշխարհում չկա երկիր, որ արձանագրի, թե 100 տոկոսով արդեն ճանաչում է վիրուսը, գիտի նրա բոլոր պարամետրերը, եւ նոր գիտելիքի կամ նախկինում արձանագրված գիտելիքի վերանայման անհրաժեշտություն չկա։ Խնդրում եմ՝ եկեք արձանագրենք այս լրջությունը։ Ինձ համար գործնական եւ գաղափարական առումով կորոնավիրուսի դեմ պայքարի կա մի գերարդյունավետ միջոց. դա անհատական պատասխանատվությունն է։ Սրանից ավելի էֆեկտիվ միջոց չի կարող լինել, իհարկե, զուգահեռ նաեւ այլ միջոցներով, եւ մեր կառավարության գաղափարախոսությունն է, որ մենք այս հարցերը պետք է լուծենք անհատական պատասխանատվության, այդ թվում՝ մեզնից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվության, յուրաքանչյուր քաղաքացու անհատական պատասխանատվության, յուրաքանչյուր պաշտոնյայի անհատական պատասխանատվության շրջանակում, եւ ես խնդրում եմ, որ մենք բոլորս մաքսիմալ լրջությամբ վերաբերվենք, հակառակ դեպքում մենք նոր ցնցումների առաջ կկանգնենք»,- ասաց վարչապետը։

Տպել
2434 դիտում

«Ամիօ ժամանակաշրջամ». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը