Ռազմական փորձագետը արձագանքում է ՊՆ նախկին փոխնախարարին

18/05/2020 schedule17:45

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 16-ի ասուլիսից հետո ֆեյսբուքյան իր էջում պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը «Ասուլի՞ս, թե՞ փաստերի խեղաթյուրման հարթակ» վերտառությամբ գրառման մեջ անդրադարձել է վարչապետի նշած ԶՈՒ ձեռքբերումներին: Արտակ Զաքարյանը նշել է. «Թվարկած հարցերը մանրամասն նախատեսվել են դեռևս 2017թ․ ՊՆ և ԳՇ մշակած ու 2018թ․ նախագահ Սերժ Սարգսյանի հաստատած «ԶՈՒ արդիականացման 2018-24թթ. ծրագրով»:

Վերոնշյալ գրառմանն անդրադարձել է ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը եւ նշել, որ պետք է գնահատել արված գործը, ոչ թե՝ ծրագրերը: Նա նաեւ գրել է, որ 2018-2019 թվականները սպառազինության ծավալների ներկրման առումով եղել են ամենահաջողվածներից:

Արկադի Գրիգորյանի ծավալուն գրառումն ամբողջությամբ՝ ստորեւ.

«Հարգելի՛ պարոն Արտակ Զաքարյան, իհարկե, անժխտելի է, հենց հիմնադրման օրից սկսած՝ տարիների ընթացքում բանակը ունեցել է աճ, զարգացում, Դուք ևս լավ գիտեք, որ դա ունի ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սյուբեկտիվ պատճառներ. հիմնական պատճառը հենց մեր անվտանգության և պաշտպանունակության ամրապնդումն է: Այս ընթացքը ուսումնասիրելով՝ կարելի է հասկանալ, թե որ կառավարությունը ինչքանով է կարողացել կամ հասցրել հռչակված ծրագրերը կյանքի կոչել:

Եվ կարծում եմ՝ Դուք նույնպես կարող եք ներկայացնել բանակում Ձեր պաշտոնավարման օրոք, անշուշտ, կատարված աշխատանքը՝ Ձեր ցանկության դեպքում ներկայացնելով վիճակագրություն՝ քանի դիրք եք կահավորել, քանիսը՝ ապահովել արդյունաբերական ջրով, քանիսը՝ ամրացրել տեսախցիկներով, զենքի գնումներին անդրադարձեք: Շատ տարօրինակ և անհասկանալի է համեմատվելու Ձեր աննահանջ մոլուցքը: Այսօր նշվում է, թե ինչ է կատարվել, իսկ Դուք ասում եք՝ մենք մտածել, ծրագրավորել ենք, իսկ Դուք իրագործել եք, էդ ինչ մեծ բան եք արել որ: Այո՛, իհարկե, լսել ենք Ձեր նշած Զինված ուժերի արդիականացման ծրագրի մասին: Պաշտպանունակության ամրապնդման ոլորտում մասնավորապես երկարաժամկետ ծրագրերի շարունակականության ապահովումը անհերքելի և պարտադիր իրողություն է:

Պետք է գնահատել արված գործը, ոչ թե՝ ծրագրերը: Պետք է հաշվետու լինել կատարված աշխատանքի համար, այլ ոչ՝ նախագծերի կամ մտադրությունների, որոնք շատ դեպքերում մնում են անկատար:

Ներկայիս իշխանությունների օրոք է, որ բարձրացան զինծառայողների՝ երկար տարիներ չբարձրացված աշխատավարձն ու բավարարումը, 2018-2019 թվականները սպառազինության ծավալների ներկրման առումով դարձան ամենահաջողվածներից: Ի վերջո, ձեռք են բերվել տարբեր ժամանակակից համակարգեր, որոնք անխոցելի են դարձնում մեր օդային սահմանները: Իհարկե, ամեն տարի համալրվել է բանակի ավտոպարկը, այո՛, 2016 թվականից այն ավելի զգալի և տեսանելի դարձավ քանակապես, բայց վարչապետի ասածն այն է, որ ընթացիկ տարում ավտոմեքենաների մեծ գնումներ են արվել: Նա չի ասում, թե բանակում ավտոմեքենա չի եղել, մենք ենք բերել, պետք չէ նման հարցերով մարդկանց մանիպուլյացիայի ենթարկել:
Ոչ ոք չի ժխտում նախկինների ձեռքբերումները, պարզապես պետք է ընդունել, որ այսօրվա բանակը ևս ունի հարաճուն զարգացում:

Նույն Ձեր տրամաբանությամբ եթե նայենք, ապա տարիներ առաջ դիրքերում դրվեցին դիտարկման համակարգի նմուշներ, սակայն կյանքն ի՞նչ ցույց տվեց, որ Ապրիլյանին դրանց քանակը բավարար չէր, և կարծես թե էական օգուտ էլ չտվեց: Ինքերդ խոստովանեցիք, որ դրանց լայնամասշտաբ կիրառումը կբերի անվտանգության բարձրացման, նույնիսկ՝ տարբեր եղանակային պայմաններում, և ձեռնամուխ եղաք տեսա և ջերմադիտարկման համակարգերի քանակի ավելացմանը:
Խնդիրները այսօր էլ նույնն են, և բանակի ղեկավարությունը ջանք չի խնայում դրանց լուծման համար, իսկ նախկինների արածի կամ, ցավոք, չարածի մասին ոչ մեկը չի խոսել ասուլիսի ժամանակ:

Ինչ վերաբերում է տափաշշերին, ապա չեմ կարծում, որ նախկին զինվորականը և ՊՆ տեղակալը չգիտի, որ ոչ մարտական պայմաններում արդեն տասնյակ տարիներ է, ինչ տափաշիշը չի կիրառվում баклажк-ի տեսքով: Տափաշիշը, իհարկե, կիրառելի է նպատակային պայմաններում, ինչպիսին են, օրինակ, մարտական գործողությունները, բայց՝ ոչ ամենօրյա կանոնավոր սննդի կազմակերպման ժամանակ, իսկ շշալցված ջուրը թե՛ հիգիենայի, թե՛ անվտանգության, հատկապես դիտարկվող հատվածներում տեղաշարժի նվազեցման առումով, իրոք, նշանակալի ձեռքբերում է:

Ցավն այն է, որ մինչ այժմ Դուք հետևություն չեք արել և դեռ ամեն ինչ ավանդույթի և սովորույթի ուժով կապում եք բիզնեսի հետ և կապել եք ժամանակին, երևի հենց այդ է պատճառը, որ բանակում այժմյա՝ անգամ հասարակ բարելավումները չեք նկատում և ներքին բորբոքումով ու զայրույթով եք ընդունում:

Առողջ եղեք»:

Տպել
3059 դիտում

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն