«Երկու կլանի մենաշնորհ կա. մեկը Դոն Պիպոն է, մյուսը՝ Լֆիկը». հրապարակվեց Սանասարյանի եւ Թորոսյանի նամակագրությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստին հետազոտվեց նաեւ ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի եւ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նամակագրությունը:

Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը պարզաբանեց, որ այն ներկայացնում են որպես ապացույց՝ հիմնավորելու, որ Սանասարյանը անմեղ է, արդար եւ ղեկավարվել է միայն պետական շահով. «Թեեւ այն ընկերական ոճի մեջ է, սակայն էական նշանակություն ունի»,- ասաց նա:

Նշենք, որ Սանասարյանի եւ Թորոսյանի միջեւ սոցիալական ցանցի միջոցով արված նամակագրությունը տեղի է ունեցել 2019 թվականի փետրվարի 1-ին: Այն ներկայացնում ենք ստորեւ.

Արսեն Թորոսյան- Քո աշխատողները ի՞նչ լիազորություններով են տենդերի տեխնիկական բնութագիրը փոխում… Մենք կորցրել ենք դիալեզի սարքերը սպասարկելու հնարավորությունը, եւ կասկածելի որակի ապրանքներ են կրել, որը ուղիղ ձեւով անդրադառնալու է պացիենտների կյանքի եւ առողջության վրա: Ես մանրամասները չեմ իմացել, որ ձերոնք տեխնիկական պայման են փոխել տվել, թե չէ չէի թողնի, այսուհետեւ տենց ա լինելու, եթե մեր ենթակայության տակ գտնվող կամ առողջապահահության որեւէ հիմնարկում փորձ արվի միջամտել ներքին գործերին: Նույնիսկ ես չեմ տիպային բնութագիր տալիս իմ հիմնարկներին:

Դավիթ Սանասարյան- Արս, դիալեզի ոլորտը մինչեւ հիմա եղել է մոնոպոլիզացված, եւ ոչ մեկը չի կարողացել մուտք գործել: Մեր կողմից հունվարի 8-ին նախարարության աշխատակազմի ղեկավարին է ուղարկվել դիալեզի շուկայի վերլուծության ուսումնասիրություն, եւ առ այսօր չի եղել արձագանք, մեր կողմից ընդամենը առաջարկվել է տեխնիկական բնութագրերը հանձնելիս հաշվի առնել նախնական տիպային բնութագիրը, որը ոչ խտրական է եւ մրցակցություն ապահովող: Դիալեզի շուկայի վերլուծության արդյունքներով՝ շուտով 2 ընկերության վերաբերյալ նյութեր ուղարկվելու են Դատախազություն, չարաշահումների չափը, ըստ նախնական հաշվարկի, գերազանցել է 1 մլն ԱՄՆ դոլարը, ավելին, այս  պահին մրցույթները շարունակվում են կազմակերպել խտրական, մեկ ընկերության համար: Օրինակ՝ Վանաձոր բ/կ-ի մրցույթը նորից խտրական էր: Պացիենտների առողջության մասով էլ մտի Մասիվի բ/կ ու նայի՝ ինչ պայմաններով են դիալեզ ստանում: Պետք է նաեւ նշեմ, որ ծախսանյութերի մատակարարման մրցույթով սարքերի սպասարկում պահանջել արգելվում է, դա «Գնումների մասին» օրենքի կոպիտ խախտում է:

Առկա են բազմաթիվ դեպքեր, երբ մատակարարվել է տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ապրանք ու ընդունվել է, եթե գործի մանրամասներին ես ուզում ծանոթանալ, հրավիրում եմ մեզ մոտ՝ համատեղ քննարկման: Նաեւ հայտնում եմ, որ մրցույթին մասնակցել է 7 ընկերություն, ու մրցակցության արդյունքում «Ֆրեզեն»-ի ներկայացրած գների նկատմամբ շուրջ 6 միլիոն ՀՀ դրամի տարբերություն է տվել մի քանի ամսվա պարագաներ ձեռք բերելու համար: Տարեկան անհրաժեշտ քանակը ձեռքբերելու դեպքում գներն ավելի կնվազեն: Սա առաջին ոչ խտրական մրցույթն է, ու հետագայում հիմքեր են ստեղծվում մեծ գումարներ տնտեսելու համար: Ինձ համար հարց է, թե ինչ քայլեր է ձեռնարկել նախարարությունը մինչեւ հիմա, եւ ինչ է նախատեսում հիմա շուկան մրցակցային ներկայացնելու համար: Խտրական բոլոր մրցույթները կասեցվելու են, իսկ չենթարկվողների վերաբերյալ նյութերը հիմքերով ուղարկվելու են Դատախազություն: Վերջում մեկ օրինակ բերեմ. դիալեզի պարագաները գնում-վաճառվում են մաքսային արժեքից 2.2-3.8 անգամ թանկ գներով, դու իմ ընկերն ես, բայց ես չեմ կարող պարտականություններս չիրականացնել, եթե խոչընդոտ եղավ, իրավական ընթացք տալու ենք»:

Արսեն Թորոսյան- Դավ, ընկեր լինելը կապ չունի, երբ հիվանդի կյանքի հետ գործ ունես, իմ համար մի քանի միլիոն դրամը էական չի, երբ կոնկրետ մարդու կյանքի հարց է: Նաեւ էական չէ այդ գնումների ախմախ օրենքը: Ասում ես՝ արգելվում ա սպասարկում մտցնելը, իսկ թույլ տրվո՞ւմ ա դրա համար մի քանի միլիարդ ծախսելը, որը արդյունքում բերելու ա ավելի թանկ գնի ու ավելի մեծ ծախսի: Նույն կերպ թույլատրվո՞ւմ ա նենց փոխել տալ տենդերի պայմանները, որ տենդերը կրի «Զորաշեն» ՍՊԸ-ն, որը նախկինում չի զբաղվել այս բիզնեսով, մեր սխալն ա եղել, որ այդ առաջարկությունը ընդունել ենք, ես, որ իմանայի, հաստատ չէի ընդունի, ուրախ եմ, որ «Վանաձոր» ԲԿ-ն չի ընդունել: «Զորաշեն»-ն էլ մեծ հավանականությամբ կընկնի սեւ ցուցակ, եթե հանկարծ անորակ ապրանք բերի: Հաջորդը. իմ նախարարությունը էնքան բան ա անում դիալեզի շուկայում, որ ոչ մեկը մինչ օրս չի արել՝ սկսած տրանսպլանտալոգիայի զարգացումից, որ մարդկանց երիկամները փոխենք, որ դիալեզի կարիք չունենան, վերջացրած Երեւանում ու մարզերում դիալեզի նոր կենտրոնների բացումով, որ պահանջարկը բավարարենք, բայց ոչ երբեք որակի հաշվին:

Սանասարյան- Արս ջան, «Զորաշեն»-ը չգիտեմ ինչ կազմակերպություն է, բայց ինձ չի հետաքրքրում, քո գործն էլ ես տեսնում եմ ու ամեն հնարավոր առիթով քո արածներից եմ խոսում: Ինչ վերաբերում է կյանքերին, ապա ապացուցված չէ ասածդ, որ որակի խնդիր կա, իրականում երկու կլանի մենաշնորհ կա. մեկը Դոն Պիպոն է, մյուսը՝ Լֆիկը: Օրինականությունը, ամեն դեպքում, պիտի պահվի, ցավդ տանեմ:

Թորոսյան- Այդ երկու կլանները աշխարհի լավագույն երկու ֆիրմի ապրանքն են բերում, ի դեպ, 50-100 000 դրամանոց սարքերը նվեր տալով:

Սանասարյան- Բայց էն մյուսն էլ աշխարհում 10 միլիոն տոկոս ծածկ ունի, նենց չի, որ վատն ա, ապեր: Նենց չի՝ նվեր ա, տալիս են, որ իրենցն օգտագործվի, բեր նստենք, խոսենք իրար հետ:

Թորոսյան- Համ չգիտես՝ ում ֆիրման ա, համ գրում ես, որ աշխարհում ծածկ ունի… Լավ, Դավ ջան, դե կապի մեջ:

Սանասարյան- Քանի որ ես ուզում եմ ավելի լավ հասկանալ՝ ինչ է կատարվել դիալեզի շուկայում, ու որպեսզի քո մոտ էլ կասած չլինի, մի քանի օրում կմտնենք նախ «Գրիգոր Լուսավորիչ», հետո նոր՝ «Վանաձոր»: Ասեցի՝ ասեմ՝ իմանաս:

Թորոսյան- Ուր ուզում եք, մտեք, Դավ ջան, դուք շուկա չեք կարող ուսումնասիրել, կարող եք միայն պետական գնումներ ուսումնասիրել: Հուսով եմ՝ տուբերկուլյոզի կենտրոն մտնելու պես քո աշխատողները աշխատանքներին չեն խոչընդոտի:

Նամակագրության ընթերցումից հետո կողմերը դրա վերաբերյալ հայտարարություններ արեցին: Նախ, Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը նշեց, որ առերեւույթ երեւում է, որ Սանասարյանը իր փաստարկները կառուցում է՝ առաջնորդվելով պետական շահով. «Երկրորդն էլ, Թորոսյանը որ «Զորաշեն»-ի անունը տալիս է, Սանասարյանն ասում է՝ չգիտեմ, թե դա ինչ կազմակերպություն է, հաջորդիվ Թորոսյանը որեւէ ձեւ չի առարկում դրան, մենք նախաքննության ժամանակ էլ սա նշեցինք, բայց ցուցմունքներում հանգամանքներ կան, ըստ որոնց՝ իրենց միջեւ մինչ այդ «Զորաշեն»-ի հետ կապված խոսակցություն է եղել, եւ եթե եղել է, պարո՛ն Թորոսյան, Դուք, որ հակված էիք սխալ գտնել պարոն Սանասարյանի խոսքի մեջ, բա ինչո՞ւ չեք գրել՝ բա մենք դրա մասին խոսել ենք»:

Պաշտպանի այս վերջին հայտարարությանը առարկեց մեղադրող դատախազ Գեւորգ Սարգսյանը՝ ասելով, որ պաշտպանը հղում է անում չհետազոտված ապացույցի: Դատավոր Դավիթ Բալայանը համաձայնեց դատախազի հետ:

Այնուհետեւ դատախազ Սարգսյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց մի քանի հանգամանքի, որոնք, ըստ իրեն, կարեւոր են. «Ըստ էության, Թորոսյանը գրագրությունում նշում է, որ ՊՎԾ աշխատակիցները միլիոնավոր բնութագրեր են փոխում, որ հետագայում իրենց ֆիրմաները հաղթեն այդ տենդերները, լավ, բա Սանասարյանի մոտ հարց չէր առաջանո՞ւմ, առաջնահերթ նա պիտի անդրադառնար հենց դրան, թե ովքեր են այդ աշխատակիցները, ինչ ընկերություն է»: Դատախազի կարծիքով՝ ՊՎԾ ղեկավարը, իմանալով, որ իր աշխատակիցները զբաղվում են բիզնես գործունեությամբ, որեւէ միջոց՝ ծառայողական քնննություն կամ այլ եղանակով չի ձեռնարկել. «Իսկ եթե տեղեկություն չուներ, ապա առնվազն պիտի փորձեր դա պարզել, որովհետեւ նրա հասցեին, այսպես ասած, մեղադրանքներ էին հնչեցվում նախարարի կողմից»:

Դավիթ Սանասարյանը շեշտեց, որ ինքը խոսում է այն մասին, որ տեղյակ չի եղել, թե ինչ կազմակերպություն է «Զորաշեն»-ը. «Ինչ վերաբերում է նրան, որ գրել եմ՝ թե մյուս ընկերությունն էլ աշխարհում ծածկ ունի, Սամվել Ադյանն է ինձ ասել, որ էլի կազմակերպություններ կան աշխարհում, որ մեծ ծածկ ունեն»: Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը հավելեց, որ դատախազը միակողմանի է մեկնաբանում, եւ իրականում, անկողմնակալ դիտորդի մոտ տպավորություն է ստեղծվում, որ Սանասարյանը պաշտպանում է պետական շահը: Արձագանքելով նրան՝ դատախազ Գեւորգ Սարգսյանն ասաց, որ Արսեն Թորոսյանի նամակների բովանդակությունից երեւում է, որ նա պաշտպանում է ոչ թե որեւէ կազմակերպության, այլ ապրանքների որակը: Դատավորը կոչ արեց կողմերին վիճաբանության չվերածել եւ անցնել հաջորդ նյութերի ուսումնասիրմանը՝ շեշտելով, որ սա միակ ապացույցը չի լինելու եւ դիտարկվելու է գործի նյութերում առկա մյուս բոլոր փաստաթղթերի հետ համադրության մեջ:

Հաշվի առնելով, որ փաստաբաններից մեկը նախապես նշանակված այլ դատական նիստի էր՝ այսքանով այսօրվա դատական նիստը ավարտվեց: Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 1-ին՝ ժամը 10:30-ին:

Հիշեցնենք, որ նախկինում կայացած նիստերից մեկից հետո Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, որ այս գործով իր դեմ առկա է երկու ցուցմունք. մեկը ՊՎԾ գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Սամվել Ադյանի ցուցմունքն է, մյուսը՝ Արսեն Թորոսյանի:

Տպել
17210 դիտում

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր