Երևան
12 °C
«Այս քրեական գործում կա չակերտավոր երկու փաստ՝ երկու ցուցմունք՝ իմ դեմ, մեկը Սամվել Ադյանի ցուցմունքն է, մյուսը՝ Արսեն Թորոսյանի»,- այս մասին այսօրվա նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարեց ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը: Նա հայտնեց, որ նախաքննության փուլում առերես հարցաքննություն է եղել թե Արսեն Թորոսյանի, թե Սամվել Ադյանի հետ, եւ երկուսն էլ չեն կարողացել նայել իր աչքերին:
Բանն այն է, որ մեղադրանքում նշվում է, թե Դավիթ Սանասարյանը տեղյակ է եղել, որ «Զորաշեն» ՍՊԸ-ն, որի հաղթանակը ապահովելու համար ամբաստանյալները փոփոխություններ են իրականացրել գնման գործընթացում, պատկանել է ՊՎԾ գնումների վարչության պետ Սամվել Ադյանին: Նշվում է նաեւ, որ դրա մասին Դավիթ Սանասարյանը հայտնել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: Լրագրողների հետ զրույցում, ակայն, Սանասարյանը սա հերքեց՝ նշելով, որ տեղի է ունեցել ճիշտ հակառակը. «Նման բան չի եղել, չգիտեմ, թե որտեղից է Արսեն Թորոսյանը հորինում, բայց ես նրան էլ ասել եմ, որ Սամվել Ադյանին հրավիրել եմ ինձ մոտ, եւ Ադյանը ինձ հավաստիացրել է, որ կապ չունի այդ կազմակերպության հետ»: Սանասարյանը պնդեց՝ ինքը խանգարել է որոշ մարդկանց, եւ իր դեմ գործ են սարքել՝ ցուցմունքներ կորզելով. «Ինձ հայտնի է, թե ինչ միջոցներով են այդ ցուցմունքները կորզել, դրանք կհանրայնացնեմ ավելի ուշ՝ դատաքննության փուլում: Բայց ես ունեմ ապացույց՝ ֆեյսբուքյան գրագրություն, որում Արսեն Թոորսյանին գրել եմ, որ չգիտեմ, թե ինչ կազմակերպության մասին է ասում, իսկ նա էլ գրում է, թե նախապես ընդունել եմ, որ «Զորաշեն»-ը Սամվել Ադյանինն է, ես չգիտեմ՝ Թորոսյանին ինչ են տվել, ոնց են ճշտել, որ այդպես է ասել»: Սանասարյանի խոսքով՝ այդ գրագրությունը ներառված է քրեական գործի նյութերում. «Այսօր էլ այդ կազմակերպությունը Ադյանի հետ ուղիղ կապ չունի, բայց Ադյանը դրանից շահույթ ունեցել է թե ոչ՝ ես չգիտեմ»:
Հարցին՝ ինքը չէ՞ր կարող ստուգել իր աշխատակցի հայտնած տեղեկության արժանահավատությունը, Սանասարյանը պատասխանեց, որ ՊՎԾ-ն նման լիազորություն չունի. «Ես այն ժամանակվա ԱԱԾ տնօրենին խնդրել եմ, որ ՊՎԾ աշխատակիցների վերաբերյալ մեր դիմումի հիման վրա մեզ տեղեկություններ տան, ըստ այդմ, ավելի ապահով լինենք, բայց նա մերժել է՝ ասելով, որ օրենքով նման լիազորություն չունեն: Ինչու՞ պետք է ես հավատամ այլոց, եւ չհավատամ իմ աշխատողին: Որ նշում են, թե նրանց հետ մտերիմ հարաբերություններ եմ ունեցել, դա ընդամենը գործընկերային մտերմությունն է, այդպիսի հարաբերություններ ես իմ բոլոր աշխատակիցների հետ ունեմ, ուզում են ֆոն ստեղծել, թե իմ ընկերոջը արտոնություններ եմ տվել»: Սանասարյանը շեշտեց՝ «Զորաշեն» ՍՊԸ-ն, ամեն դեպքում, նշված մրցույթում չի էլ հաղթել. «Սամվել Ադյանը իր վարչության հետ միասին պետությանը մի քանի հարյուր միլիոն դրամի օգուտ է տվել, էլ չասեմ, որ մի քանի քրեական գործեր են հարուցվել: Երբ նա ասում է, որ այդ ընկերությունն իրենը չէ, ես ո՞նց պետք է պարզեի, որ իրենն է: Հետո իմանում եմ, որ իր ընկերոջն է, ում ինքը պարզապես խորհուրդ է տվել, իսկ օրենքով արգելված չէ գնումների վերաբերյալ խորհուրդ տալ»:
ՊՎԾ լիազորությունները կասեցված պետը կարեւորեց այն աշխատանքը, որ արել են դիալեզի շուկայում. «Ցավոք սրտի, չհասցրեցինք ավարտին հասցնել Սամվել Ալեքսանյանին պատկանող մոտ քառասուն տոկոսի վերաբերյալ ուսումնասիրությունը , բայց եթե դա ամբողջապես իրականացվեր, բոլորին պարզ կլիներ, թե ինչեր են կատարվել, այս ոլորտում գերշահույթը 120 տոկոս է եղել»:
Թե որն էր պատճառը, որ մյուս ամբաստանյալները հրաժարվեցին մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց, Սանասարյանը դժվարացավ պատասխանել, նշեց՝ ամեն դեպքում, դա իրենց իրավունքն էր:
Նա խոսեց նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաեւ սահմանադրական փոփոխությունների մասին: Հարցին՝ հիբրիդային հեղաշրջման, դրա հետ Վանեցյանի ունեցած կապի մասին իրեն հայտնի՞ էր, Սանասարյանը պատասխանեց. «Լավ է, որ ես նախապես եմ ասել, թե ինչեր են տեղի ունենում: Ես վարչապետին էլ տեղեկացրել եմ, թե կոնկրետ ինչեր են արվում Վանեցյանի կողմից»: Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում Վանեցյանի կուսակցություն բացելու հանգամանքին, Սանասարյանը ասաց. «Ես Կադիռովի ֆան ակումբի անդամներին մասին բան չեմ ուզում ասել»:
Ինչ վերաբերում է հանրաքվեին, Սանասարյանը հայտնեց, որ դրան, բնականաբար, կողմ է. «Ես կողմնակից եմ դրան, ես չեմ կարող հակառակ թևում լինել ոչ թե նրա համար, որ մեր թիմից են նախաձեռնել, այլ նրա համար, որ ակնհայտ է, թե ովքեր են դեմ կոնկրետ սահմանադրական փոփոխություններին։ Նախորդ կեղծված Սահմանադրության փոփոխություններից հետո մենք պետք է նոր Սահմանադրություն ունենանք, պետք է ձերբազատվենք նրանից, ինչ կարվել էր Սերժ Սարգսյանի հագով: Ժողովուրդն իր դիրքորոշումը կհայտնի, ես կողմ եմ ուղիղ ժողովրդավարությանը։ Ես կողմ եմ շատ հարցեր, այդ թվում՝ Ամուլսարի հարցը, հանրաքվեի դնելուն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սանասարյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT