Երևան
12 °C
Այսօրվանից Հայաստանում վերսկսվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը: Երկու ամիս տեւած դադարից ու բազմաթիվ սահմանափակումներից հետո անսովոր էր քաղաքում նման ակտիվություն ու շարժ, շտապող մարդկանց մեծ բազմություն տեսնել: Չնայած կորոնավիրուսի տարածման չնվազող տեմպերին փողոցները սովորականից ավելի մարդաշատ էին անգամ քաղաքի ծայրամասերում: Տրանսպորտից օգտվողների թիվն էլ քիչ չէր:
«Հայկական ժամանակը» շրջեց մայրաքաղաքի որոշ հատվածներում եւ ծանոթացավ ընդհանուր իրավիճակին: Կանգառներում հսկում էին ոստիկաններ, իսկ տրանսպորտից օգտվողներն ու վարորդները պարտադիր դարձած դիմակներով ու ձեռնոցներով էին: Ոստիկանության աշխատակիցները մեզ հայտնեցին, որ դեռեւս որեւէ խախտում չեն հայտնաբերել, պահպանվում են պարետի բոլոր ցուցումները:
Այսօր պարզապես զբոսնող ու դիմակ կրող անձանց թիվն էլ շատ-շատ էր, ամեն երկրորդը զինված էր պաշտպանիչ միջոցներով: Մարդիկ լցված էին լավատեսությամբ, վախեցած չէին, բայց կրում էին պաշտպանիչ այդ միջոցները:
50-ից բարձր տարիքի մի քանի կանանց ձեռքին տոպրակներով դեղեր կային, նրանցից շատերը նշեցին, որ վաղուց դուրս չեն եկել տնից, բացառությամբ՝ մթերքի համար գնումների գնալը: Որոշներն էլ նշեցին, որ մասնավոր տեղերում են աշխատում ու այս ընթացքում փակված են եղել տներում, այսօր տրանսպորտի վերագործարկմանը զուգահեռ վերսկսվել է նաեւ վերջիններիս աշխատանքը:
Հարցվածների մեծ մասն արդեն օգտվել եւ կամ օգտվելու էին հասարակական տրանսպորտից: Մարդկանց մեծ մասը շտապում էր աշխատանքի, մուսը՝ բանկ, պոլիկլինիկա կամ էլ վաղուց հետաձգած մի գործ ավարտին հասցնելու: Մեր զրույցում երիտասարդներն ասում էին՝ գնում են ընկերներին տեսնելու կամ աշխատանքի:
Կանգառում մեզ հանդիպեցին նաեւ մարդիկ, ովքեր տեղյակ չէին, որ տրանսպորտով երթեւեկելու համար դիմակը պարտադիր է: Լսելով լուրը որոշեցին դիմակ գնելու փոխարեն փոխադրման միջոցը փոխել, օգտվել տաքսի ծառայությունից: Որոշ մարդիկ էլ դեռ տեղյակ չէին, որ տրանսպորտն արդեն աշխատում է:
«Պոլիկլինիկա եմ գնալու, 40 համարին եմ սպասում, բայց հույս չունեմ, որ կգա: Այն ժամանակ մեռած էր, հիմա գուցե վերակենդանացել է»,- կատակեց հարցվածներից մի կին: Նշեց, որ երկար ժամանակ տանն է եղել: Այլընտրանք չի ունեցել, քանի որ տաքսիներով երթեւեկել իրեն թույլ տալ չէր կարող:
Ուրախացած ու աշխուժացած մեր համաքաղաքացիների ֆոնին, սակայն, տխուր էր վարորդների տրամադրվածությունը՝ կապված ուղեւորահոսքը փոքր լինելու հետ, ինչը նշանակում է սակավ եկամուտ: Մի կողմից, որքան էլ սահմանափակումները մեծապես թուլացվել են, շատերը շարունակում են տներից աշխատել, փակ են կրթական հաստատությունները, մյուս կողմից էլ պարետատան սահմանած նոր կանոններով խստիվ արգելվում է կանգնած ուղեւոր փոխադրելը: Իսկ այն, որ միայն նստատեղերի քանակով ուղեվարձ ստանալը շահավետ չէ եւ հենց այդ պատճառով է լուռ համաձայնությամբ թույլատրվում երթուղայինների գերբեռնված աշխատանքը, վաղուց նորություն չէ:
13 համարի ավտոբուսի վարորդներից մեկը մեր զրույցում նշեց, որ չնայած սակավ ուղեւորահոսքին, ստիպված է աշխատել, քանի որ ապրուստի միջոց չունի: «Նախկինում օրվա ապլանը ֆիքսված գումար է եղել, բայց նորմալ ուղեւորներ կային, հիմա չգիտեմ ինչ կլինի»,- ասաց նա:
Մեր մեկ այլ զրուցակից՝ 45 համարի երթուղայինի վարորդ էլ ասաց. «Նստում են ընդամենը 6-7 հոգի, նախկինում դրված պլանը կատարել ենք՝ 14 հազար դրամ տվել գծատիրոջը, բայց էլի օր է եղել գրոշներ ենք տուն տարել: Այսօր 2 ռեյս քշել եմ, ընդամենը 2 հազար դրամ եմ աշխատել, օրվա վերջ կերեւա, թե հնարավո՞ր է այս ձեւով շարունակել: Գծատիրոջն ի՞նչ կա, իրենք իրենց գումարը ստանում են ու մի կողմ քաշվում, էդ մենք էնք, որ ….»: Այս վարորդն անգամ կառավարության աջակցության համապատասխան ծրագրից չի կարողացել օգտվել, քանի որ գրանցված աշխատող չի եղել: Ըստ նրա, մեքենան վթարի է ենթարկվել, որից հետո աշխատանքից ազատել են, ապա նորից վերականգնել, բայց չի հասցել դառնալ գրանցված աշխատող: «Երկու ամիս կինս ու ես չենք աշխատել, 2 երեխա ունենք»,- ասաց նա: Մեր հարցին, թե իսկ ինչպե՞ս են ապրել, պատասխանեց՝ օդով:
Մեկ այլ ավտոբուսի վարորդ էլ ասաց, որ մինչեւ երեկո կաշխատի այս ձեւով, բայց եթե օրվա վերջում գումար չմնա, վաղը երթուղի դուրս չի գա:
Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը եւս այսօր հրավիրված ասուլիսում նշել է, որ աննախադեպ ցածր ուղեւորահոսք կա: Իսկ այն հարցին, թե ինչ է լինելու նման պայմաններում աշխատող եւ պլանը չկատարող վարորդների հետ, Սարգսյանը պատասխանել է. «Մասնավոր կազմակերպություններն իրենք են որոշում իրենց գործունեության հետ կապված սահմանաչափերը: Բայց այսօր օրվա վերջում կամփոփենք, վաղն էլ կաշխատենք եւ դրանից հետո պարզ կդառնա, թե ինչ ճանապարհով պետք է առաջ շարժվենք: Ուղեւորահոսքը քիչ է, շահութաբերություն ընդհանրապես չկա»:
Հիշեցնենք՝ պարետի որոշմամբ՝ խիստ պայմաններ են սահմանված եւ՛ հասարակական տրանսպորտը շահագործող ընկերությունների, եւ՛ վարորդների, եւ՛ ուղեւորների համար: Խախտողներին նախատեսված է տուգանք: Անդրադառնալով պահպանվող կանոններին Սարգսյանը նկատել է. «Բոլոր ավտոբուսները, երթուղայինները ապահովված են մանրադրամի համար նախատեսված արկղերով, ախտահանիչ նյութերով: Կարող են լինել եզակի դեպքեր, որ նյութերը չունենան, բայց այդ մասին հստակ հանձնարարական է տվել քաղաքապետը: Այս պահին ախտահանիչ միջոցներն ու դիմակները ձեռք են բերում գիծը շահագործող ընկերությունները, իսկ վերահսկելու առումով նշեմ, որ ինչքան էլ մենք հավելյալ ներուժ ներգրավենք, որ իրականացնենք այդ վերահսկողությունը, 800 գազելի եւ 300 ավտոբուսի շրջանում մարդկային ռեսուրսը չի բավարարի: Այդ պատճառով կխնդրեի մեր քաղաքացիներին ուշադիր լինել այլ քաղաքացիների նկատմամբ, հուշել, թե ինչպես պետք դիմակը կրել եւ այլն»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT