Հարայհրոց՝ առանց քաղաքական օրակարգի

17/05/2020 schedule20:15

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, միայն պայմանականորեն կարելի է անվանել ներքաղաքական պայքար։ Այս ամենը քաղաքական է ընդամենը այնքանով, որ իշխանությունները պայքարում են նախկինում կատարված հանցագործությունները բացահայտելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար, իսկ այդ հանցագործությունների մեծ մասը կատարել են նրանք, ովքեր զբաղվել են քաղաքական գործունեությամբ, համապատասխան քաղաքական լծակներ են ունեցել ու հենց դրանց շնորհիվ էլ տարիներ շարունակ անպատիժ գործել են։ Ու բնականաբար՝ հիմա, երբ կանգնել են դատարանի առաջ, պիտի այդ ամենը ներկայացնեն որպես ներքաղաքական պայքար, քրեական գործերն ու իրենց ազատազրկումն էլ՝ որպես քաղաքական հետապնդումներ։

Այս ամենն իսկապես քաղաքական պայքար կլիներ, եթե իրենք իրենց որպես ընդդիմություն ներկայացնողները հստակ քաղաքական ծրագիր ներկայացնեին ու գործող իշխանություններին բոլոր մահացու մեղքերի մեջ մեղադրելու փոխարեն հայտարարեին, թե ինչ կանեին իրենք, եթե հասնեին իշխանության։ Հասկանալի է, որ ոչ Սերժ Սարգսյանն իր ՀՀԿ-ով, ոչ Ռոբերտ Քոչարյանն իր կողմնակիցներով նման ծրագիր ներկայացնել չեն կարող՝ շատ պարզ պատճառով. նրանցից յուրաքանչյուրը տասը տարի ղեկավարել է երկիրը, մարդիկ տեսել են ու հիշում են արդյունքները, ու հիմա նրանք ինչ էլ ասեն՝ որեւէ մեկը չի հավատալու։ Բայց ենթադրենք՝ նրանք երկրորդ պլան են մղվում, ֆինանսավորում են ինչ-որ իբր համեմատաբար չվարկաբեկված ջահելների, սրանք էլ արմատական ընդդիմադիր ուժ են ստեղծում ու կոնկրետ ծրագիր ներկայացնում։ Հասկանալի է, չէ՞, որ եթե նրանք կոշտ քննադատության են ենթարկում այսօրվա իշխանությունների ցանկացած քայլ, ուրեմն իշխանության գալով՝ իրենք պիտի համարյա բոլոր ոլորտներում հակառակն անեն։

Պատկերացրի՞ք, թե ինչպիսին կարող է լինել այդ ծրագիրը (խոսքը թղթի վրա գրվածի մասին չէ, խոսքն այն մասին է, թե ինչ ծրագիր պիտի իրականացվի գործնականում)։ Կոռուպցիայի դեմ պայքարի դեպքում, օրինակ, պիտի իրականացվի շատ հստակ քաղաքականություն՝ եթե տվյալ անձը «հերոսական անցյալ» է ունեցել կամ կարողացել է այդպիսի իմիջ ձեւավորել, ուրեմն դատ ու դատաստանի ենթակա չէ, եթե պաշտոնավարման ընթացքում ահռելի հարստություն է կուտակել, բայց այդ ամենը գրանցել է ուրիշների անունով՝ պիտի հանգիստ վայելի, եթե զինված բանդաներ ունի, բայց ընտրությունների ժամանակ դրանք ծառայեցնում է իշխող քաղաքական ուժի շահերին՝ պրոբլեմ չկա, կարելի է եւ պետք է աչք փակել դրա վրա, եւ այսպես շարունակ։ Ի վերջո, որո՞նք են այսօրվա իշխանությունների հասցեին հնչող ամենակոշտ քննադատությունները։ «Ինչո՞ւ եք դատում այս-այս-այս մարդկանց, չէ՞ որ նրանք հերոսական անցյալ ունեն», «ինչո՞ւ եք ուզում վերադարձնել այդ մարդկանց միլիարդները, չէ՞ որ թղթերով ամեն ինչ կարգին է», եւ այլն։

Հասկանալի է, որ արմատապես պիտի փոխվի նաեւ արտաքին քաղաքականությունը, ու իրենց «ծրագիրը» պիտի լինի մոտավորապես սա՝ «այ բալամ, ի՞նչ ինքնիշխանություն, ի՞նչ սեփական շահեր, մեր հիմնական նպատակը պիտի լինի բոլոր հարցերում Ռուսաստանին հիմնավորապես գոհացնելը, մենք պիտի այնպես անենք, որ հանկարծ մեզ վրա չբարկանան, եթե հանկարծ լավ չստացվի էլ՝ գույքից-բանից կտանք ու հույս կունենանք, որ ծանր պահերին կօգնեն, իսկ եթե չօգնեն՝ ուրեմն հայի բախտ էր»։ Սա է, չէ՞, Հայաստանի այսօրվա արտաքին քաղաքականության հասցեին հնչող քննադատությունների հիմնական ենթատեքստն ու առաջարկվող այլընտրանքը։

Համաձայնվեք՝ նման քաղաքական ծրագրով որեւէ ընդդիմադիր ուժ չի կարող ներքաղաքական պայքար ծավալել ու հաջողության հույս ունենալ։ Դրա համար էլ նախկինները քաղաքական պայքարի օրակարգ չեն ձեւավորում։ Քարոզչամիջոցներ՝ ձեւավորում են, ակտիվիստների մարտական խմբեր՝ ձեւավորում են, իշխանություններին հայհոյողներ ու հարձակումների ենթարկողներ՝ ձեւավորում են, իսկ «նոր քաղաքական ուժը» չկա ու չկա։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
22577 դիտում

Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում