Հայբիզնեսբանկի խորհրդի նախագահ Արսեն Միքայելյանը պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով

14/05/2020 schedule10:37

Մեր միասնականության հաղթանակները տոնելու նախաշեմին սովորաբար առաջ են գալիս հաճելի պարտավորություններ՝ գնահատելու այն մարդկանց, որոնց ամբողջ գործունեությունն ու նվիրումն ուղղված է մեր հայրենիքը շենացնելու, այն առավել անվտանգ ու ապահով տեսնելու նպատակին:

Հաղթանակի տոնն առավել քան պատեհ առիթ է՝ բարձրաձայնելու այն մարդկանց մասին, որոնք գործում են լուռ՝ չհանրայնացնելով այն ահռելի աշխատանքը, որը րոպե անգամ չի դադարում: Սակայն «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ խորհրդի նախագահ Արսեն Միքայելյանի գործերն իրենք են խոսում իրենց մասին՝ լրջագույն ներդրում Արցախի սահմանների տեխնիկական վերազինման և զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման գործընթացներում, այնքան սպասված տանիք՝ հայրենիքի նվիրյալ զավակներին, աջակցություն անապահով ընտանիքներին:

Օրերս Արսեն Միքայելյանը ևս մեկ անգամ փաստեց, որ միշտ կանգնած է Հայոց բանակի և Հայ զորականի կողքին: Մայիսյան հաղթական տոներին ընդառաջ, նրա շնորհիվ այնքան սպասված նոր բնակարանն ունեցավ Ապրիլյան պատերազմում թշնամուն առաջիններից մեկը խոցած մարտիկի ընտանիքը: Այս ընտանիքի համար Եռատոնը հիրավի քառատոն դարձավ, նվիրատուների համար ևս: Ասել, թե նվերը պահանջված էր, նշանակում է գրեթե ոչինչ չասել մինչ այդ պահը մեկ սենյականոց բնակարանում ծվարած ընտանիքի  ուրախության մասին:  

Եվ ահա չի ուշացել իր ժողովրդի արժանի զավակի ազգանպաստ ու պետականամետ գործունեության գնահատանքը: Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձների կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ խորհրդի նախագահ Արսեն Միքայելյանը պարգևատրվել է պետական պարգևով՝ «Վաչագան Բարեպաշտ»  մեդալով:

Իր շնորհակալական խոսքում Արսեն Միքայելյանը նշել է, որ առավել քան պարտավորեցնող է պարգևատրվել երկիրը շենացնելուն ուղղված իր գործունեությամբ հայտնի հայոց արքայի անվան մեդալով: Մեր հայրենիքի բարօրությանն ուղղված նպատակները շատ են և այսուհետ ևս խարսխված են լինելու թիմային աշխատանքի շնորհիվ դրանք իրականացնելու կամքի վրա։

Տպել
1127 դիտում

Պայթյուն Գյումրիում. տուժածի վիճակը գնահատվում է ծանր

Պահանջվում են ազատմիտ կանայք և աղջիկներ, որակավորման կարիք չկա. զավեշտի հասնող աշխատանքի հայտարարություններ՝ List.am-ում

Գյումրիում արագընթաց էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել մի կնոջ

Վաղարշապատում կարեւորագույն ռեֆորմ է իրականություն դառնալու. Դիանա Գասպարյանը հանդիպել է քաղաքացիների հետ

ԱՀԿ-ն ահազանգում է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին. այն ավելի արագ է տարածվում

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մադրիդում է (լուսանկարներ)

ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է բելառուսական «Белкоммунмаш» գործարան

Աշտարակ-Պռոշյան ճանապարհին հետախուզվող է հայտնաբերվել

Կյանքս բանակից դուրս չեմ պատկերացնում. զոհված եղբոր շիրիմին երդում տված և ծառայության անցած Ալիսա Մելքոնյան

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Դիտարկվել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի հանրային տրանսպորտի աշխատանքը. հայտնաբերվել են խախտումներ

24-ամյա վարորդը Չարենցավանում բախվել է ծառին. կա 4 վիրավոր

Lվովում Պատվո հյուպատոսության գրասենյակ է բացվել

Կարեն Անդրեասյանը կգործուղվի Իտալիա

ՄԻԵԴ-ը գերեվարված 4 զինծառայողի վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել

Պարեկներին կաշառելու փորձ Երևանում. վարորդը բերման է ենթարկվել

Ինչ ունեցվածք են հայտարարագրել Երևանի փոխքաղաքապետները

Ոստիկանները բերման են ենթարկել «օրենքով գողերի» ու հանցավոր հեղինակությունների (տեսանյութ)

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային շրջաններում ձյուն կտեղա

ՊԵԿ-ում քննարկվել են կոմիտեի նախաձեռնած հարկային օրենսդրության փոփոխությունները

Սուրեն Պապիկյանը պահանջել է գործադրել առավելագույն ջանք՝ ՀՀ զինված ուժերում կարգապահական խնդիրների լուծման համար

Հայաստանի ճանապարհներին տարեկան ավելի քան 300 մարդ, այդ թվում՝ երեխաներ, մահանում են ավտովթարների պատճառով

Բերման ենթարկված Սպարտակ Ղուկասյանը հետախուզվում էր ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով

Ալիևի հրաժարումը իր իսկ կողմից հորինած «Զանգեզուրի միջանցք»-ից

Արցախում կորոնավիրուսի 37 նոր դեպք է գրանցվել. ծայրահեղ ծանր վիճակում է 18 մարդ

Ավելի է հասունացել «Հայաստան» հիմնադրամի արդիականացման պահը. Արմեն Սարգսյան

ՊԵԿ-ը հորդորում է վճարել դրոշմանիշային վճարի գծով պարտավորությունները (տեսանյութ)

ՌԴ նախագահն Անվտանգության խորհրդի նիստում ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպման արդյունքները

Խոշոր ավտովթար Աբովյանում. «Մերսեդես»-ը տապալել է գազախողովակի սյունը, ջարդոնի վերածել կայանված 2 մեքենա. կա վիրավոր

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, հայտնաբերվել և բերման է ենթարկվել

Հաստատվել է կորոնավիրուսի 517 նոր դեպք, մահացել է 26 մարդ

Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին

Լաբորատոր հետազոտության արդյունքները ոչ միայն չտվեցին սպառիչ պատասխան, այլև նոր հարցեր առաջ բերեցին. «Երեմյան փրոջեքթս»

Մինչև 5 ժամ լույս չի լինի Երևանի տասնյակ հասցեներում և 3 մարզի տարբեր համայնքներում

Գյումրիում 6 տան տանիք է այրվել

Երևանի քաղաքապետարանի ձեռք բերած 211 նոր ավտոբուսները մի քանի օրից դուրս կգան երթուղի (տեսանյութ)

Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհահատվածը դժվարանցանելի է բեռնատարների համար

Տարածաշրջանում կոմունիկացիաների բացման առնչությամբ արձանագրեցինք, որ ունենք ընդհանուր պատկերացում․ վարչապետ (տեսանյութ)

Քննարկվել են ԱԻՆ-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև համագործակցության վերաբերյալ հարցեր

Արաքս համայնքում բնակիչների հետ հանդիպմանը մասնակցում էր արմավիրցի դերասան Ռաֆայել Երանոսյանը․ Դավիթ Խուդաթյան