Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը կարծում է, որ վարակվել է կորոնավիրուսով: 70-ամյա իսպանացի հայտնի մասնագետը հարցազրույց է տվել իսպանական sport.es պարբերականին: Նա պատմել է, որ Իսպանիա է մեկնել՝ մարտի 11-ին կայացած Չեմպիոնների լիգայի 2019-20 մրցաշրջանի 1/8 եզրափակչի «Վալենսիա»-«Ատալանտա» խաղին որպես տեսուչ ներկա գտնվելու ու ՈՒԵՖԱ-ին եզրակացություն ներկայացնելու համար, որից հետո մնացել է Իսպանիայում՝ Ալբասետեի իր տանը: Մելենդեսը վստահ չէ, որ կորոնավիրուս է ունեցել, սակայն Վալենսիայից հեռանալուց 5 օր անց իրեն վատ է զգացել:

«Վստահ չեմ, սակայն Վալենսիայից վերադառնալուց 5 օր անց սկսեցի ինձ վատ զգալ: Վալենսիայում գրկախառնվել եմ Գայայի, Պարեխոյի, Ալբերտ Սելադեսի եւ ֆիզպատրաստության մարզիչ Խավյեր Մինյանոյի հետ: Ահավոր չոր հազ ունեի, բայց ջերմություն չունեի, 22 օր հակաբիոտիկներ եմ ընդունել, ու ողջ մարմինս ցավում էր: Շատ վատ էի զգում, սակայն ծանոթ բժիշկների շնորհիվ կարողացա հաղթահարել առանց հիվանդանոց գնալու: Հիմա ինձ լավ եմ զգում, սակայն ուզում եմ ստուգվել, որպեսզի հանգիստ զգամ»,- ասել է նա՝ ավելացնելով, որ սպասում է Հայաստան վերադառնալուն եւ ասելով, որ ՀՀ-ում կորոնավիրուսի առումով իրավիճակն ավելի լավ է, քան Իսպանիայում:

Հայտնի է, որ «Վալենսիային» կորոնավիրուսից խուսափել չի հաջողվել: Իսպանական մամուլի համաձայն՝ այդ ֆուտբոլային ակումբում 10 վարակված ֆուտբոլիստ ու մարզիչ է եղել: Նրանք ապաքինվել են:

Տպել
615 դիտում

Գագիկ Խաչատրյանն ու նրա որդիները դատի են տվել ՀՀ վարչապետին, աշխատակազմին եւ մամուլի խոսնակին

Ոմանք այս համավարակի խնդիրը դարձրել են ներքաղաքական անկայունություն հրահրելու առիթ․ Գայանե Աբրահամյան

Բնակության վայրից դուրս հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր կդառնա

Կորոնավիրուսի հաղթահարման աջակցության հաշվին փոխանցվել մոտ 1 մլրդ 96 մլն դրամ

2020 թվականի առաջին կիսամյակում 2019-ի համեմատությամբ ավելի պակաս մահ է արձանագրվել. Նիկոլ Փաշինյան

«Օրենքով գող» Արսեն Երևանսկուն ՔԿՀ-ից չեն տեղափոխում քաղաքացիական հիվանդանոց. պաշտպանները ահազանգում են

Բանակը երբեք միայնակ չի եղել․ ԶՈՒ ԳՇ պետի հարցազրույցը զենքի գնումների, հակառակորդի ակտիվության մասին

Պետական մարմինների զեկույցները չէին բավարարում և դիմեցի հանրությանը. հրեշավոր իրականություն բացահայտվեց.վարչապետ (ուղիղ)

Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է «Երևան մոլ»-ի և մի շարք տնտեսվարողների գործունեությունը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի 2 նախագիծ

Կապամոնտաժվեն Օղակաձև զբոսայգու ապօրինի կառույցները. գործընթացը մեկնարկել է

Ռոնալդուն միայն ինստագրամից ավելի քան 2 մլն եվրո է վաստակել արտակարգ դրության ընթացքում՝ ամենաշատը մարզիկների շրջանում

Դավիթ Տոնոյանը հորդորում է Դավիթ Շահնազարյանին «ժամ մը» առաջ հաղորդում տալ հանցագործության մասին

Գագիկ Բեգլարյանի եղբայրը դիտավորությամբ չի կատարել ծառայողական պարտականությունները. ՔԿ-ն մանրամասնում է

Նիկոլ Փաշինյանը հեռավար կարգով վարել է Էկոնոմիկայի նախարարության 2019թ. գործունեության հաշվետվության քննարկումը

Կորոնավիրուսից մահացած անձանց անունները հրապարակելու փաստով քրեական գործ է հարուցվել

Հրանտ Բագրատյանի հայտարարությունը բավական ոգեւորել է մեր հակառակորդին․ Գաբրիել Բալայան

2018-ից ի վեր Հայաստանը երրորդ երկրի հետ անօրինական զենքի գործարք չի ունեցել. ՊՆ փոխնախարար

Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը պարզեցվել է

Արմեն Սարգսյանը կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը քննարկելու նպատակով հանդիպում է տարբեր ոլորտների մասնագետների հետ