Երևան
12 °C
Չինաստանի Ուհան քաղաքի իշխանությունները մտադիր են 10 օրում կորոնավիրուսի անալիզներ վերցնել քաղաքի բոլոր 11 միլիոն բնակիչներից: Հիշեցնենք, հենց Ուհանից սկսվեց Չինաստանում, այնուհետ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի վարակի տարածումը:
BBC-ն հայտնում է, որ քաղաքային իշխանությունների այս մտադրությունը դեռեւս նախնական մշակման փուլում է գտնվում, քանի որ իշխանությունները շրջանային ղեկավարներից դեռեւս պահանջելու են ներկայացնել իրենց տարածքներում բնակչության համատարած թեստավորումն ապահովող պլանների նախնական տարբերակները՝ առաջիկա 10 օրվա ընթացքում:
Ուհանի համալսարանի մասնագետները, սակայն, այդքան էլ ոգեւորությամբ չեն ընդունել նախաձեռնությունը՝ այն համարելով ավելորդ ռեսուրսների վատնում, քանի որ միլիոնավոր բնակիչներ ավելի վաղ արդեն անցել են կորոնավիրուսային թեստավորում:
Նշենք, որ հանգստյան օրերին Ուհանում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք: Բոլոր վարակման դեպքերը կապված են մեկ օջախի հետ, բոլոր դեպքերը գրանցվել են բազմահարկ մի բնակելի շենքում, շենքի մյուս բնակիչները մեկուսացվել են: Հենց այս հանգամանքն է մեծ անհանգստություն առաջացրել Ուհանի քաղաքային իշխանությունների շրջանում, քանի որ կարանտինն այստեղ հանվել է ապրիլի 8-ին, իսկ վարակման նոր դեպքեր չէին գրանցվում ապրիլի 3-ից սկսած, արդեն մեկ ամսից ավելի: Կորոնավիրուսային վարակի էպիկենտրոնում, որտեղ մեծ դժվարությամբ հաղթահարեցին վարակն ու դրա հետեւանքները, բացվել եւ բնականոն հունով աշխատում են դպրոցները, աստիճանաբար բացվում են կոմերցիոն ձեռնարկությունները, կրկին գործի է անցել հասարակական տրանսպորտը:
Չինաստանի ամբողջ տարածում կորոնավիրուսով վարակվածների թիվը, վերջին տվյալների համաձայն, այս երկուշաբթի մոտեցել է 83 հազարին, համաճարակի ամբողջ ընթացքում վարակից զոհվել է 4633 մարդ:
Այսօր արդեն չինական պետական լրատվամիջոցները հայտնել են, թե Ուհանի քաղաքային իշխանությունների նախաձեռնությամբ 11 միլիոն բնակչություն ունեցող քաղաքում չի լինելու անգամ 1 բնակիչ, որին չկարողանան թեստավորեն 10 օրվա ընթացքում: Այսպիսով, հնարավոր կլինի խուսափել կորոնավիրուսի կրկնակի բռնկման ռիսկերից:
Միեւնույն ժամանակ, քաղաքի խիտ բնակեցված տարածքներում ապրող բնակիչների եւ տարեցների թեստավորումը պետք է համարվի առաջնահերթություն: Այս պլանը փաստաթղթում նկարագրված է որպես «տասնօրյա մարտ վարակի դեմ»:
Ուհանի բարձր որակավորում ունեցող բժիշկները Global Times-ի հետ հարցազրույցում, մեկնաբանելով «տասնօրյա մարտ վարակի դեմ» ծրագիրը, նշել են, որ այն չափազանց ծախսատար է եւ բավական դժվար իրագործելի:
Ուհանի համալսարանի ենթակայությամբ գործող Չժունհանի հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի գլխավոր բժիշկ Պեն Չժիյունն առաջարկել է բոլոր բնակիչներին թեստավորելու դժվարին ծրագրի փոխարեն անալիզներ վերցնել բուժաշխատողներից, ռիսկային խմբի բոլոր քաղաքացիներից եւ հիվանդների հետ կոնտակտ ունեցող բոլոր մարդկանցից:
Ուհանի համալսարանի բժիշկ Յան Չժանցուն էլ հայտնել է, որ իր գնահատմամբ, քաղաքի բնակչության զգալի մասը՝ մոտ 3-5 միլիոն մարդ, ավելի վաղ արդեն հանձնել է անալիզներ ե թեստավորել բնակչության մյուս մասին՝ 6-8 միլիոն մարդու տասնօրյա ժամկետում, լիովին իրատեսական ծրագիր է:
Լրատվամիջոցներն էլ գրում են, որ ցանկացած տեսանկյունից նայելիս, Ուհանի իշխանությունների մտադրությունը մեծ դժվարությւոն է ներկայացնում: Օրինակի համար կարելի է նշել, որ աշխարհում այս պահին կորոնավիրուսով հիվանդների եռյակում հայտնված Ռուսաստանում մինչ այսօր Covid-19-ի մոտ 5,8 միլիոն թեստավորում է իրակացվել, իսկ ԱՄՆ-ում՝ մոտ 9 միլիոն:
Չինական Weibo սոցիալական կայքի օգտատերերը կասկածամտությամբ են մոտեցել մի ամբողջ քաղաքի թեստավորման գաղափարին՝ նշելով, որ համատարած թեստավորման գաղափարն առաջ բերելուց առաջ պետք էր չվերականգնել Ուհանի հաղորդակցությունը Չինաստանի մյուս բնակավայրերի հետ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը
Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել
Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար
«Արդեն դու զզվցրեցիր», «Ախ, մեռա». մանկապարտեզում երեխային դաժան ծեծած դաստիարակի գործն ուղարկվեց դատարան
Երևանում հուլիսի 17-18-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել
Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար
Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է
Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր
«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT