Էդմոն Մարուքյանի եղբայրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Սասուն Միքայելյանի

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Էդգար Մարուքյանը, դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ներկայացնելով հանցագործության մասին հաղորդում ընդդեմ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:

Հաղորդման ամբողջական տեքստը ստորեւ.

«Հարգարժա՛ն պարոն Դավթյան,

Նախորդ ուրբաթ՝ մայիսի 08-ին, հետևելով խորհրդարանի աշխատանքների ուղիղ եթերին՝ ականատես եղա, թե ինչպես պատգամավոր Սասուն Միքայելյանն առանց որևէ պատճառի հարձակվեց իմ եղբոր՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի վրա, հարվածեց նրան ու սպառնալիքներ հնչեցրեց նրա հասցեին։

Մասնավորապես՝ Սասուն Միքայելյանը գոռում էր. «Գլուխդ կցխեմ», վիզդ կկտրեմ»։

Իմ ֆեյսբուքյան էջում կատարել եմ հետևյալ գրառումը.

«Սասունն Էդմոնին ասում ա վիզդ կկտրեմ։

ուրեմն... Սասուն, շատ արագ ներողություն էս խնդրում, ասում էս որ պռոստը տաքացած էս եղել, ու քո բերանով ասում էս, որ Էդմոնին նման բան ասողը կակ մինիմում (…) ա»:

Ես համոզված էի, որ Սասուն Միքայելյանն այդ սպառնալիքները կատարել է ոչ սթափ վիճակում և հույս ունեի, որ նա սթափվելուց հետո ի վերջո ներողություն կխնդրի իր արած արտահայտությունների համար, քանի որ դա արել է կռվի տաքացած ժամանակ և որևէ իրական միտում չի ունեցել եղբորս վիզը կտրելու կամ այլ կերպ նրան վնաս պատճառելու։ Միաժամանակ այդ գրառմամբ հույս եմ հայտնել, որ նա, որպես գիտակից մարդ, ցանկացած մեկին կհայհոյի, եթե այդ մեկը ցանկանա Էդմոն Մարուքյանի վիզը կտրել։

Այնուհետև նույն սոցցանցով ինձ հետ կապվել է «Հարություն» անունով ոմն անձ, ով ներկայացել է որպես Սասուն Միքայելյանի համագյուղացի և ընկեր, խնդրել, որ հեռացնեմ գրառումը, առաջարկել հարթման ուղիներ փնտրել կոնֆլիկտից։ Գրառումը հեռացնելու հորդոր է եղել նաև իմ եղբոր՝ Էդմոն Մարուքյանի կողմից, և ես այն հեռացրել եմ։

Ինձ հետ մայիսի 10-ին կապվել է մեկ այլ անձ՝ «Erjo Simonyan» անունով, ով ներկայացել է որպես Սասուն Միքայելյանի եղբոր տղա։ Ես նրա հետ խոսել եմ մայիսի 11-ի առավոտյան 10:49՝ զանգով, բացատրել գրածիս էությունը։

Նա հասկացել է, ընդունել, որ ես Սասուն Միքայելյանին չեմ հայհոյել, ու խոսակցությունն ավարտվել է։

Մայիսի 11-ին Սասուն Միքայելյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ ես վիրավորել եմ իր ծնողին, խորհուրդ տվեց ներողություն խնդրել, և ակնարկեց, որ ինքը ղեկավարում է այնպիսի կառույց, որը կարող է և ցանկանում է հաշվեհարդար տեսնել ինձ հետ.

«(…) քո խոսքերի համար եթե դու ներողություն չխնդրիր, ես, դու իմ անցած ուղին բոլորդ էլ գիտեք, գիտեք ես ով եմ իմ խոսքով, իմ գործով, լավ բան չի սպասվի քեզ: Խորհուրդ կտամ մեծի որպես, մեծի խորհուրդ եմ տալիս քեզ, հըլնես ներողություն խնդրես աղերսաբար իմ ծնողից։

Ես ինչի համար եմ ամբիոնից ասում դա, որտև հրապարակային էդ տղեն իմ մոր մասին բան ա գրե, իրա լավագույն տարբերակը կլինի ներողություն խնդրելը։ Եվ թող հասկանան ես ինչ կառույց եմ ղեկավարում, որ էդ կառույցի տղաները փրկել են հազարավոր մայրերի, քույրերի Ղարաբաղում։

Եվ ես ինչի համար էի որոշել չխոսալ, կուսակցություն ունենք, կուսակցությունը կորոշի՝ ինչ կանենք, կանենք։ Բայց եթե, ես գիտեմ և կոչ եմ անում, կներեք, իմ ընկերներին, իմ մարտական ընկերներին, իմ որդիներին, էս քանի օրը չգիտեմ ինչ ձև զանգում են՝ «էս անենք, էն անենք», զերծ մնան նման բաներից։ Դուք վիրավորում եք ինձ, ես իմ մոր պատվին կարամ կանգնեմ, իրանք ուզում են քաոս սարքեն Հանրապետությունում՝ որոշ ուժերի դրդմամբ, խնդրում եմ չգնաք դրան (…)»։

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասը հանցագործություն է համարում սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու (…) սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել:

Առկա է հիմնավոր կասկած առ այն, որ պատգամավոր Սասուն Միքայելյանը զինված է շրջում քաղաքում, նրա հետ կան նաև զինված անձինք, ինչպես նաև պետք է պարզել, թե ինչ կառույցի ղեկավար է նա, որով «կարելի է» սպառնալ քաղաքացուն, ըստ այդմ՝ իմ, իմ ընտանիքի կյանքին և առողջությանն ուղղված սպառնալիքները գնահատում եմ իրական։

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին կետն ու 177-րդ հոդվածը՝ խնդրում եմ ներկայացված փաստերի առթիվ հարուցել քրեական գործ, ճշտել մեղավոր անձանց շրջանակը, ինչպես նաև պարզել, թե ինչ կառույցով է պատգամավոր Սասուն Միքայելյանն սպառնում հաշվեհարդար տեսնել»:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո Էդմոն Մարուքյանի կրտսեր եղբայրը ֆեյսբուքյան իր էջում հայհոյել էր Սասուն Միքայելյանին, ինչը վրդովեցրել էր պատգամավորին, եւ նա պահանջել էր ներողություն խնդրել: Էդմոն Մարուքյանի եղբայրը որոշ ժամանակ անց հեռացրել էր գրառումը եւ նշել, որ դեմ է «Ֆեյսբուքում» հայհոյանքներ գրելուն եւ ափսոսում է, որ չի կարողացել զսպել իրեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8801 դիտում

«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով, ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին

Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ

Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը

ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս

Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար

Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների

Երևանի Վարդաշենի շենքերից մեկից 1,5-ամյա երեխան ընտանիքի անդամների հետ տեղափոխվել են հիվանդանոցներ

Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՝ ոչ․ տեսանյութ

Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան

Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց

Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի

Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին

Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ

ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ

Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ

Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ

Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը

Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում

«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ

Ավետիք Չալաբյանը կալանավորվել է

«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս

Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի

Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ

AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները

Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել

Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք

Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին

Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ

Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը