4 օրից մեծ ֆուտբոլը վերադառնում է. ինչ տեսք ունի 2 ամիս դադարի մեջ եղած Գերմանիայի առաջնությունը

Առաջիկա հանգստյան օրերից սկսած ֆուտբոլը կարոտած մարզասերները նորից կկարողանան ժամանակ հատկացնել իրենց սիրելի ժամանցին: Մայիսի 16-ին վերսկսվող Գերմանիայի ֆուտբոլի առաջնության առաջիկա տուրի ժամանակացույցը կա: 2019-20 մրցաշրջանի 26-րդ տուրի հանդիպումները կկայանան մայիսի 16-ին, 17-ին եւ 18-ին: Դրանք հետեւյալն են.

«Բորուսիա Դորտմունդ» - «Շալկե»

«Լայպցիգ» - «Ֆրայբուրգ»

«Հոֆենհայմ» - «Հերտա»

«Ֆորտունա Դյուսելդորֆ» - «Պադերբորն»

«Աուգսբուրգ» - «Վոլֆսբուրգ»

«Այնտրախտ» - «Բորուսիա Մյոնխենգլադբախ»

«Քյոլն» - «Մայնց»

«Յունիոն Բեռլին» - «Բավարիա»

«Վերդեր» - «Բայեր»

Եվրոպայում կորոնավիրուսի տարածման պատճառով դադարեցված ֆուտբոլային առաջնություններից Բունդեսլիգան առաջինն է, որ վերադառնում է: Ճիշտ է՝ մի շարք հանգամանքների պատճառով եվրոպական թոփ 5 առաջնություններից մեկը նախկինը չի լինի: Հաշվի առնելով շուրջ 1 ամիս չմարզվելը, ինչն իր ազդեցությունն է թողել ֆուտբոլիստների մարզավիճակի վրա, կորոնավիրուսի պատճառով ստեղծված մթնոլոտը, որում անցկացվելու է, հանդիպումների խիտ գրաֆիկը եւ հանդիսականների բացակայությունը՝ մրցաշարը ցանկալի դիտարժանությունը չի ունենա, սակայն, ամեն դեպքում, ավելի քան լավ այլընտրանք է Բելառուսի առաջնությանը, որի հույսին երկրպագուները մնացել էին: Մյուս կողմից ֆուտբոլին կարոտած խաղացողները կարող են մեծ ոգեւորությամբ խաղալ ու ինչ-որ չափով փոխհատուցել մնացած բաղադրիչների բացակայությունը:

Իհարկե, երեւի քչերն են կասկածում, որ «Բավարիան» կպահպանի չեմպիոնական տիտղոսը, սակայն բոլոր նախադրյալները կան, որպեսզի պայքարը թեժ լինի. մրցաշարային աղյուսակի վերին հատվածում թիմերը միավորների մեծ խտությամբ են դասավորված: 25 տուրերից հետո մյունխենցիներն առաջինն են 55 միավորով: Նրանց ամենամոտ հետապնդողը՝ Դորտմունդի «Բորուսիան», 2-րդն է 51 միավորով: «Լայպցիգը», որն ընթացիկ մրցաշրջանում տեւական ժամանակ գլխավորում էր աղյուսակը, «Բորուսիային» զիջում է ընդամենը 1-ով: Մյոնխենգլադբախի «Բորուսիան» իր հերթին «Լայպցիգից» է 1 միավորով հետ մնում ու 4-րդն է: 5-րդ հորիզոնականը զբաղեցնող «Բայերը», որը կարող է պայքարել մրցանակային տեղերի համար, իր հաշվին 47 միավոր ունի:

«Հոֆենհայմը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, 9-րդն է 35 միավորով: Այս թիմին ընդամենը 2 միավոր է բաժանում եվրագավագավաթային գոտուց՝ 6-րդ տեղից, որը զբաղեցնում է «Շալկեն»: Մրցաշարային աղյուսակը հետեւյալն է.

1. «Բավարիա» - 55 միավոր

2. «Բորուսիա Դորտմունդ» - 51 միավոր

3. «Լայպցիգ» - 50 միավոր

4. «Բորուսիա Մյոնխենգլադբախ» - 49 միավոր

5. «Բայեր» - 47 միավոր

6. «Շալկե» - 37 միավոր

7. «Վոլֆսբուրգ» - 36 միավոր

8. «Ֆրայբուրգ» - 36 միավոր

9. «Հոֆենհայմ» - 35 միավոր

10. «Քյոլն» - 32 միավոր

11. «Յունիոն Բեռլին» - 30 միավոր

12. «Այնթրախտ» - 28 միավոր

13. «Հերտա» - 28 միավոր

14. «Աուսբուրգ» - 27 միավոր

15. «Մայնց» - 26 միավոր

16. «Ֆորտունա Դյուսելդորֆ» - 22 միավոր

17. «Վերդեր» - 18 միավոր

18. «Պադերբորն» - 16 միավոր

Առաջիկա տուրի մի քանի հանդիպումներ մրցաշարային տեսանկյունից բավական կարեւոր են: «Բավարիան», օրինակ, կարող է ավելի ամրապնդել դիրքերը՝ հաշվի առնելով, որ մրցակիցը «Յունիոն Բեռլինն» է, իսկ նրան հետապնդող «Բորուսիան» էլ մրցելու է եվրագավաթներին մասնակցելու իրավունքի համար պայքարող «Շալկեի» դեմ: Բացի այն, որ ռուրյան դերբին գերմանական ֆուտբոլի ամենասկզբունքային հանդիպումներից է՝ այս 2 թիմերին միավորներն օդ ու ջրի պես են անհրաժեշտ: «Բորուսիան» չի կարող թույլ տալ, որ «Բավարիան» մեծացնի առավելությունը, իսկ «Շալկեին» էլ ցանկացած սայթաքում կարող է զրկել եվրագագավաթային ուղեգրերից: Նույն «Հոֆենհայմը», որը «Հերտայի» դեմ առաջիկա խաղի ֆավորիտն է, իր համար դեպքերի բարեհաջող դասավորման դեպքում կարող է խլել այդ տեղը:

Ինչպես միավորների, այնպես էլ մյուս ցուցանիշների առումով «Բավարիան» այս պահին գերազանցում է մնացած թիմերին: Լավագույն ռմբարկուն մյունխենցիների հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին է 25 գոլով: Նա նաեւ ամենաշատը հարվարծներ կարտարած ֆուտբոլիստն է՝ 110: Ամենաշատ գոլային փոխանցումներն էլ արել է թիմի մեկ այլ հարձակվող՝ Թոմաս Մյուլերը (16): Ամենաշատ գոլերը խփած (73) ու ամենից շատ հարվածներ կատարած (468) թիմը նույնպես «Բավարիան» է:

Գերմանիայի առաջնությունում վերջին անգամ հանդիպումներ էին տեղի ունեցել մարտի սկզբին՝ 6-ին, 7-ին եւ 8-ին, որից հետո կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով խաղերը դադարեցվեցին: Մի շարք ակումբներում ֆուտբոլիստները մարզումների են վերադարձել ապրիլի սկզբին: 26-րդ տուրը կկայանա 25-րդից ավելի քան 2 ամիս անց: Առաջնության ավարտին մնացել է 9 տուր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2386 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ