Երևան
12 °C
Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող Ազգային ժողովի հանձնաժողովի հաջորդ երեք հյուրերը կարող են լինել ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ զինված ուժերի ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը եւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
Նալբանդյանի հրավերը դեռ նոր է ուղարկվել, Բակո Սահակյանը պատրաստակամություն հայտնել է մասնակցելու, իսկ ահա Յուրի Խաչատուրովը թեեւ մերժել է, բայց չի բացառվում, որ Սերժ Սարգսյանի հորդորով մասնակցի հանձնաժողովի վերջին նիստերից մեկին:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր այդ կապակցությամբ ասաց.
«Ես ասել եմ, որ որեւէ անգամ էլ չեմ դիմելու, թող ինքը որոշի՝ կգա, չի գա, նույնիսկ գալը հանձնաժողովի համար այդքան էլ էական չի: էական է այն առումով, որ նա ղեկավարել է մեր Զինված ուժերը, եւ իր ղեկավարության տակ գտնվող բոլոր զինվորականները հարգել են մեր պետականությունը եւ եկել են ԱԺ: Ինչու Ազգային ժողով, որովհետեւ այն ունի առաջնային մանդատ, որովհետեւ մենք պառլամետական երկիր ենք: Եթե պարոն Խաչատուրովը հասցնի մինչեւ ամսի 4-ը դա գիտակցի, ավելի լավ առաջին հերթին իր համար: Ինչու իր համար, որովհետեւ մի շարք հարցեր, եթե ինքը չի պատասխանել, իր փոխարեն պատասխանողներ շատ են եղել: Ես ուզում եմ, որ հենց իրենից հանձնաժողովը լսի, որովհետեւ ես հարգում եմ այն անցած ուղին (մինչ 1999 հոկտեմբերի 27), ինչ նա արել է Զինված ուժերի համար, ես էլ համեստ մասնակցություն եմ ունեցել ԶՈՒ կայացման գործում»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է նաեւ՝ գլխավոր դատախազին հրավիրեն: Քոչարյանն ասաց, որ կհրավիրեին, եթե նա իրենց տեղեկատվական բազայի վրա ավելացնելու բան ունենար: Նույնը, ըստ Քոչարյանի, վերաբերում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որը պաշտոնավարել է Ապրիլյան պատերազմի ժամանակ:
«Մենք ունեինք մեր ցանկում Հովիկ Աբրահամյանի անունը, որ պիտի հրավիրեինք, բայց հաշվի առնելով այն ժամանակվա կառավարության քայլերը՝ չեմ կարծում, որ նոր բան են ավելացնելու: Եթե ունենանք ժամանակ, անպայման կհրավիրենք: Հովիկ Աբրահամյանի մասով որոշում չունենք, դա գուցե վատ է՝ գնահահատականի առումով, որ այդ ժամանակվա կառավարության մասնակցությունը անվտանգային առումով մենք գնահատում ենք, որ այդքան էլ ծանրակշիռ չի եղել: Էսօրվա կառավարությունը համար 1 խնդիր նայում է անվտանգային խնդիրները, տնտեսական խնդիրները՝ զուգահեռ, եւ նաեւ՝ սոցիալական խնդիրները»,- ասաց հանձնաժողովի նախագահը:
Քոչարյանը հավելեց, որ առավելագույնը 3 պաշտոնյա մնաց, որոնց հրավիրելու են հանձնաժողով, որից հետո պատրաստելու են զեկույցը: Քոչարյանը վստահեցրեց, որ զեկույցի կմախքը կա, պարզ երեւում է նույնիսկ հրավիրյալների ցանկից:
Հիշեցնենք, որ հանձնաժողովն իր աշխատանքն ամփոփելու է հունիսին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT