Սարգիս Ադամյանը գուցե չմասնակցի Գերմանիայի առաջնության առաջիկա խաղին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը հնարավոր է՝ բաց թողնի Գերմանիայի առաջնության վերսկսումից հետո կայանալիք իր թիմի առաջին խաղը: Այս մասին հայտնում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը: Նշվում է, որ 26-ամյա խաղացողի մասնակցությունը «Հերտայի» դեմ 26-րդ տուրի հանդիպմանը հարցականի տակ է:

Հայ ֆուտբոլիստը կոճի վնասվածք էր ստացել փետրվարին՝ ընթացիկ՝ 2019-20 մրցաշրջանի 20-րդ տուրում, որում նրա թիմը 2:1 հաշվով հաղթել էր «Բայերին»: Մինչեւ այդ նա հասցրել է 5 գոլ խփել ու գոլային 1 փոխանցում կատարել: Վիրահատությունից հետո՝ փետրվարի վերջին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ ընթացիկ մրցաշրջանում գուցե այլեւս խաղադաշտ դուրս չգա: Կորոնավիրուսի պատճառով հայտարարված կարանտինի ընթացքում ՀՖՖ-ին տված մյուս հարցազրույցում արդեն նշել է, որ վերականգնումն ավելի արագ է ընթանում, քան սպասվում էր: Նաեւ ասել է, որ հավանականություն կա, որ առաջնության վերսկսման դեպքում կկարողանա օգնել թիմին:

«Հերտայի» դեմ 26-րդ տուրի հանդիպումը նախատեսված է մայիսի 16-ին: «Հոֆենհայմը» 25-րդ տուրից հետո ունի 35 միավոր: Եվրոպա լիգայի գոտուց՝ 6-րդ տեղից, հետ է մնում ընդամենը 2 միավորով: Մրցաշարային աղյուսակի առաջատարը «Բավարիան» է: Մյունխենցիներն ունեն 55 միավոր: Դորտմունդի «Բորուսիան» 2-րդ է 51 միավորով: Լավագույն եռյակը եզրափակում է «Լայպցիգը» (50 միավոր):

Բունդեսլիգան կորոնավիրուսի տարածման պատճառով դադարեցվել էր մարտի սկզբին: Վերսկսումից հետո խաղերը տեղի են ունենալու առանց հանդիսականների:

Տպել
585 դիտում

6-ից ավելի նստատեղ ունեցող ավտոմեքենաներով ուղեւորափոխադրում կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Վանաձորում անձը չպարզված տղամարդու դի է հայտնաբերվել

Ծայրահեղ անպատասխանատվության դրսեւորում է. ԱԱԾ տնօրենը կզբաղվի կազմակերպիչներով. վարչապետը՝ երեկվա միջոցառումների մասին

Ռուդիկ Հյուսնունցը նշանակվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան

85-ամյա կինը ցանկանում էր ինքնասպան լինել՝ կտրելով դաստակի երակները

Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել COVID-19-ի մասին ամենատարածված միֆերը. ԵՊԲՀ ռեկտոր

Վթար Քաջարան-Կապան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին. ուղեւորն ու վարորդը հոսպիտալացվել են

Պարետի որոշմամբ՝ ժամանակավորապես կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը

Արգել գյուղի նախկին դպրոցի շենքում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Վրաստանը սահմանը չի բացի մի շարք երկրների զբոսաշրջիկների, այդ թվում՝ հայերի համար

Երթևեկության նշանները ծածկող խոչընդոտները կվերացվեն

Թուրքական օդուժը Իրաքի հյուսիսում թիրախավորել է բնակավայրեր. կա 2 զոհ

Հրետանավորներն անցկացրել են մասնագիտական պարապմունքներ. ՊՆ

Թրամփն ու ընտանիքը տեղափոխվել է ստորգետնյա բունկեր. ԱՄՆ-ում ցույցերի հետեւանքով 20 զոհ, 4 000 բերման ենթարկված կա

Հաշմանդամություն ունեցող երեխային պետք է սովորեցնել ինքնուրույն կյանք վարելու հմտություններ. ՄԻՊ (լուսանկարներ)

13-ամյա Նազելիի խնամակալությունը կստանձնի Գյումրիում ապրող հորաքույրը. կապրեն այլ հասցեում

Սահմանամերձ Բարեկամավանի միակ շրջանավարտի ավարտական երեկոն․ մի կողմից հակառակորդի հետ սահման, մյուսից՝ անտեսանելի թշնամի

Ամենահաճախակի խախտումները՝ գեղեցկության սրահներում, դեղատներում եւ ստոմատոլոգիական կենտրոններում․ ԱԱՏՄ

Սահմանադրական փոփոխությունների մասին քվեարկությունը ՌԴ-ում կանցկացվի հուլիսի 1-ին

Ակնկալվում է մի քանի անգամ մեծացնել Հայաստան ներմուծվող գազի և Իրան ներմուծվող էլեկտրաէներգիայի ծավալները