Տեղի է ունեցել բանավոր, փչացած հեռախոսի մեխանիզմով գործողություն. Գյումրու ՀՈԱԿ-ների աշխատակիցները կրկին անհանգիստ են

Գյումրու համայնքապետարանի ենթակայությամբ գործող ՀՈԱԿ-ների աշխատակիցները կրկին անհանգիստ են: Արդեն հստակ ձեռագիր դարձած նույն վարքով, առանց տեսանկարահանվելու ցանկության, տեղեկացնում են, որ քաղաքապետարանից տեղյակ են պահել, թե աշխատավարձերն այսուհետ վճարելու են 2/3-ով, այսինքն որպես հարկադիր պարապուրդ: Ըստ աշխատակիցների, իրենց նաև ասվել է, որ որոշումը կայացրել է ավագանին:

«Սուտ է, թարս ու շիտակ բաներ են: Ի՞նչ ավագանի, ի՞նչ որոշում: Նախ ավագանին չունի նման իրավունք մարդկանց արձակուրդ ուղարկելու, աշխատավարձի չափ որոշելու, հետո էլ ավագանին նիստ չի արել, նման հարց չի քննարկել: Եթե որոշում լիներ, կարող էին դրա մասին բոլորն էլ իմանային, ավագանու որոշումները հրապարակային դրվում են կայքում: Իզուր տեղը ավագանու անունից բաներ թող չհայտարարեն»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը:

Զրույցի ընթացքում պարզվեց, որ ՀՈԱԿ-ների աշխատակիցներն իրենց հուզող հարցով նաև Լևոն Բարսեղյանին են դիմել: Վերջինս էլ բացատրել է, որ գնան, հարցերը տեղում ճշտեն, ավագանին ոչ իրենց արձակուրդ ուղարկելու որոշում է կայացրել, ոչ էլ կիսատ-պռատ վճարելու:

«Էդ 2/3-ի մասին որ ասում են, չկա իրականում որևէ որոշում: Ոչ ավագանին ունի, ոչ քաղաքապետը: Ուղղակի տեղի է ունեցել բանավոր, փչացած հեռախոսի մեխանիզմով գործողություն: Որոշ տեղերում համայքնապետարանից չգիտեմ ով ՀՈԱԿ-ների տնօրեններին ասել է աշխատակիցներին ասեք ու էդպես տարածվել է»,- ասաց ավագանու անդամը:

ՀՈԱԿ-ների աշխատակիցների առաջ քաշած հարցը անհիմն որակեց քաղաքապետարանի պատասխանատուն: Քաղաքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանն ասաց՝ ոչ նման որոշում է եղել, ոչ առավելևս՝ հայտարարություն:

«Խոսակցություններ են իրենք շրջանառել ընդամենը, բայց որևէ մեկին չի ասվել, որ պակաս աշխատավարձ է ստանալու: Իրենք են ուղղակի մտածել, որ կիսատ են վճարվելու: Դա է եղել հավանաբար»,- ասաց Առաքելյանը:

Վճարման չափի ու կարգի մասին քննարկումներ, սակայն, ըստ մամուլի քարտուղարի, կառույցում եղել են: Դիմել են տարբեր ատյաններ՝ հստակեցնելու համար, թե ինչպես է վճարվելու ապրիլի աշխատավարձը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից էլ ստացել են 100 տոկոսով վճարելու որոշում: «Որոշումը ստացել ենք, ապրիլ ամիսը 100 տոկոսով բոլոր ՀՈԱԿ-ների բոլոր աշխատակիցները վճարվել են: Որևէ մեկը պակաս աշխատավարձ չի ստացել»,- վստահեցրեց Առաքելյանը:

Թե մայիսին ինչ են անելու ՀՈԱԿ-ների աշխատակիցները և ինչպես են վճարվելու, դեռ հստակ չէ: Այս պահին, ըստ Առաքելյանի, մայիսի համար ոչ քննարկում կա, ոչ էլ որոշում, ոչ աշխատանքի մասով, ոչ վճարման:

Ի դեպ, պաշտոնական պատասխանից ստացվում է, որ արդեն երկրորդ անգամ Գյումրու քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ՀՈԱԿ-ների աշխատակիցներն իրենց վերաբերող խնդիրը սխալ ընկալում, սխալ մեկնաբանում, դատարկ խոսակցություններ են տարածում: Նման հարց ծագել էր նաև ապրիլի 27-ին, երբ  Գյումրու քաղաքապետարանի ենթակայությամբ գործող գրեթե բոլոր ՀՈԱԿ-ների աշխատակիցները տեղեկացրել էին, որ իրենց քաղաքապետարանի կողմից սկզբում առաջարկվել էր մեկ ամսով  չվճարվող արձակուրդ վերցնել, այնուհետ որոշումը փոխվել և բոլորին պարտադրվել էր վերցնել ամենամյա հասանելիք արձակուրդը: Այդ օրը ևս ՀԺ-ի հարցմանն ի պատասխան Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանն ասել էր, թե որևէ աշխատակցի նման բան չի պարտադրվել: Իրենց ցանկությունն է, երբ ուզեն, կգնան իրենց արձակուրդը:

Տպել
2952 դիտում

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են